Աշխարհագրություն 9

ՀՀ հողային ծածկույթը, բուսականությունը և կենդանական աշխարհը

Ինչպիսի՞ հողեր կան Հայսատանում։
Լեռնային գորշ կիսաանապատային, լեռնաշագանակագույն, լեռնային սևահողեր, լեռնաանտառային գորշ և դարչնագույն, մարգագետնատափաստանային, լեռնամարգագետնային, ձյունամերձ գոտու «պարզագույն», աղուտ-ալկալի, կուլտուր-ոռոգելի, գետահովտամարգագետնային։
Նկարագրե՛լ կիսաանապատային հողերը։

Այս հողերը զբաղեցնում են հիմնականում Արարատյան գոգավորության ցածրադիր գոտու ﬕնչև 1300 մ բարձրությունները: Ձևավորվում են խիստ չոր ցամաքային կլիմայի և աղքատ բուսածածկույթի պայմաններում,
հումուսով աղքատ են, բայց հարուստ են կրով, ﬔծ մասամբ քարքարոտ են և փոշիացած:
Նկարագրե՛լ ամենատարածված հողատեսակը։

Հայաստանում ամենաշատը տարածված են լեռնային սևահողերը։ Դրանք հանրապետության գյուղատնտեսության գլխավոր հարստությունն են, տարածվում են 1300-2400 մ բարձրություններում՝ հիմնականում զբաղեցնելով հրաբխային սարավանդների ընդարձակ տարածքներ: Սևահողերն ունեն կնձիկահատիկային կառուցվածք: Դրանց վերին շերտը լավ հումուսացված է, և հզորությունը հասնում է մինչև 75 սմ-ի:
Ինչպիսի՞ էնդեմիկ բուսատեսակներ գիտեք Հայաստանում։

Հայաստանում կան մոտ 120 էնդեմիկ բուսատեսակներ։ Նրանցից են՝ պատատուկ հայկական, ոզնաթուփ հայկական, օշինդր հայաստանյան, «Հայաստանի արմատ»` տորոն, սզնի Զանգեզուրի, կաղնի արաքսյան: ՀՀ-ում տարածված են նաև շատ դեղաբույսեր (մայրամախոտ, անթառամ, ուրց, խնկածաղիկ և այլն):
Ինչպիսի՞ էնդեմիկ կենդանատեսակներ գիտեք Հայաստանում։

Շատ կենդանատեսակներ հատուկ են ﬕայն Հայկական լեռնաշխարհին և հարակից տարածքներին: Դրանցից են
հայկական վայրի ոչխարը (մուֆլոն), բեզոարյան այծը, կովկասյան փասիանը, հայկական եղջերավոր օձը և այլն:
Հիմնականում ՀՀ անտառները ինչպիսի՞ նշանակություն ունեն։

Հայաստանի անտառները հիմնականում էկոլոգիական նշանակություն ունեն։ Դրանք պահպանում են հողը, նպաստում են խոնավության ու կլիմայի կայունությանը։
Ի՞նչ կներկայացնեք ֆրիգանոիդ բուսականության մասին։

Ֆրիգանոիդ (լեռնային չորասեր) բուսականությունը տարածված է քարքարոտ լեռնային հողերում՝ հատկապես Ուրցի, Երանոսի, Վայքի լեռներում։ Այստեղ աճում են չորադիմացկուն փշոտ ու ցածրահասակ թփեր՝ մասրենի, տարբեր ցածրաճ բույսեր, ինչպես նաև դեղատու և եթերայուղատու տեսակներ։
Նկարագրե՛լ անապատային և կիսանապատային գոտին։

Անապատային և կիսանապատային գոտին գտնվում է Արարատյան դաշտավայրի ստորին մասերում։ Այստեղ բուսականությունը ներկայացված է փոքր կղզյակներով՝ աղուտներում և ավազուտներում։

