Մի արևկեզ օր՝ հետ միջօրեին, մեղմօրոր, թափանցիկ մի քամի, բարձունքներից վար սահելով, փռվեց արմավենու՝ Նեղոսի պաղպաջուն ջրերով ողողված ոտքերի տակ։
— Իմ հրաշագե՛ղ թագուհի, — մեղմորեն շշնջաց նա, — ես՝ աշխարհի ըմբոստ ոգիս, սիրում եմ քեզ։ Երբ հորիզոնից հորիզոն էի անցնում, տեսա չնաշխարհիկ պատկերդ, և սիրտս մարեց։
— Դու ո՞վ ես, որ քեզ սիրեմ, ամբարի՛շտ քամի, — արհամարհանքով պատասխանեց արմավենին։
— Մի՞թե նա չես, որ գիշեր-ցերեկ, առավոտից իրիկուն անընդհատ վայում է ամայի ուղիների վրա, գնա՛, չքվի՛ր։