Կենսաբանություն 9

Բջջի բաժամումը՝ միթոզ

1․ Ի՞նչ է միտոզը.
ա) Բջջի բաժանումը երկու դուստր բջիջների
բ) Սերմի աճը
գ) Սննդի սինթեզը
դ) Շնչառությունը

2․ Միտոզի արդյունքում ստացվող բջիջները լինում են․
ա) Տարբեր գենետիկ կազմով
բ) Նույն գենետիկ կազմով
գ) Առանց միջուկի
դ) Առանց քրոմոսոմների

3․ Միտոզը տեղի է ունենում․
ա) Սոմատիկ բջիջներում (մարմնի բջիջներ)

բ) Սեռական բջիջներում
գ) Միտոքոնդրիումներում
դ) Քլորոպլաստներում

4․ Միտոզի հիմնական նշանակությունը․
ա) Էներգիայի առաջացում
բ) Աճ և վերականգնում
գ) Տեղաշարժ
դ) Սննդի մարսում

5․ Միտոզի վերջում ձևավորվում են․
ա) Չորս բջիջ
բ) Երկու նույնական բջիջ
գ) Մի մեծ բջիջ
դ) Սերմաբջիջ

6․ Միտոզի ընթացքում բջջի քրոմոսոմների թիվը․

ա) Կրկնվում է
բ) Պակասում է երկու անգամ
գ) Աճում է չորս անգամ
դ) Անհետանում է

7․ Ո՞ր գործընթացն է հաջորդում միտոզին․
ա) Ցիտոկինեզ

բ) Ֆոտոսինթեզ
գ) Սերմնավորում
դ) Ֆերմենտացում

Պատմություն 9·Էսսե

Ինտեգրված Էսսե։ Թեմա՝ «Խենթը», Արամ Մանուկյան,9-րդ դասարան

Ժամանակաշրջանը և միջավայրը մեծ ազդեցություն է թողնում մարդու վրա։ Որոշ պայմաններում մարդը կգնա հսկա կորուստների, որխեսզի իր հայրենիքը պահմանվի։ Օրինակ՝ Վարդանը, Րաֆֆու «Խենթը» վեպից, ով խենթ քուրդ ծաղրածու ձևանալով շրջում և տեղեկություններ է հավաքում թշնամու բանակի մասին, ապա իր նամակը ապահով հասցնում է Տեր-Ղուկասովին։

Արամ Մանուկյանը Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկն էր։ Նա հայ-ազատագրական պայքարի կարևորագույն գործիչներից էր։ Արամ Մանուկյանը ղեկավարում էր ՀՅԴ Վանի կազմակերպությունը և մեծ դեր ունեցավ Վանի ինքնապաշտպանության կազմակերպման մեջ։ 1915 թ․ ապրիլի 5-ին նրա նախաձեռնությամբ ստեղծվեց Զինվորական մարմինը, որը ղեկավարեց Վանի ինքնապաշտպանությունը և փրկեց հազարավոր հայերի կյանքը։ Մայիսի 7-ին Արամ Մանուկյանը նշանակվեց Վանի նահանգապետ, սակայն հուլիսին, ռուսական զարքերի նահանջից հետո, Վանում ապրող հայերը ստիպված էին Վանից հեռանալ։ 1917 թ․ դեկտեմբերին Արամ Մանուկյանը գործուղվեց Երևան, որպեսզի կազմակերպի ինքնապաշտպանական և պետականաշինության աշխատանքները։ 1918 թ․ մարտի 24-ին ընտրվեց Երևանի նահանգի դիկտատոր և ղեկավարեց ռազմական ու քաղաքական գործերը։ 1918 թ․ մայիսին, երբ թուրքական զորքերը մոտենում էին Երևանին, Արամ Մանուկյանը վճռական դեր ունեցավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերի կազմակերպման գործում։ Այս հաղթանակներն ապահովեցին հայաստանի անկախությունը։

