Պատմություն 9·Էսսե

Ինտեգրված Էսսե։ Թեմա՝ «Խենթը», Արամ Մանուկյան,9-րդ դասարան

Ժամանակաշրջանը և միջավայրը մեծ ազդեցություն է թողնում մարդու վրա։ Որոշ պայմաններում մարդը կգնա հսկա կորուստների, որխեսզի իր հայրենիքը պահմանվի։ Օրինակ՝ Վարդանը, Րաֆֆու «Խենթը» վեպից, ով խենթ քուրդ ծաղրածու ձևանալով շրջում և տեղեկություններ է հավաքում թշնամու բանակի մասին, ապա իր նամակը ապահով հասցնում է Տեր-Ղուկասովին։

Արամ Մանուկյանը Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկն էր։ Նա հայ-ազատագրական պայքարի կարևորագույն գործիչներից էր։ Արամ Մանուկյանը ղեկավարում էր ՀՅԴ Վանի կազմակերպությունը և մեծ դեր ունեցավ Վանի ինքնապաշտպանության կազմակերպման մեջ։ 1915 թ․ ապրիլի 5-ին նրա նախաձեռնությամբ ստեղծվեց Զինվորական մարմինը, որը ղեկավարեց Վանի ինքնապաշտպանությունը և փրկեց հազարավոր հայերի կյանքը։ Մայիսի 7-ին Արամ Մանուկյանը նշանակվեց Վանի նահանգապետ, սակայն հուլիսին, ռուսական զարքերի նահանջից հետո, Վանում ապրող հայերը ստիպված էին Վանից հեռանալ։ 1917 թ․ դեկտեմբերին Արամ Մանուկյանը գործուղվեց Երևան, որպեսզի կազմակերպի ինքնապաշտպանական և պետականաշինության աշխատանքները։ 1918 թ․ մարտի 24-ին ընտրվեց Երևանի նահանգի դիկտատոր և ղեկավարեց ռազմական ու քաղաքական գործերը։ 1918 թ․ մայիսին, երբ թուրքական զորքերը մոտենում էին Երևանին, Արամ Մանուկյանը վճռական դեր ունեցավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերի կազմակերպման գործում։ Այս հաղթանակներն ապահովեցին հայաստանի անկախությունը։

1877 թվականի սեպտեմբերին Թիֆլիսից Երևան ճանապարհվելիս Րաֆֆին Դիլիջանում հանդիպել է Բայազետի պաշտպանությանը մասնակցած վիրավոր զինվորների, որոնք էլ պատմել են, որ իրենք փրկվել են մի զինվորի շնորհիվ, ով խենթ քուրդ ձևանալով` ճեղքել է այդ տարածաշրջանում գտնվող թուրքերի ու քրդերի զինված շրջափակումը, լուր հասցրել գեներալ Արշակ Տեր-Ղուկասովին, որի օգնությամբ էլ ազատագրվել են Բայազետի պաշարված բերդում գտնվող հայ և ռուս զինվորները: Րաֆֆին այս նյութը դարձնում է արդեն ծրագրված վեպի թեմա։ Վեպը սկսվում է  Բայազետի միջնաբերդի կռվի ու շրջափակման նկարագրությամբ։ 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի տարիներին նկատելի աշխուժանում է հայ ազգային-ազատագրական շարժումը: Շատերը լիահույս են, որ ռուսների հաղթանակով Արևմտյան Հայաստանը կազատագրվի թուրքական լծից: Մոտ 1000 ահյ և ռուս զինվորներ կանգնած էին 20000 քրդական և թուրքական բանակի դեմ։ Միջնաբերդում սնունդ և ջուր չկար, վիրավորների թիվը հետզհետե աճում էր, իսկ մոտակա աղբյուրից ջուր բերելու փորձերը ավարտվում էին զոհերով։ Զինվորների ոգին ըմկճվում էր, երբ ականատես էին լինում, թե ինչպես 3 օր թուրքերը կոտորում էին շրջակա հայերին: Վեպի հերոսը՝ Վարդանը՝ նույն խենթը, այս ամենին հետևում էր ոչ թե ցավով, այլ կատաղությամբ։ Եթե թուրքերը գրավեին Բայազետի բերդը, ապա հեշությամբ կհասնեին Երևանին։ Վարդանի դիմաց առաջանում է մեկ խնդիր՝ հասցնել իր օգնություն խնդրող նամակը ռուսական բանակի հրամանատարին՝ Տեր-Ղուկասովին, որպեսզի վերջինս հասներ օգնության։ Վարդանը համաձայնվում է վերցնել մահապարտի պարտականությունը իր վրա, և ձևանալով խենթ քուրդ ծաղրածու, նա շրջում էր, տեղեկություններ հավաքելով թշնամու բանակի մասին։ Ապա իր նամակը ապահով հասցնում էր Տեր-Ղուկասովին։ Մեկ այլ խենթ էր Միքայել Դուդուկջյանը, նույն ինքը՝ Սալմանը։ Նա քայլում էր գյուղից գյուղ, փորձում էր դպրոցներ հիմնել և հիմքից ձևափոխել հայ մտածելակերպը: Պայքարին մասնակցում էր նաև Մելիք-Մանսուրը, որը չարչի ձևանալով տեղեկատվություն և զենք էր ապահովում:

