Ինչպիսի՞ հողեր կան Հայսատանում։
Լեռնային գորշ կիսաանապատային, լեռնաշագանակագույն, լեռնային սևահողեր, լեռնաանտառային գորշ և դարչնագույն, մարգագետնատափաստանային, լեռնամարգագետնային, ձյունամերձ գոտու «պարզագույն», աղուտ-ալկալի, կուլտուր-ոռոգելի, գետահովտամարգագետնային։
Նկարագրե՛լ կիսաանապատային հողերը։
Այս հողերը զբաղեցնում են հիմնականում Արարատյան գոգավորության ցածրադիր գոտու ﬕնչև 1300 մ բարձրությունները: Ձևավորվում են խիստ չոր ցամաքային կլիմայի և աղքատ բուսածածկույթի պայմաններում,
հումուսով աղքատ են, բայց հարուստ են կրով, ﬔծ մասամբ քարքարոտ են և փոշիացած:
Նկարագրե՛լ ամենատարածված հողատեսակը։
Հայաստանում ամենաշատը տարածված են լեռնային սևահողերը։ Դրանք հանրապետության գյուղատնտեսության գլխավոր հարստությունն են, տարածվում են 1300-2400 մ բարձրություններում՝ հիմնականում զբաղեցնելով հրաբխային սարավանդների ընդարձակ տարածքներ: Սևահողերն ունեն կնձիկահատիկային կառուցվածք: Դրանց վերին շերտը լավ հումուսացված է, և հզորությունը հասնում է մինչև 75 սմ-ի:
Ինչպիսի՞ էնդեմիկ բուսատեսակներ գիտեք Հայաստանում։
Հայաստանում կան մոտ 120 էնդեմիկ բուսատեսակներ։ Նրանցից են՝ պատատուկ հայկական, ոզնաթուփ հայկական, օշինդր հայաստանյան, «Հայաստանի արմատ»` տորոն, սզնի Զանգեզուրի, կաղնի արաքսյան: ՀՀ-ում տարածված են նաև շատ դեղաբույսեր (մայրամախոտ, անթառամ, ուրց, խնկածաղիկ և այլն):
Ինչպիսի՞ էնդեմիկ կենդանատեսակներ գիտեք Հայաստանում։
Շատ կենդանատեսակներ հատուկ են ﬕայն Հայկական լեռնաշխարհին և հարակից տարածքներին: Դրանցից են
հայկական վայրի ոչխարը (մուֆլոն), բեզոարյան այծը, կովկասյան փասիանը, հայկական եղջերավոր օձը և այլն:
Հիմնականում ՀՀ անտառները ինչպիսի՞ նշանակություն ունեն։
Հայաստանի անտառները հիմնականում էկոլոգիական նշանակություն ունեն։ Դրանք պահպանում են հողը, նպաստում են խոնավության ու կլիմայի կայունությանը։
Ի՞նչ կներկայացնեք ֆրիգանոիդ բուսականության մասին։
Ֆրիգանոիդ (լեռնային չորասեր) բուսականությունը տարածված է քարքարոտ լեռնային հողերում՝ հատկապես Ուրցի, Երանոսի, Վայքի լեռներում։ Այստեղ աճում են չորադիմացկուն փշոտ ու ցածրահասակ թփեր՝ մասրենի, տարբեր ցածրաճ բույսեր, ինչպես նաև դեղատու և եթերայուղատու տեսակներ։
Նկարագրե՛լ անապատային և կիսանապատային գոտին։
Անապատային և կիսանապատային գոտին գտնվում է Արարատյան դաշտավայրի ստորին մասերում։ Այստեղ բուսականությունը ներկայացված է փոքր կղզյակներով՝ աղուտներում և ավազուտներում։