Հայոց Լեզու 9

Գործնական աշխատանքների փաթեթ 11.23.2025

1. Լրացնե՛լ բաց թողնված տառերը և ընդգծե՛լ:
Աշտիշատի հինավուրց վանքի խցերից մեկում` ընդարձակ թախտի վրա, նստել էին երեք երիտասարդ: Ձեթի ճրակն իր պղտոր լույսով լուսավորում էր երեք բազմահոգ դեմքերը: Երիտասարդներից մեկը հաղթանդամ, բարձրահասակ, խոշոր կազմվածքով և փառահեղ մի տղամարդ էր: Երկրորդը, ընդհակառակը, ավելի կարճահասակ, քան միջահասակ էր և ավելի նրբակազմ, քան հաղթանդամ: Այդ քնքուշ կազմվածքի վրա բնությունը դրել էր մի շնորհալի գլուխ, որին ավելի պատշաճ կլիներ մի պարթև մարմին: Նա խոսում էր առնական ձայնով, որի ելևէջները հնչում էին պողպատային հնչերանգներով: Վառվռուն աչքերի մեջ նշմարվում էին թրթռուն կրակներ: Երրորդ երիտասարդը օժտված էր անբասիր գեղեցկությամբ: Փարթամ գիսակները սփռվել էին թիկունքին, վերին շրթունքին նկատվում էր նորածիլ ընչացքը: Իսկ սևորակ աչքերի մեջ նշմարվում էր անբացատրելի վրդովմունք: Առաջինը Սահակ Պարթևն էր, երկրորդը Մեսրոպ Մաշտոցը, երրորդը Սամվելը` երեքն էլ աշխույժ, եռանդով լի երիտասարդներ:

2․Կազմել հետևյալ բառերի հոգնակին` մարդ, կին, դասագիրք, վերնատուն, առանձնատուն, մեծատուն, վիպագիր, տապանագիր, ձուկ, գառ, տնամերձ, արոտավայր, թռչուն, էլեկտրասյուն, ոտնաձայն:
Մարդիկ, կանայք, դասագրքեր, վերնատներ, առանձնատներ, մեծատներ, վիպագիրներ, տապանագրեր, ձկներ, գառներ, տնամերձեր, արոտավայրեր, թռչուններ, էլեկտրասյուներ, ոտնաձայներ

3․Բացատրել հետևյալ բառերի իմաստը` բարձրուղեշ, ախոյան, անձկալի, անձկություն, գամել, ստեպ-ստեպ, հապճեպ, նողկանք, ջլատել, զերծ:
բարձրուղեշ — ճյուղերը բարձր
ախոյան — թշնամի, հակառակորդ
անձկալի — կարոտով լի
անձկություն — նեղություն
գամել — հառել, մեխել
ստեպ-ստեպ — հաճախ
հապճեպ — շտապ, արագ
նողկանք — զզվանք
ջլատել — թուլացնել
զերծ — ազատ

4․ Կազմել երկուական նախադասություն` տրված նույնանուն բառերը գործածելով տարբեր իմաստներով՝ ակ, հարկ:

1․ Միայն իններորդ հարկի բնակարանները չեն գնել։
2. Նրա կյանքը լի էր հարկերով։

1․ Աղջիկը ամենաշատը հավանեց առաջին մատանու ալմաստե ակը։
2. Ճանապարհին մեքենայի ակը հանկարծակի ծակվեց։

5. Լրացնել բաց թողնված տառերը։
Ամառային այդ տոթ միջօրեին, երբ հանկարծակի մոլեգնած մրրկահողմը անթափանց փոշու ամպեր էր բարձրացնում, Էջմիածնի բարձրաշեն Մայր տաճարի դարպասներից ներս ընդարձակ քառակուսի բակում, հավաքվում էին սրդողած հոգևորականները: Ոմանք սև պարեգոտները ամփոփել էին գոտիներով, ոմանք՝ թողել արձակ: Ոմանք կնգուղով էին, ոմանք` գլխաբաց: Չնայած անախորժ քամուն` նրանք, խառնիճաղանջ խմբերով կանգնած սաղարթախիտ ծառերի հովանու տակ, արտակարգ հուզված խոսում էին` տրտուն դեմքերին ինչ-որ չարագույժ մտահոգություն: Ողջ միաբանությունը իր բոլոր եպիսկոպոսներով, վարդապետներով, սարկավաքներով այնտեղ էր: Այնտեղ էր պարթևահասակ Հակոբ եպիսկոպոսը` վշտալլուկ դեմքով մի մարդ, նրբակազմ Եղիազար վարդապետը` զայրույթից սփրթնած, Գրիգորիս թարգմանիչը, անգամ մառանապետ Հովհաննեսը, որ երբևէ որևէ բանի չէր խառնվում: Հավաքվածների մեջ կային նաև կմախք հիշեցնող ճգնավորներ, որոնք հագել էին կոշտ հանդերձներ և պարանե գոտիներով պրկել մեջքը: Նրանք ժուժկալ էին և դժողքի սարսափի ներքո խեղդում էին ախորժակը՝ իրենց նվիրելով քաղցի, ծարավի, աղոթքի։

6․ Ճիշտ գրել հետևյալ բաղադրյալ հատուկ անունները՝ փոքրատառերը ըստ անհրաժեշտության փոխարինելով մեծատառերով․
Չինական Ժողովրդական Հանրապետություն, Փոքր Մասիս, Նոր Արեշ, Պետրոս առաջին, «Ամբոխները խելագարված» պոեմ, Անվտանգության խորհուրդ, Շախմատի Համաշխարհային Ֆեդերացիա, Նոր Տարի, Ժողովրդական Կրթության Գերազանցիկ Կրծքանշան։

7․ Տրված դարձվածքներով կազմել մեկական նախադասություն․
Բախտը ժպտալ, քանի գլխանի է, հողին հավասարեցնել, կյանքի կոչել, պոչը կտրել։
1. Այս անգամ բախտը նրան ժպտաց։
2. Քանի՞ գլխանի է, որ մենակ այդքան ճանապարհ է անցել։
3. Երկրաշարժի հետևանքով շենքը հողին է հավասարվել։
4. Նրա միակ նպատակն էր իր նախագծերը կյանքի կոչել։

Оставьте комментарий