Բայազետում Վարդանի հերոսական արարքից հետո, Րաֆֆին ընթերցողին ծանոթացնում է պատերազմից մի քանի տարի առաջ կատարված դեպքերին: Հայությունը խաղաղ էր, խաղաղ էր նաև տանուտեր Խաչոյի բազմանդամ նահապետական ընտանիքը։ Խաղաղությունը, սակայն հարաբերական է: Մի կողմից քրդերն իրենց Ֆաթթահ Բեկի գլխավորությամբ անընդհատ կողոպտում էին հայերին, մյուս կողմից Թովմաս Էֆենդին, հարկեր հավաքողը։ Տանուտեր Խաչոյի տանն են հյուրընկալվել Վարդանը և Պարոն Սալմանը։ Տանուտեր Խաչոյի զավակներից կրտսերը գեղեցիկ Լալան է, որին տղայի զգեստներ են հագցնում և Ստեփանիկ են անվանումէ թաքցնելով նրա աղջիկ լինելը, որպեսզի քրդերի չար նկրտումներից նրան հեռու պահեին։ Ֆաթթահ բեկը և Թովմաս էֆենդին գիտեին, որ Լալան աղջիկ է, և այն դառնում է տանուտեր Խաչոյի ընտանիքի քայքայման պատճառը։ Լալայի աղջիկ լինելը գիտեր նաև Վարդանը, նա սիրահարվել էր Լալային և պարզվում էր, որ սերը փոխադարձ էր։ Թովմաս Էֆֆենդու մեքենայությունների արդյունքում ձերբակալվեցին Խաչոյի որդիները՝ Սալմանը, և Վարդանը։ Լալան ստիպված էր լքել տունը, որպեսզի չընկնի քուրդ բեկի ձեռքերը։ Պատերազմն արդեն սկսել էր, և Վարդանը, որ բանտի փոխարեն հայտնվել է Բայազետի պաշարման թոհուբոհում, նամակը Տեր-Ղուկասովին հասցնելուց հետո, շտապում է գտնել Լալային, բայց գտնում է միայն սիրելիի սառը գերեզմանը: Լալայի շիրիմը գրկած, ցավից ցնորված Վարդանը տեսիլքների մեջ տեսնում է ապագայի իր երազանքների Հայաստանը՝ անկախ, ազատ, բարգավաճ, կրթված և ազգային բարձր ինքնագիտակցությամբ: 

Այսպիսով, Րաֆֆին փորձում էր իր վեպի օգնությամբ ժողովրդի մեջ արթնացնել ազգային ինքնագիտակցությունը, ազգի ճակատագիրը սեփական ուժերով տնօրինելու և զենքի ուժով հայրենիքն ազատագրելու գաղափարը: Արամ Մանուկյանը մեծ ջանքեր գործադրեց հայկական կանոնավոր բանակի ստեղծման համար և պայքարեց օրինականության հաստատման ուղղությամբ՝ դարձնելով իր երկիրը անկախ։ Ներկայումս Հայաստանը Վարդանի երազանքների Հայաստանն է՝ անկախ, ազատ և կրթված։ Ըստ ինձ՝ Արամ Մանուկյանը հրաշալի պետական գործիչի օրինակ է՝ հայրենասեր և հսկա ջանքեր գործադրող, որպեսզի իր հայրենիքը փրկվի։

Оставьте комментарий