1. Ի՞նչ է իրենից ներկայացնում գլիկոլիզը։
Գլիկոլիզը էներգետիկ փոխանակման առաջին փուլն է, այն տեղի է ունենում ցիտոպլազմայում և չի պահամջում թթվածնի մասնակցություն։ Գլիկոլիզի արդյունքում մեկ մոլեկուլ գլյուկոզից առաջանում է երկու մոլեկուլ պիրոխաղողաթթու և ջրածնի չորս ատոմ։ Անջատված էներգիայի հաշվին սինթեզվում է երկու մոլեկուլ ԱԵՖ։
2. Ներկայացնել ավտոտրոֆ և հետրոտրոֆ օրգանիզմների գործունեությունը։
Ավտոտրոֆ օրգանիզմները սինթեզում են օրգանական նյութեր անօրգանականներից՝ կատարելով ֆոտոսինթեզ։ Հետերոտրոֆ օրգանիզմները օգտագործում են պատրաստի օրգանական նյութեր, հետևաբար՝ չեն կատարում ֆոտոսինթեզ։
3. Նկարագրել ֆոտոսինթեզի և քեմոսինթեզի երևույթները։
Ֆոտոսինթեզը ավտոտրոֆների կողմից արևի էներգիան օգտագործելով օրգանական նյութեր կազմելու գործընթացն է։ Քեմոսինթեզը նույնպես օրգանական նյութերի առաջացման գործընթաց է, բայց առանց լույսի։ Այն իրականացվում է որոշ բակտերիաների կողմից, որոնք էներգիա են ստանում անօրգանական նյութերի օքսիդացումից։
4. Ի՞նչ է կարեոտիպը և ներկայացնել քրոմոսոմի կառուցվածքը։
Կարեոտիպը օրգանիզմի քրոմոսոմների ամբողջական հավաքածուն է (քանակը, չափը և ձևը)։ Քրոմոսոմը կազմող նյուքը կոչվում է քրոմատին։ Այն կազմված է սպիտակուցի հետ միացած ԴՆԹ-ի մեկ մոլեկուլից։
5. Ներկայացնել միթոզի ողջ գործընթացը
Բջիջների բաժանումը հիմանականում կատարվում է միտոզի ճանապարհով։ Միտոզը կազմված է չորս հաջորդական փուլերից: Այն սկսվում է պրոֆազից, որի ժամանակ կորիզը մեծանում է, կորիզակները տարրալուծվում են, քրոմոսոմները պարուրվում են, կարճանում և հաստանում, և ադարում է ՌՆԹ-ի սինթեզը։ Պրոֆազի վերջում կորիզաթաղանթն անհետանում է, և քրոմոսոմները հայտնվում են ցիտոպլազմում։ Միտոզի հաջորդ փուլում` մետաֆազում, քրոմոսոմները դասավորվում են ցիտոպլազմի հասարակածում` հավասարաչափ հեռանալով բևեռներից: Այնուհետև յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդներն առանձնանում են ցենտրոմերի հատվածում, և երկու քրոմատիդները վերածվում են ինքնուրույն դուստր քրոմոսոմների: Այս փուլում` անաֆազում, իլիկի` ցենտրոմերներին միացած թելիկները քրոմոսոմների վերածված քրոմատիդներին ձգում են դեպի բևեռները, դիտվում է նաև բևեռների իրարից հեռացում։ Միտոզի վերջին փուլում` թելոֆազում, բևեռներում հավաքված քրոմոսոմները ապապարուրվում են և միահյուսվում։ Ձևավորվում են կորիզաթաղանթը և կորիզակները, վերականգնվում են կորիզները՝ առաջացնելով նոր երկու դուստ բջիջներ։
6. Կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ
Վիրուսը ոչ բջջային ձև է՝ ժառանգական նյութով և սպիտակուցային պատյանով։ Վիրուսները կազմված են միայն սպիտակուցներից և ունեն կա՛մ ՌՆԹ կա՛մ ԴՆԹ, նրանք չունեն բջջային կառուցվածք։ Վիրուսները բազմանում են միայն կենդանի օրգանիզմներում, այն բազմանում է բջիջների ներսում ոչնչացնում է նրանց։
7. Ներկայացնել նոյեմբեր ամսվա բլոգային առաջադրանքները։
Էներգետիկ փոխանակություն
Գլիկոլիզ,Ավտոտրոֆ, հետերետրֆ օրգանիզմներ։
Կյանքի ոչ բջջային ձևեր՝վիրուսներ
Քրոմոսոմներ, գեներ, կարիոտիպ
Բջջի բաժամումը՝ միթոզ