ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս ընթացան Հայկական հարցի քննարկումները Փարիզի խաղաղության վեհաժողովում։
բ. Բացատրի՛ր։ Բացատրի՛ր ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայաստանի մանդատի հարցում:
Հայերի ձգտումներին համահունչ որոշվում է Հայաստանի մանդատը ստանձնելու համար դիմել ԱՄՆ-ին և խնդրել նրա նախագահ Վ. Ուիլսնին անկախ մանդատի հարցից որոշել հայթուրքական սահմանը:1920 թ. մայիսին անհատապես Վ. Ուիլսնը ընդունում է իրավարար դառնալու առաջարկը, ապա Հայաստանի մանդատի ընդունման պաշտոնական հայտով դիմում է խորհրդարանին: Բայց Սենատը հունիսի 1-ին մերժում է Հայաստանի մանդատի համար լիազորություններ տրամադրել նախագահին:
գ. Վերլուծի՛ր։ Հայաստանին վերաբերող ի՞նչ դրույթներ էր պարունակում Սևրի պայմանագիրը: Ինչպե՞ս էին կարգավորվելու տարածքային վեճերը Վրաստանի ու Ադրբեջանի հետ՝ ըստ Սևրի պայմանագրի։
1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանտի երկրները Թուրքիայի հետ կնքեցին հաշտության պայմանագիր։ Ըստ պայմանագրի՝ 1․ Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմաններն կորոշվեն պետությունների ընդհանուր համաձայնությամբ։ 2․ Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես ազատ և անկախ պետություն։ 3. Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթների երկու պետությունների միջև սահմանազատումը թողեցին ԱՄՆ-ի վրա։