1877 թվականի սեպտեմբերին Թիֆլիսից Երևան ճանապարհվելիս Րաֆֆին Դիլիջանում հանդիպել է Բայազետի պաշտպանությանը մասնակցած վիրավոր զինվորների, որոնք էլ պատմել են, որ իրենք փրկվել են մի զինվորի շնորհիվ, ով խենթ քուրդ ձևանալով` ճեղքել է այդ տարածաշրջանում գտնվող թուրքերի ու քրդերի զինված շրջափակումը, լուր հասցրել գեներալ Արշակ Տեր-Ղուկասովին, որի օգնությամբ էլ ազատագրվել են Բայազետի պաշարված բերդում գտնվող հայ և ռուս զինվորները: Րաֆֆին այս նյութը դարձնում է արդեն ծրագրված վեպի թեմա։ Վեպը սկսվում է  Բայազետի միջնաբերդի կռվի ու շրջափակման նկարագրությամբ։ 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի տարիներին նկատելի աշխուժանում է հայ ազգային-ազատագրական շարժումը: Շատերը լիահույս են, որ ռուսների հաղթանակով Արևմտյան Հայաստանը կազատագրվի թուրքական լծից: Մոտ 1000 ահյ և ռուս զինվորներ կանգնած էին 20000 քրդական և թուրքական բանակի դեմ։ Միջնաբերդում սնունդ և ջուր չկար, վիրավորների թիվը հետզհետե աճում էր, իսկ մոտակա աղբյուրից ջուր բերելու փորձերը ավարտվում էին զոհերով։ Զինվորների ոգին ըմկճվում էր, երբ ականատես էին լինում, թե ինչպես 3 օր թուրքերը կոտորում էին շրջակա հայերին: Վեպի հերոսը՝ Վարդանը՝ նույն խենթը, այս ամենին հետևում էր ոչ թե ցավով, այլ կատաղությամբ։ Եթե թուրքերը գրավեին Բայազետի բերդը, ապա հեշությամբ կհասնեին Երևանին։ Վարդանի դիմաց առաջանում է մեկ խնդիր՝ հասցնել իր օգնություն խնդրող նամակը ռուսական բանակի հրամանատարին՝ Տեր-Ղուկասովին, որպեսզի վերջինս հասներ օգնության։ Վարդանը համաձայնվում է վերցնել մահապարտի պարտականությունը իր վրա, և ձևանալով խենթ քուրդ ծաղրածու, նա շրջում էր, տեղեկություններ հավաքելով թշնամու բանակի մասին։ Ապա իր նամակը ապահով հասցնում էր Տեր-Ղուկասովին։ Մեկ այլ խենթ էր Միքայել Դուդուկջյանը, նույն ինքը՝ Սալմանը։ Նա քայլում էր գյուղից գյուղ, փորձում էր դպրոցներ հիմնել և հիմքից ձևափոխել հայ մտածելակերպը: Պայքարին մասնակցում էր նաև Մելիք-Մանսուրը, որը չարչի ձևանալով տեղեկատվություն և զենք էր ապահովում:

Բայազետում Վարդանի հերոսական արարքից հետո, Րաֆֆին ընթերցողին ծանոթացնում է պատերազմից մի քանի տարի առաջ կատարված դեպքերին: Հայությունը խաղաղ էր, խաղաղ էր նաև տանուտեր Խաչոյի բազմանդամ նահապետական ընտանիքը։ Խաղաղությունը, սակայն հարաբերական է: Մի կողմից քրդերն իրենց Ֆաթթահ Բեկի գլխավորությամբ անընդհատ կողոպտում էին հայերին, մյուս կողմից Թովմաս Էֆենդին, հարկեր հավաքողը։ Տանուտեր Խաչոյի տանն են հյուրընկալվել Վարդանը և Պարոն Սալմանը։ Տանուտեր Խաչոյի զավակներից կրտսերը գեղեցիկ Լալան է, որին տղայի զգեստներ են հագցնում և Ստեփանիկ են անվանումէ թաքցնելով նրա աղջիկ լինելը, որպեսզի քրդերի չար նկրտումներից նրան հեռու պահեին։ Ֆաթթահ բեկը և Թովմաս էֆենդին գիտեին, որ Լալան աղջիկ է, և այն դառնում է տանուտեր Խաչոյի ընտանիքի քայքայման պատճառը։ Լալայի աղջիկ լինելը գիտեր նաև Վարդանը, նա սիրահարվել էր Լալային և պարզվում էր, որ սերը փոխադարձ էր։ Թովմաս Էֆֆենդու մեքենայությունների արդյունքում ձերբակալվեցին Խաչոյի որդիները՝ Սալմանը, և Վարդանը։ Լալան ստիպված էր լքել տունը, որպեսզի չընկնի քուրդ բեկի ձեռքերը։ Պատերազմն արդեն սկսել էր, և Վարդանը, որ բանտի փոխարեն հայտնվել է Բայազետի պաշարման թոհուբոհում, նամակը Տեր-Ղուկասովին հասցնելուց հետո, շտապում է գտնել Լալային, բայց գտնում է միայն սիրելիի սառը գերեզմանը: Լալայի շիրիմը գրկած, ցավից ցնորված Վարդանը տեսիլքների մեջ տեսնում է ապագայի իր երազանքների Հայաստանը՝ անկախ, ազատ, բարգավաճ, կրթված և ազգային բարձր ինքնագիտակցությամբ: 