English 9

November 17-21, exercises

Write down the passive form of the verbs. Use the tense in brackets.
1. Paul will be sent to prison.
2. My brother has just been beaten in the race.
3. He was told to wait outside.
4. I was not paid for the work.
5. Policemen are often asked the way.
6. Their lawn is cut once a week.
7. We will be asked by the police.
8. The towels were not used.
9. The jewels have not been sold so far.
10. They are taught French.
11. The fire brigade was phoned soon after the fire had broken out.
12. You will be laughed at if you talk such nonsense.
13. All the fruits were eaten up by the guests.
14. The email will be answered tomorrow.
15. The best cookies are sold here

1. People speak English all over the world.
English is spoken all over the world.
2. Where did they invent gunpowder?
Where was gunpowder invented?
3. The police didn’t find the missing girl last weekend.
The missing girl wasn’t found last weekend.
4. Tourists don’t visit this museum very often.
This museum isn’t visited very often.
5. Workers are building a new fun park in town.
A new fun park is being built in town.
6. When did they translate this book into English?
When was this book translated into English?
7. Women send thousands of emails to the star every month.
Thousands of emails are sent to the star every month.
8. Sally brought me some fresh grapes.
I was brought some fresh grapes by Sally.
9. Some dangerous-looking men were following me the whole evening.
I was being followed the whole evening by some dangerous-looking men.

Երկրաչափություն 9

Նման եռանկյունների գծային տարրերի հարաբերությունը

Առաջադրանքներ․
1) ABC և A1B1C1 եռանկյունները նման են, ընդ որում՝ k = 4 : Գտեք ABC եռանկյան պարագիծը, եթե A1B1C1 եռանկյան պարագիծը 26 դմ է:

26*4=104
2) Նման եռանկյուններից մեկի պարագիծը 28 սմ է, մյուսինը՝ 7 սմ: Գտե՛ք այդ եռանկյունների նմանության գործակիցը:

k=28/7=4
3) Նման եռանկյուններից մեկի կողմը 32 սմ է, մյուս եռանկյան դրան նմանակ կողմը 8 սմ է: Գտե՛ք երկրորդ եռանկյան պարագիծը, եթե առաջինի պարագիծը 120 սմ է։

k=32/8=4
120/4=30
4) Նման եռանկյուններից մեկի կողմերը 6 անգամ փոքր են մյուսի կողմերից: Գտե՛ք դրանց պարագծերի հարաբերությունը:

6
5) ABC և A1B1C1 եռանկյունները նման են, ընդ որում՝ ∠A = ∠A1, ∠B = ∠B1: BM-ը և B1M1-ը այդ եռանկյունների միջնագծերն են: Գտե՛ք B1M1-ը, եթե AB = 12 սմ, A1B1 = 4 սմ, BM = 9 սմ։

k=12/4=3
B1M1=9/3=3
6) ABC և A1B1C1 եռանկյունները նման են, ընդ որում՝ ∠A = ∠A1, ∠B = ∠B1: AK-ն և A1K1-ը այդ եռանկյունների կիսորդներն են: Գտե՛ք BC-ն, եթե AK = 9 սմ, A1K1 = 3 սմ, B1C1 = 7 սմ:

k=9/3=3
BC=3*7=21
7) ABC և A1B1C1 եռանկյունները նման են, ընդ որում՝ ∠A = ∠A1, ∠B = ∠B1: BH-ը և B1H1-ը այդ եռանկյունների բարձրություններն են: Գտե՛ք AC-ն, եթե BH =15 սմ, B1H1 = 6 սմ, A1C1 = 8 սմ։

k=15/6=2.5
AC=2.5*8=20

Երկրաչափություն 9

Եռանկյունների նմանության հայտանիշները

1) Ապացուցեք, որ նկարում պատկերված եռանկյունները նման են։

4.5/3=1.5
6/4=1.5
9/6=1.5
Հետևաբար՝ ըստ եռանկյունների նմանության երրորդ հայտանիշի՝ եթե մի եռանկյան երեք կողմերը համեմատական են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա եռանկյունները նման են:

2) ABCD զուգահեռագծի CD կողմի վրա նշված է E կետը: AE և BC ուղիղները հատվում են F կետում։ Գտեք`
ա) EF–ը և FC-ն, եթե DE = 8 uմ, EC = 4 սմ, BC = 7 սմ, AE = 10 սմ,

