1․ Նշե՛լ ազգային պարկի, արգելոցի և արգելավայրի տարբերությունները։
Ազգային պարկ — լայն տարածք, բազմաֆունկցիոնալ պահպանություն և էկոտուրիզմ։
Արգելոց — խիստ պահպանվող շրջան, բացարձակապես արգելված տնտեսական գործունեությամբ։
Արգելավայր — մասնակի սահմանափակումներով պահպանվող տարածք, թույլատրվում է որոշակի գործունեություն։
2․ Քանի՞ ազգային պարկ ունենք Հայաստանում, նշե՛ք դրանց անունները և նկարագրե՛ք յուրաքանչյուրը։
Հայաստանում առանձնացված են չորս ազգային պարկեր` «Սևան», « Դիլիջան», «Արփի լիճ» և «Արևիկ»:
Նախատեսվում է ստեղծել նաև « Ջերմուկ», «Գնիշիկ» և այլ ազգային պարկեր: «Սևան» ազգային պարկը կազմակերպվել է 1978 թ. և ընդգրկում է մոտ 150 հազ. հա մակերես: Դրա 17%-ը ցամաքային է, ﬓացածը` ջրային տարածք է: «Դիլիջան» ազգային պարկը հիմնադրվել է 2002 թ. (մինչ այդ եղել է պետական արգելոց): Այն տարածվում է Գետիկ ու Աղստև գետերի ջրհավաք ավազանում՝ 1000-2300 մ բարձրությունների վրա: Պարկի տարածքը կազմում է 28 հազ. հա: «Արփի լիճ» ազգային պարկը հիմնադրվել է 2009 թ.։ Այն ընդգրկում է Եղնախա– ղի լեռների արևելյան, Ջավախքի լեռների հարավարևմտյան լանջերը և դրանց մի-ջև ընկած լեռնատափաստանային, մերձալպյան լանդշաֆտները: Պարկի տարածքը կազմում է մոտ 62 հազ. հա: «Արևիկ» ազգային պարկը հիմնադրվել է 2009 թ. Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղ– րի լեռնաբազուկի հարավային լանջերին: Այն ընդգրկում է շուրջ 34,5 հազ. հա տարածք:
3․ Քանի՞ արգելոց ունենք Հայաստանում, թվարկե՛ք դրանց անունները և նկարագրե՛ք յուրաքանչյուրը։
Հայաստանի Հանրապետության տարածքում պետական արգելոցները երեքն են` Խոսրովի, Շիկահողի և Էրեբունու:
Խոսրովի արգելոցը տարածվում է Գեղամա լեռների հարավային մասում՝ Ազատ և Վեդի գետերի ջրհավաք ավազաններում, 1000-2300 մ բարձրությունների վրա՝ զբաղեցնելով ավելի քան 29 հազ. հա մակերես: Նշանավոր է շուրջ 1800 բուսատեսակներով: Շիկահողի արգելոցը գտնվում է Ծավ գետի ջրհավաք ավազանում՝ 700-2400 մ բարձրության վրա: Արգելոցի 94%-ը անտառապատ է և ունի խիստ մասնատված ռելիեֆ: Այստեղ աճում է 1000-ից ավելի բուսատեսակ։ Էրեբունու արգելոցը կազմակերպվել է Երևանից հարավ-արևելք ընկած բլրապատ կիսաանապատային տարածքում: Նրա գլխավոր նպատակն է պահպանել հացազգիների վայրի տեսակների հարուստ գենոֆոնդը։
4․ Հայաստանում քանի արգելավայր ունենք — թվարկել մի քանիսը։
Հայաստանում գործում են ավելի քան 25 արգելավայրեր: Հայաստանի արգելավայրերից մի քանիսն են Վեդի գետի և շրջակա տարածքների արգելավայրը, Խոսրովի անտառի արգելավայրը, Մեղրիի անապատային արգելավայրը, Քամաղան կիրճի արգելավայրը, Հոռոմ գյուղի բուսաբանական արգելավայրը, Սևանի կիրճերի արգելավայրը, Արաքս գետի արգելավայրը։
5․ Բնական հուշարձանները ինչպիսի՞ նշանակություն ունեն։ Թվարկե՛ք մի քանիսը։
Բնական հուշարձանները ունեն գիտական, պատմական, մշակութային և էսթետիկական նշանակություն: Դրանք օգնում են ուսումնասիրել բնական միջավայրը, կրթական նպատակներով օգտագործվում են և պահպանում են տեսարժան ու եզակի լանդշաֆտները: Հայաստանում հայտնի են Որոտանի գետի վրայով անցնող «Սատանի ամուրջը», Վայոց Ձորի ստալակտիտներն ու Մոզրովի և Մագիլիկարսի քարանձավները, Ջերմուկի, Շաքիի և Թռչկանի ջրվեժները:
6․ Ինչի համար է նախատեսված «Կարիր» գիրքը։ Նշե՛ք «Կարմիր գրքում» գրանցված մի քանի բույս և կենդանի
«Կարմիր գիրքը» նախատեսված է վտանգված բուսական և կենդանական տեսակների պահպանության համար: Այն գրանցում է հազվագյուտ բույսեր, կենդանիներ և թռչուններ, օրինակ՝ տաքթաջյանի կաթնունին, հայկան մուֆլոնը, հայկան սո ղունը, սևանյան ձկնատեսակներ և այլն: Գիրքը կարևոր է, քանի որ օգնում է վերահսկել էկոհամակարգերի հավասարակշռությունը և պաշտպանել կենդանիների կենսական միջավայրը:
