Ֆիզիկա 9

Դաս 5. Թեմա՝ Էլեկտրական երևույթներ (03.11- 10․11)

Հարցեր և առաջադրանքներ
1. Նկարագրե՛ք փորձեր, որտեղ դրսևորվում է հոսանքի ջերմային ազդեցությունը։ Ո՞ր սարքերում են օգտագործում հոսանքի ջերմային ազդեցությունը:
Միացնենք հաղորդալարը (օրինակ՝ մետաղալար) էլեկտրական շղթային՝ հոսանքի աղբյուրով։ Մի քանի վայրկյան անց նկատում ենք, որ մետաղալարը տաքանում է, իսկ եթե հոսանքը մեծացնենք՝ կարող է նույնիսկ կարմրել։ Հոսանքի ջերմային ազդեցությունը օգտագործվում է էլեկտրական վառարանների, ջրատաքացուցիչների, լամպերի և այլ սարքերում։
2. Ի՞նչ փորձով կարելի է դիտել հոսանքի քիմիական ազդեցությունը: Ի՞նչ գործնական կիրառություն ունի հոսանքի քիմիական ազդեցությունը:

Վերցնում ենք ապակե բաժակ, լցնում ջուր և մի քիչ աղ կամ թթու, որ լուծույթը էլեկտրահաղորդ դառնա։ Դրանում դնում ենք երկու մետաղական էլեկտրոդ, որոնք միացված են հոսանքի աղբյուրին։ Մի քանի րոպե անց նկատում ենք, որ մի էլեկտրոդի վրա առաջանում է գազ, իսկ մյուսի վրա՝ մետաղի նստվածք։
3. Նկարագրե՛ք հոսանքի մագնիսական ազդեցությունը ցուցադրող որևէ փորձ: Ինչո՞ւ են մագնիսական ազդեցությունը համարում հոսանքի ամենաբնորոշ ազդեցությունը:

Եթե մետաղալարը, որի միջով հոսանք է անցնում, մոտեցնենք փոքր երկաթե թեփերին կամ ասեղին, կտեսնենք, որ դրանք սկսում են շարժվել կամ ձգվել դեպի հաղորդալարը։
4. Ի՞նչ երևույթներով է դրսևորվում հոսանքի կենսաբանական ազդեցությունը։

Երբ էլեկտրական հոսքը անցնում է կենդանի օրգանիզմի միջով՝ այն ազդում է բջիջների և նյարդերի վրա, հնարավոր է ցավ կամ կաթված, առաջանում են նյարդերի և մկանների կծկումներ։

Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր հոսանքն են անվանում հաստատուն:
Հաստատուն հոսանք է կոչվում այն հոսանքը, որի ուղղությունն ու ուժը ժամանակի ընթացքում չեն փոխվում։
2. Սահմանել հաստատուն հոսանքի ուժը: Ի՞նչ է ցույց տալիս հոսանքի ուժը, ո՞րն է նրա միավորը:

Հոսանքի ուժը ցույց է տալիս, թե քանի լիցք է անցնում հաղորդչի խաչաձև հատվածով մեկ վայրկյանում։ Սահմանում՝ I=q/t, միավոր՝ Ամպեր (A)
3. Ինչպե՞ս որոշել հաղորդչով անցնող լիցքը, եթե հայտնի է հոսանքի ուժը:

q=I*t
4. Ինչպե՞ս են սահմանում լիցքի միավորը` կուլոնը:

Կուլոնը դա այն լիցքն է, որը հաղորդչով անցնում է, երբ նրա միջով հոսում է 1 ամպեր հոսանք 1 վայրկյանում․
5. Ո՞ր սարքն են անվանում ամպերաչափ:

Ամպերաչափ է կոչվում այն սարքը, որը չափում է էլեկտրական հոսանքի ուժը։
6. Ինչպե՞ս են շղթայում միացնում ամպերաչափը:

Ամպերաչափը միացնում են շղթային հաջորդաբար։

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է հոսանքի աշխատանքը:
Հոսանքի աշխատանքը կոչվում է այն էներգիան, որը հոսանքը ծախսում է հաղորդչով անցնելիս։
2. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական լարում: Գրե՛ք լարումը սահմանող բանաձևը:

Էլեկտրական լարումը ցույց է տալիս, թե որքան աշխատանք է կատարում հոսանքը, երբ միավոր լիցքը տեղափոխվում է այդ կետերի միջև։ Սահմանում՝ U=A/q
3. Ինչպե՞ս են սահմանում լարման միավորը՝ վոլտը։ Լարման ի՞նչ միավորներ են գործածական:

1V=1J/1C
Գործածական միավորներ․
միլիվոլտ (mV) = 0.001 V
կիլովոլտ (kV) = 1000 V
4. Ո՞ր էլեկտրական սարքն են անվանում վոլտաչափ:

Վոլտաչափ է կոչվում այն սարքը, որը չափում է շղթայի տեղամասի լարումը:
5. Ինչպե՞ս են վոլտաչափը միացնում շղթայի հետազոտվող տեղամասին:

Վոլտաչափը միացնում են զուգահեռաբար:

Մամյանի 9-րդ դասարանի խնդրագիրք
2.1.14․ I=q/t | I=2 Կլ/10 վ=0.2 Ա․
t=10 վ․
q=2 Կլ
I=?

2.1.15․ I=q/t | I=330 Կլ/300 վ=1.1 Ա․
t=5ր=300 վ․
q=330 Կլ
I=?

2.1.16․ I=q/t | I=360 Կլ/600 վ․=0.6 Ա․
t=10ր=600 վ․
q=360 Կլ
I=?

2.1.17․ q=I*t
| q=1.6*1200=1920 Կլ
I=1.6 Ա․
t=20ր=1200 վ․
q=?

2.1.18․ q=I*t
| q=10*10=100 Կլ
I=10 Ա․
t=10 վ․
q=?

2.1.19․q=I*t
| q=0.4*2700=1080 Կլ
I=0.4 Ա․
t=45ր=2700 վ․
q=?

Оставьте комментарий