EF/AE=EC/DE
EF=4*10/8=5
FC/AD=7/2
FC=3.5
բ) DE–ն և EC-ն, եթե AB = 8 սմ, AD = 5 սմ, CF = 2 սմ:


3) AB և CD հիմքերով ABCD սեղանի անկյունագծերը հատվում են O կետում։ Գտեք`
ա) AB–ն, եթե OB = 4սմ, OD = 10 սմ, DC = 25 սմ,
բ) (AO)/(OC)-ն և (BO)/(OD) -ն եթե AB = a, DC = b
գ) AO-ն, եթե AB = 9,6 դմ, DC = 24 սմ, AC = 15 սմ:
4) ABC եռանկյան AB կողմը 15 սմ է, իսկ AC կողմը` 20 սմ։ AB կողմի վրա անջատված է AD = 8 սմ, իսկ AC կողմի վրա՝ AE = 6 սմ հատվածը։ Նման են, արդյոք, ABC և ADE եռանկյունները

15/820/6
Ոչ, նման չեն
5) Նման են, արդյոք, երկու ուղղանկյուն եռանկյունները, եթե դրանցից մեկն ունի 40°–ի անկյուն, իսկ մյուսը`

ա) 50°–ին հավասար անկյուն
180-(40+50)=90 — այո
բ) 60°–ին հավասար անկյուն
180-(40+60)=80 — ոչ
6) Նման են, արդյոք, ABC և A1B1C1 եռանկյունները, եթե`
ա) AB = 3սմ, BC = 5սմ, CA = 7սմ, A1B1 = 4,5սմ, B1C1 = 7,5սմ, C1A1 = 10,5սմ

3/4.5=5/7.5=7/10.5 — այո
բ)AB = 1,7սմ, BC = 3սմ, CA = 4,2սմ, A1B1 = 34դմ, B1C1 = 60դմ, C1A1 = 84դմ:
340/1.7=600/3=840/4.2 — այո

Հայոց Լեզու 9

Հայոց Լեզու 19.11.2025

Աշխատանք դասարանում
Խնդիրներ
Մայրենիի ֆլեշմոբ
Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու: Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու ձայն տալ. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»: Իրիկունները  դպրոցից վերադառնալիս, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին անում է այն, ինչ որ սիրտն ուզում է փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:
Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր: Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստաբուն փայտը ձեռքին: Նա քայլում է փողոցներով, իսկ մարդիկ՝ դեպի տուն։ 
Հիմա փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի մեկ հատիկ կարմիր աչքով: Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում: Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

1. Ե՞րբ էր հերոսը հանդիպում տեքստում նշված հերոսներին։
Ա․ Օրվա տարբեր պահերի
Բ․ Հերոսներն ապրում էին մոտակայքում
Գ․ Հերոսներն իր անբաժան ընկերներն էին
Դ․ Չէր հանդիպում, ուղղակի պատկերացնում էր, որ կարող է հանդիպել։ 
2. Ո՞ր նախադասության մեջ անորոշ դերանուն կա, դո՛ւրս գրեք։ 
Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ։
3. Ո՞ր նախադասության մեջ հարադրավոր բայ կա։ 
Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ
4. Ո՞ր նախադասության մեջ ստորոգյալի զեղչում կա։ 
Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից։
5. Ո՞ր նախադասության մեջ համակատար դերբայ կա։ 
Վերադառնալիս
6. Ո՞ր նախադասությունն է բարդ համադասական։
Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին:
7. Նախադասության անդամներից որի ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա։
Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի մեկ հատիկ կարմիր աչքով:
Փողոցը — գոյական, հայցական հոլով
ցցի — գոյական , սեռական հոլով
կարծես — վերաբերական
կարմիր — ածական
8. Տղան ինչո՞ւ էր ուզում պահապան լինել։ 
Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:
9. Դո՛ւրս գրիր ,,բոլորովին,, բառի հոմանիշը։ 
Բնավ։
10. Տեքստի ո՞ր բառն է նշանակում շատ անգամ կրկնվող։
Հաճախ։
11. Տեքստից դո՛ւրս գրիր արմատ+ հոդակապ+ արմատ կազմությամբ բառ։ 
Մանրավաճառ, հաստաբուն։
12. Դուրս  գրիր ըղձական եղանակով դրված մեկ բայ։
Կուզեի
13. Դո՛ւրս գրիր մեկ ժամանակի մակբայ։
Հիմա։
14. Քանի պարզ նախադասությունից է բաղկացած այս նախադասությունը։
Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստաբուն փայտը ձեռքին:
4

