Երկրաչափություն 9

Եռանկյունների նմանության հայտանիշները

1) Ապացուցեք, որ նկարում պատկերված եռանկյունները նման են։

4.5/3=1.5
6/4=1.5
9/6=1.5
Հետևաբար՝ ըստ եռանկյունների նմանության երրորդ հայտանիշի՝ եթե մի եռանկյան երեք կողմերը համեմատական են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա եռանկյունները նման են:

2) ABCD զուգահեռագծի CD կողմի վրա նշված է E կետը: AE և BC ուղիղները հատվում են F կետում։ Գտեք`
ա) EF–ը և FC-ն, եթե DE = 8 uմ, EC = 4 սմ, BC = 7 սմ, AE = 10 սմ,

EF/AE=EC/DE
EF=4*10/8=5
FC/AD=7/2
FC=3.5
բ) DE–ն և EC-ն, եթե AB = 8 սմ, AD = 5 սմ, CF = 2 սմ:


3) AB և CD հիմքերով ABCD սեղանի անկյունագծերը հատվում են O կետում։ Գտեք`
ա) AB–ն, եթե OB = 4սմ, OD = 10 սմ, DC = 25 սմ,
բ) (AO)/(OC)-ն և (BO)/(OD) -ն եթե AB = a, DC = b
գ) AO-ն, եթե AB = 9,6 դմ, DC = 24 սմ, AC = 15 սմ:
4) ABC եռանկյան AB կողմը 15 սմ է, իսկ AC կողմը` 20 սմ։ AB կողմի վրա անջատված է AD = 8 սմ, իսկ AC կողմի վրա՝ AE = 6 սմ հատվածը։ Նման են, արդյոք, ABC և ADE եռանկյունները

15/820/6
Ոչ, նման չեն
5) Նման են, արդյոք, երկու ուղղանկյուն եռանկյունները, եթե դրանցից մեկն ունի 40°–ի անկյուն, իսկ մյուսը`

ա) 50°–ին հավասար անկյուն
180-(40+50)=90 — այո
բ) 60°–ին հավասար անկյուն
180-(40+60)=80 — ոչ
6) Նման են, արդյոք, ABC և A1B1C1 եռանկյունները, եթե`
ա) AB = 3սմ, BC = 5սմ, CA = 7սմ, A1B1 = 4,5սմ, B1C1 = 7,5սմ, C1A1 = 10,5սմ

3/4.5=5/7.5=7/10.5 — այո
բ)AB = 1,7սմ, BC = 3սմ, CA = 4,2սմ, A1B1 = 34դմ, B1C1 = 60դմ, C1A1 = 84դմ:
340/1.7=600/3=840/4.2 — այո

Հայոց Լեզու 9

Հայոց Լեզու 19.11.2025

Աշխատանք դասարանում
Խնդիրներ
Մայրենիի ֆլեշմոբ
Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու: Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու ձայն տալ. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»: Իրիկունները  դպրոցից վերադառնալիս, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին անում է այն, ինչ որ սիրտն ուզում է փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:
Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր: Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստաբուն փայտը ձեռքին: Նա քայլում է փողոցներով, իսկ մարդիկ՝ դեպի տուն։ 
Հիմա փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի մեկ հատիկ կարմիր աչքով: Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում: Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

1. Ե՞րբ էր հերոսը հանդիպում տեքստում նշված հերոսներին։
Ա․ Օրվա տարբեր պահերի
Բ․ Հերոսներն ապրում էին մոտակայքում
Գ․ Հերոսներն իր անբաժան ընկերներն էին
Դ․ Չէր հանդիպում, ուղղակի պատկերացնում էր, որ կարող է հանդիպել։ 
2. Ո՞ր նախադասության մեջ անորոշ դերանուն կա, դո՛ւրս գրեք։ 
Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ։
3. Ո՞ր նախադասության մեջ հարադրավոր բայ կա։ 
Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ
4. Ո՞ր նախադասության մեջ ստորոգյալի զեղչում կա։ 
Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից։
5. Ո՞ր նախադասության մեջ համակատար դերբայ կա։ 
Վերադառնալիս
6. Ո՞ր նախադասությունն է բարդ համադասական։
Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին:
7. Նախադասության անդամներից որի ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա։
Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի մեկ հատիկ կարմիր աչքով:
Փողոցը — գոյական, հայցական հոլով
ցցի — գոյական , սեռական հոլով
կարծես — վերաբերական
կարմիր — ածական
8. Տղան ինչո՞ւ էր ուզում պահապան լինել։ 
Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:
9. Դո՛ւրս գրիր ,,բոլորովին,, բառի հոմանիշը։ 
Բնավ։
10. Տեքստի ո՞ր բառն է նշանակում շատ անգամ կրկնվող։
Հաճախ։
11. Տեքստից դո՛ւրս գրիր արմատ+ հոդակապ+ արմատ կազմությամբ բառ։ 
Մանրավաճառ, հաստաբուն։
12. Դուրս  գրիր ըղձական եղանակով դրված մեկ բայ։
Կուզեի
13. Դո՛ւրս գրիր մեկ ժամանակի մակբայ։
Հիմա։
14. Քանի պարզ նախադասությունից է բաղկացած այս նախադասությունը։
Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստաբուն փայտը ձեռքին:
4