Այսպիսով, Րաֆֆին փորձում էր իր վեպի օգնությամբ ժողովրդի մեջ արթնացնել ազգային ինքնագիտակցությունը, ազգի ճակատագիրը սեփական ուժերով տնօրինելու և զենքի ուժով հայրենիքն ազատագրելու գաղափարը: Արամ Մանուկյանը մեծ ջանքեր գործադրեց հայկական կանոնավոր բանակի ստեղծման համար և պայքարեց օրինականության հաստատման ուղղությամբ՝ դարձնելով իր երկիրը անկախ։ Ներկայումս Հայաստանը Վարդանի երազանքների Հայաստանն է՝ անկախ, ազատ և կրթված։ Ըստ ինձ՝ Արամ Մանուկյանը հրաշալի պետական գործիչի օրինակ է՝ հայրենասեր և հսկա ջանքեր գործադրող, որպեսզի իր հայրենիքը փրկվի։

Երկրաչափություն 9

Համեմատական հատվածներն ուղղանկյուն եռանկյան մեջ

Առաջադրանքներ․
1) O-ն ABC եռանկյան միջնագծերի հատման կետն է: Գտե՛ք AO հատվածի երկարությունը, եթե AK միջնագիծը 18 դմ է:

18/3=6
AO=6*2=12
OK=6
2) O-ն ABC եռանկյան միջնագծերի հատման կետն է: Գտե՛ք AK միջնագծի երկարությունը, եթե OK-ն 5 սմ է:

AO=5*2=10
AK=10*5=50
3) Տարված է C ուղիղ անկյունով ABC եռանկյան CH բարձրությունը: Գտե՛ք AB ներքնաձիգը, եթե AC = 6 սմ, AH = 3 սմ:

62/3=12
4) Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին տարված բարձրությունը այն բաժանում է 4 սմ և 5 սմ երկարությամբ հատվածների: Գտե՛ք եռանկյան էջերը:

AC2=5*9=45
BC2=4*9=36
AC=√45
BC=√36
5) Տարված է C ուղիղ անկյունով ABC եռանկյան CH բարձրությունը:
Գտեք AB ներքնաձիգը, եթե AH:HB=4:5, AC = 6 դմ:

AC2=AH*AB
AH=4k
HB=5k
AB=AH+HB=4+5=9
62=36=4k*9k=36k2
AB=9k=9
6) Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին տարված բարձրությունն այն բաժանում է 9 սմ և 16 սմ երկարությամբ հատվածների: Գտե՛ք այդ եռանկյան պարագիծը:

Հայոց Լեզու 9

Թելադրություն

Մի արևկեզ օր՝ հետ միջօրեին, մեղմօրոր, թափանցիկ մի քամի, բարձունքներից վար սահելով, փռվեց արմավենու՝ Նեղոսի պաղպաջուն ջրերով ողողված ոտքերի տակ։
— Իմ հրաշագե՛ղ թագուհի, — մեղմորեն շշնջաց նա, — ես՝ աշխարհի ըմբոստ ոգիս, սիրում եմ քեզ։ Երբ հորիզոնից հորիզոն էի անցնում, տեսա չնաշխարհիկ պատկերդ, և սիրտս մարեց։
— Դու ո՞վ ես, որ քեզ սիրեմ, ամբարի՛շտ քամի, — արհամարհանքով պատասխանեց արմավենին։
— Մի՞թե նա չես, որ գիշեր-ցերեկ, առավոտից իրիկուն անընդհատ վայում է ամայի ուղիների վրա, գնա՛, չքվի՛ր։