Գրականություն 9

Մի հին չինական զրույց

Լրացուցիչ աշխատանք (տանը)
Մի հին չինական զրույց
1. Մեկնաբանի՛ր կայսեր զգացմունքները գլխարկների պատմությունից առաջ և հետո։ 
Կայսրը փորձեց լավություն անել իր ժողովրդին՝ սև ծանր գլխարկները փոխարինել սպիտակ թեթևներով։ Սակայն նա չհիմնավորեց իր հրամանը, ինչը բերեց սավալի հետևանքներին։ Սկզբում նա իրենից գոհ էր, որ իր ժողովրդին լավություն արեց, սակայն հետևանքները տեսնելով նա բարկացավ։ Բայց նրա վատ տրամադրությունը երկար չտևեց։
2. Ստեղծված իրավիճակը շտկելու առաջարկներ գրի՛ր։ 

Մահացած մարդկանց հետ բերել անհնար է, սակայն կայսրը պետք է հասկանալի հիմնավորի իր մյուս հրամանները, ուշադրություն դարձնի լուրջ խնդիրների վրա, ոչ թե ուղղակի գլխարկների։
3. Գրի՛ր քո կարծիքը կայսեր որոշման վերաբերյալ։ 

Կայսեր փորձեց լավություն անել մարդկանց, սակայն նա միանգամից կատարեց հրաման տալու որոշումը, չմտածելով՝ արդյո՞ք կօգնեն սպիտակ թեթև գլխարկները ժողովրդին։
4. Ինչպե՞ս անել, որ լավ գործը վատի չվերածվի։ 

Ըստ ինձ պետք է ավելի լավ մտածել ինչ-որ բան անելուց առաջ, անհեթեթ հրամաններ չտալ և իրոք փորձել լավություն անել։
5. Գրե՛ք էսսե՝ հիմք ունենալով այս ստեղծագործությունը։ 

Էսսե «Իշխանական ցանկությունը և դրա ազդեցությունը ժողովրդի կյանքում»

Էսսեները պարտադիր ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ․ փոստին։ 

Գրականություն 9·Էսսե

Էսսե «Իշխանական ցանկությունը և դրա ազդեցությունը ժողովրդի կյանքում»

Նախաբան՝
Ես այս էսսեում կխոսամ իշխանական ցանկությունների և ժողովրդի կյանքում նրանց ազդեցության մասին։ Մենք բոլորս գիտենք, որ ներկայումս կարավառությունն է որոշում մեր երկրի և ազգի ճակատագրի մեծ մասը, և որպեսզի այն լինի լավը, կառավարությունն էլ պետք է խելամիտ որոշումներ կատարի։ Եվ կառավարության օրենքներին չենթարկվելուց հին ժամանակներից սկսած մարդկանց պատժում էին։ Մեր օրերին այդ պատիժները այդքան էլ դաժան չեն հին ժամանակների հետ համեմատած։