Գրականություն 9

Մի հին չինական զրույց

Լրացուցիչ աշխատանք (տանը)
Մի հին չինական զրույց
1. Մեկնաբանի՛ր կայսեր զգացմունքները գլխարկների պատմությունից առաջ և հետո։ 
Կայսրը փորձեց լավություն անել իր ժողովրդին՝ սև ծանր գլխարկները փոխարինել սպիտակ թեթևներով։ Սակայն նա չհիմնավորեց իր հրամանը, ինչը բերեց սավալի հետևանքներին։ Սկզբում նա իրենից գոհ էր, որ իր ժողովրդին լավություն արեց, սակայն հետևանքները տեսնելով նա բարկացավ։ Բայց նրա վատ տրամադրությունը երկար չտևեց։
2. Ստեղծված իրավիճակը շտկելու առաջարկներ գրի՛ր։ 

Մահացած մարդկանց հետ բերել անհնար է, սակայն կայսրը պետք է հասկանալի հիմնավորի իր մյուս հրամանները, ուշադրություն դարձնի լուրջ խնդիրների վրա, ոչ թե ուղղակի գլխարկների։
3. Գրի՛ր քո կարծիքը կայսեր որոշման վերաբերյալ։ 

Կայսեր փորձեց լավություն անել մարդկանց, սակայն նա միանգամից կատարեց հրաման տալու որոշումը, չմտածելով՝ արդյո՞ք կօգնեն սպիտակ թեթև գլխարկները ժողովրդին։
4. Ինչպե՞ս անել, որ լավ գործը վատի չվերածվի։ 

Ըստ ինձ պետք է ավելի լավ մտածել ինչ-որ բան անելուց առաջ, անհեթեթ հրամաններ չտալ և իրոք փորձել լավություն անել։
5. Գրե՛ք էսսե՝ հիմք ունենալով այս ստեղծագործությունը։ 

Էսսե «Իշխանական ցանկությունը և դրա ազդեցությունը ժողովրդի կյանքում»

Էսսեները պարտադիր ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ․ փոստին։ 

Գրականություն 9·Էսսե

Էսսե «Իշխանական ցանկությունը և դրա ազդեցությունը ժողովրդի կյանքում»

Նախաբան՝
Ես այս էսսեում կխոսամ իշխանական ցանկությունների և ժողովրդի կյանքում նրանց ազդեցության մասին։ Մենք բոլորս գիտենք, որ ներկայումս կարավառությունն է որոշում մեր երկրի և ազգի ճակատագրի մեծ մասը, և որպեսզի այն լինի լավը, կառավարությունն էլ պետք է խելամիտ որոշումներ կատարի։ Եվ կառավարության օրենքներին չենթարկվելուց հին ժամանակներից սկսած մարդկանց պատժում էին։ Մեր օրերին այդ պատիժները այդքան էլ դաժան չեն հին ժամանակների հետ համեմատած։

Հիմնամաս՝
Իշխանական ցանկությունը մարդկային հասարակության զարգացման մշտական ուղեկիցներից է։ Այն ներկայացնում է ոչ միայն իշխանություն ունենալու ձգտումը, այլև վերահսկելու, ղեկավարելու, որոշումներ ընդունելու և հանրային կյանքի ընթացքը բովանդակորեն ձևավորելու ցանկությունը։ Սակայն իշխանությունը այս ցանկությունը պետք է լավ մշակի, վստահ լինի, որ տվյալ օրենքը կամ հրամանը օգուտ կբերի իր ժողովրդին և ամենակարևորը՝ կատարելապես իրականացնի այն։ Սակայն ոչ բոլոր իշխանություններն են հետևում այդ կարգին, ինչը բերում է ցավալի հետևանքներին։ Իշխանական ձգտումը միայն վերնախավի հատկությունը չէ․ այն արտացոլում է նաև ժողովրդի վերաբերմունքը իշխանության նկատմամբ։ Ժողովուրդը մասնակցում է հանրային կյանքին և հստակ սահմանում է իշխող ուժի լիազորությունների շրջանակը, կարողանում է զսպել իշխանության բացասական հետևանքները։ Հակառակ դեպքում՝ անտարբերությունը կամ վախը կարող են վերածվել այն հողի, որի վրա աճում են իշխանական չարաշահումները։ Ներկայումս իշխանության ասածը կամ ամեն տված հրամանը կարող է շատ մեծ հետք թողնել ժողովրդի կյանքի կամ երկրի պատմության մեջ։

Եզրափակում՝
Իշխանության ազդեցությունը ժողովրդի կյանքի վրա կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ կործանարար՝ կախված նրանից, թե ինչպես է այն օգտագործում իր հնարավորությունները, և որքանով է հասարակությունը պատրաստ վերահսկել այն։ Երբ իշխանական ցանկությունը զուգորդվում է պատասխանատվությամբ, ժողովուրդը զարգանում է։ Երբ այն դառնում է ինքնանպատակ, ժողովուրդը տուժում է։ Վերջնական հաշվով՝ հենց ժողովուրդն է որոշում, թե իշխանական ձգտումն ինչ հետևանք կունենա նրա կյանքում։