День: 28 ноября 2025
Հնչյուն և տառ
Լեզվի նվազագույն ձայնային միավորը կոչվում է հնչյուն։ Տառը հնչյունի նշանն է։ Հայերենում կա 36 հնչյուն, 39 տառ։ Հնչյուններից 6-ը ձայնավորներ են (ա, ի, ու, ը, է (ե), օ (ո))։ Բաղաձայնները 30-ն են, նրանք լինում են․
Եռաշարք՝
բ-պ-փ
գ-կ-ք
դ-տ-թ
ձ-ծ-ց
ջ-ճ-չ
Երկշարք՝
վ-ֆ
ժ-շ
զ-ս
ղ-խ
Միաշարք՝ ր, ռ, մ, ն, յ, հ, լ
Նոյեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում
1. Ի՞նչ է իրենից ներկայացնում գլիկոլիզը։
Գլիկոլիզը էներգետիկ փոխանակման առաջին փուլն է, այն տեղի է ունենում ցիտոպլազմայում և չի պահամջում թթվածնի մասնակցություն։ Գլիկոլիզի արդյունքում մեկ մոլեկուլ գլյուկոզից առաջանում է երկու մոլեկուլ պիրոխաղողաթթու և ջրածնի չորս ատոմ։ Անջատված էներգիայի հաշվին սինթեզվում է երկու մոլեկուլ ԱԵՖ։
2. Ներկայացնել ավտոտրոֆ և հետրոտրոֆ օրգանիզմների գործունեությունը։
Ավտոտրոֆ օրգանիզմները սինթեզում են օրգանական նյութեր անօրգանականներից՝ կատարելով ֆոտոսինթեզ։ Հետերոտրոֆ օրգանիզմները օգտագործում են պատրաստի օրգանական նյութեր, հետևաբար՝ չեն կատարում ֆոտոսինթեզ։
3. Նկարագրել ֆոտոսինթեզի և քեմոսինթեզի երևույթները։
Ֆոտոսինթեզը ավտոտրոֆների կողմից արևի էներգիան օգտագործելով օրգանական նյութեր կազմելու գործընթացն է։ Քեմոսինթեզը նույնպես օրգանական նյութերի առաջացման գործընթաց է, բայց առանց լույսի։ Այն իրականացվում է որոշ բակտերիաների կողմից, որոնք էներգիա են ստանում անօրգանական նյութերի օքսիդացումից։
4. Ի՞նչ է կարեոտիպը և ներկայացնել քրոմոսոմի կառուցվածքը։
Կարեոտիպը օրգանիզմի քրոմոսոմների ամբողջական հավաքածուն է (քանակը, չափը և ձևը)։ Քրոմոսոմը կազմող նյուքը կոչվում է քրոմատին։ Այն կազմված է սպիտակուցի հետ միացած ԴՆԹ-ի մեկ մոլեկուլից։
5. Ներկայացնել միթոզի ողջ գործընթացը
Բջիջների բաժանումը հիմանականում կատարվում է միտոզի ճանապարհով։ Միտոզը կազմված է չորս հաջորդական փուլերից: Այն սկսվում է պրոֆազից, որի ժամանակ կորիզը մեծանում է, կորիզակները տարրալուծվում են, քրոմոսոմները պարուրվում են, կարճանում և հաստանում, և ադարում է ՌՆԹ-ի սինթեզը։ Պրոֆազի վերջում կորիզաթաղանթն անհետանում է, և քրոմոսոմները հայտնվում են ցիտոպլազմում։ Միտոզի հաջորդ փուլում` մետաֆազում, քրոմոսոմները դասավորվում են ցիտոպլազմի հասարակածում` հավասարաչափ հեռանալով բևեռներից: Այնուհետև յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդներն առանձնանում են ցենտրոմերի հատվածում, և երկու քրոմատիդները վերածվում են ինքնուրույն դուստր քրոմոսոմների: Այս փուլում` անաֆազում, իլիկի` ցենտրոմերներին միացած թելիկները քրոմոսոմների վերածված քրոմատիդներին ձգում են դեպի բևեռները, դիտվում է նաև բևեռների իրարից հեռացում։ Միտոզի վերջին փուլում` թելոֆազում, բևեռներում հավաքված քրոմոսոմները ապապարուրվում են և միահյուսվում։ Ձևավորվում են կորիզաթաղանթը և կորիզակները, վերականգնվում են կորիզները՝ առաջացնելով նոր երկու դուստ բջիջներ։
6. Կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ
Վիրուսը ոչ բջջային ձև է՝ ժառանգական նյութով և սպիտակուցային պատյանով։ Վիրուսները կազմված են միայն սպիտակուցներից և ունեն կա՛մ ՌՆԹ կա՛մ ԴՆԹ, նրանք չունեն բջջային կառուցվածք։ Վիրուսները բազմանում են միայն կենդանի օրգանիզմներում, այն բազմանում է բջիջների ներսում ոչնչացնում է նրանց։
7. Ներկայացնել նոյեմբեր ամսվա բլոգային առաջադրանքները։
Էներգետիկ փոխանակություն
Գլիկոլիզ,Ավտոտրոֆ, հետերետրֆ օրգանիզմներ։
Կյանքի ոչ բջջային ձևեր՝վիրուսներ
Քրոմոսոմներ, գեներ, կարիոտիպ
Բջջի բաժամումը՝ միթոզ