Հիմնամաս՝
Իշխանական ցանկությունը մարդկային հասարակության զարգացման մշտական ուղեկիցներից է։ Այն ներկայացնում է ոչ միայն իշխանություն ունենալու ձգտումը, այլև վերահսկելու, ղեկավարելու, որոշումներ ընդունելու և հանրային կյանքի ընթացքը բովանդակորեն ձևավորելու ցանկությունը։ Սակայն իշխանությունը այս ցանկությունը պետք է լավ մշակի, վստահ լինի, որ տվյալ օրենքը կամ հրամանը օգուտ կբերի իր ժողովրդին և ամենակարևորը՝ կատարելապես իրականացնի այն։ Սակայն ոչ բոլոր իշխանություններն են հետևում այդ կարգին, ինչը բերում է ցավալի հետևանքներին։ Իշխանական ձգտումը միայն վերնախավի հատկությունը չէ․ այն արտացոլում է նաև ժողովրդի վերաբերմունքը իշխանության նկատմամբ։ Ժողովուրդը մասնակցում է հանրային կյանքին և հստակ սահմանում է իշխող ուժի լիազորությունների շրջանակը, կարողանում է զսպել իշխանության բացասական հետևանքները։ Հակառակ դեպքում՝ անտարբերությունը կամ վախը կարող են վերածվել այն հողի, որի վրա աճում են իշխանական չարաշահումները։ Ներկայումս իշխանության ասածը կամ ամեն տված հրամանը կարող է շատ մեծ հետք թողնել ժողովրդի կյանքի կամ երկրի պատմության մեջ։

Եզրափակում՝
Իշխանության ազդեցությունը ժողովրդի կյանքի վրա կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ կործանարար՝ կախված նրանից, թե ինչպես է այն օգտագործում իր հնարավորությունները, և որքանով է հասարակությունը պատրաստ վերահսկել այն։ Երբ իշխանական ցանկությունը զուգորդվում է պատասխանատվությամբ, ժողովուրդը զարգանում է։ Երբ այն դառնում է ինքնանպատակ, ժողովուրդը տուժում է։ Վերջնական հաշվով՝ հենց ժողովուրդն է որոշում, թե իշխանական ձգտումն ինչ հետևանք կունենա նրա կյանքում։

Քիմիա 9

Քիմիա 11.17.2025

1. Գրիր հետևյալ հիդրօքսիդների բանաձևերը.
ա) նատրիումի հիդրօքսիդ
— Na(OH)
բ) կալցիումի հիդրօքսիդ
— Ca(OH)2
գ) երկաթ(III)-ի հիդրօքսիդ
— Fe(OH)3
2. Դասակարգիր՝ հիմք, թթու, աղ.
NaOH, HCl, KOH, Cu(OH)₂

Հիմք՝ NaOH, Cu(OH)2
Թթու՝ HCl
Աղ`KOH
3. Նշիր՝ լուծելի, թե ոչ.
ա) NaOH
— այո
բ) Ba(OH)₂
— այո
գ) Fe(OH)₃
— ոչ
դ) Al(OH)₃
— ոչ
4. Գրիր ռեակցիաները.
ա) NaOH + HCl →
NaCl + H2O
բ) Ca(OH)₂ + CO₂ →
CaO + H2O
գ) Fe(OH)₃ → (տաքացնելիս)
Fe2O3 + H2O
դ) Al(OH)₃ + HNO₃ →
Al(NO3)3 + H2O
5. Գրե՛ք նատրիումի հիդրօքսիդի հետ երկաթի(III) քլորիդի, նիտրատի և սուլֆատի ռեակցիաների հավասարումները:

NaOH + FeCl3 Fe(OH)3 + NaCl
NaOH + Fe(NO3)3 Fe(OH)3 + NaNO3
NaOH + Fe2(SO4)3 Fe(OH)3 + …
6. Ներկայացրե՛ք NaOH-ի և Al(OH)3-ի առանձնահատկություններն ու ընդհանրությունները։

Երկուսն էլ հիդրօքսիդներ են։ Երկուսն էլ փոխազդում են թթուների հետ, առաջացնելով աղ և ջուր։
7. Ունենալով ալյումին, աղաթթու և ամոնիումի հիդրօքսիդ` ինչպե՞ս ստանալ ալյումինի հիդրօքսիդ:

2Al + 6HCl → AlCl3 + 3H
AlCl3 + 3NH4​OH → Al(OH)3 + 3NH4Cl
8. Կրակաթի՝ Ca(OH)2–ի ջրային լուծույթի և ծծմբական թթվի փոխազդեցության հետևանքով գոյացել է 27,2 գ նստվածք: Որոշե՛ք փոխազդած նյութերի զանգվածները:
Ca(OH)2 + H3SO4 → CaSO4 + 2H2O
M (Ca(OH)2)=40+32+2=74 գ/մոլ
M (H3SO4)=3+32+64=99 գ/մոլ
n (Ca(OH)2)=27.2/74=0.3 մոլ
n (H3SO4)=27.2/99=0.2 մոլ

m (Ca(OH)2)=0.3*74=22.2
m (H3SO4)=0.2*99=19.8

Ֆիզիկա 9

Դաս 7. Խնդիրների լուծում 9-րդ դասարան (10․11-17․11 2025թ․)

Կատարել հետևյալ խնդիրները (3․1․4- 3․1․8)
Ֆիզիկայի խնդրագիրք 9 Մամյան Ա․Լ, Անանիկյան Տ․Հ


3.1.4. U=A/q | U=500/10=50Վ
q=10Կլ
A=500 Ջ
U=?
3.1.5.
U=A/q | U=1.4/100=14Վ
q=100Կլ
A=1.4 Ջ
U=?
3.1.6.
A=U*q | A=220*15=3300 Ջ
U=220 Վ
q=15Կլ
3.1.7.
A=U*q | A=12*5=60 Ջ
U=12 Վ
q=5Կլ
3.1.8.
A=U*q | A=12*4=48 Ջ
U=12 Վ
q=4Կլ

Հայոց Լեզու 9

Գործնական աշխատանք 11/17/2025

1. Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Ո՞ր բառերը հոմանիշ չունեն այս շարքում, ընդգծիր և փորձիր ինքդ գրել այդ բառերի հոմանիշները։
Ծիծաղել, սարսափել, ահագնանալ, զրպարտել, նիրհել, կատաղել, քրքջալ, ահաբեկվել, սրդողել, հռհռալ, ննջել, ողջունել, մրափել, զարհուրել,սաստկանալ, բարկանալ, գթալ, ուժգնանալ, փառաբանել։
ծիծաղել — հռհռալ, քրքջալ
սարսափել — ահաբեկվել, զարհուրել
ահագնանալ — ուժգնանալ, սաստկանալ
զրպարտել — չկա (չարախոսել)
նիրհել — ննջել, մրափել
զարհուրել — չկա (զարմանալ)
կատաղել — սրդողել, բարկանալ
ողջունել — չկա (բարևել)
գթալ — չկա (խղճալ)
փառաբանել — չկա (օրհնել)
2. Բառարանի օգնությամբ գտիր դաժան բառի հոմանիշները:
Վախկոտ, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։
Դաժան — անագորույն, ժանտ, դժնի, դժխեմ
3. Տրված բառացանկից առանձնացրու հականիշային զույգերը:
Գաղտնի, համեստ, միանման, տրտմալի, ստոր, շքեղ, բացահայտ, զանազան, մեծահոգի, ուրախալի։
Գաղտնի — բացահայտ
միանման — զանազան
տրտմալի — ուրախալի
4. Տրված շարքից առանձնացրու գեղեցիկ բառի հականիշները:
Մեծավուն, անշուք, չքնաղ, հասարակ, սիրուն, գեղատեսիլ, պարզ, գողտրիկ, կախարդական, չնաշխարհիկ, բարի, խորոտ։
Գեղեցիկ — չքնաղ, սիրուն, գեղատեսիլ, գողտրիկ, չնաշխարհիկ
5. Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները:
հածել, հեծել, հեծկլտալ, հեծնել
դեգերել, ձի նստել, տառապել, հեկեկալ

հեծնել — ձի նստել
հեծել — տառապել
հածել — դեգերել
հեծկլտալ — հեկեկալ
6. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված:
բերանը ջուր առնել – չխոսել
գլխի ընկնել — լսել
դանակը ոսկորին հասնել — համբերությունը հատնել
աշխարհով մեկ լինել — ուրախանալ
7. Ընդգծիր պարզ բառերը:
Կռունկ, կորյուն,
հնչյուն, արձան, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, ընձառյուծ, զարմիկ, դադար, գալար, գովազդ, հովար, հանդարտկաղամբ, հարուստ, կորուստ, եղանակ, պատում։