Ֆիզիկա 9

Դաս 5. Թեմա՝ Էլեկտրական երևույթներ (03.11- 10․11)

Հարցեր և առաջադրանքներ
1. Նկարագրե՛ք փորձեր, որտեղ դրսևորվում է հոսանքի ջերմային ազդեցությունը։ Ո՞ր սարքերում են օգտագործում հոսանքի ջերմային ազդեցությունը:
Միացնենք հաղորդալարը (օրինակ՝ մետաղալար) էլեկտրական շղթային՝ հոսանքի աղբյուրով։ Մի քանի վայրկյան անց նկատում ենք, որ մետաղալարը տաքանում է, իսկ եթե հոսանքը մեծացնենք՝ կարող է նույնիսկ կարմրել։ Հոսանքի ջերմային ազդեցությունը օգտագործվում է էլեկտրական վառարանների, ջրատաքացուցիչների, լամպերի և այլ սարքերում։
2. Ի՞նչ փորձով կարելի է դիտել հոսանքի քիմիական ազդեցությունը: Ի՞նչ գործնական կիրառություն ունի հոսանքի քիմիական ազդեցությունը:

Վերցնում ենք ապակե բաժակ, լցնում ջուր և մի քիչ աղ կամ թթու, որ լուծույթը էլեկտրահաղորդ դառնա։ Դրանում դնում ենք երկու մետաղական էլեկտրոդ, որոնք միացված են հոսանքի աղբյուրին։ Մի քանի րոպե անց նկատում ենք, որ մի էլեկտրոդի վրա առաջանում է գազ, իսկ մյուսի վրա՝ մետաղի նստվածք։
3. Նկարագրե՛ք հոսանքի մագնիսական ազդեցությունը ցուցադրող որևէ փորձ: Ինչո՞ւ են մագնիսական ազդեցությունը համարում հոսանքի ամենաբնորոշ ազդեցությունը:

Եթե մետաղալարը, որի միջով հոսանք է անցնում, մոտեցնենք փոքր երկաթե թեփերին կամ ասեղին, կտեսնենք, որ դրանք սկսում են շարժվել կամ ձգվել դեպի հաղորդալարը։
4. Ի՞նչ երևույթներով է դրսևորվում հոսանքի կենսաբանական ազդեցությունը։

Երբ էլեկտրական հոսքը անցնում է կենդանի օրգանիզմի միջով՝ այն ազդում է բջիջների և նյարդերի վրա, հնարավոր է ցավ կամ կաթված, առաջանում են նյարդերի և մկանների կծկումներ։

Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր հոսանքն են անվանում հաստատուն:
Հաստատուն հոսանք է կոչվում այն հոսանքը, որի ուղղությունն ու ուժը ժամանակի ընթացքում չեն փոխվում։
2. Սահմանել հաստատուն հոսանքի ուժը: Ի՞նչ է ցույց տալիս հոսանքի ուժը, ո՞րն է նրա միավորը:

Հոսանքի ուժը ցույց է տալիս, թե քանի լիցք է անցնում հաղորդչի խաչաձև հատվածով մեկ վայրկյանում։ Սահմանում՝ I=q/t, միավոր՝ Ամպեր (A)
3. Ինչպե՞ս որոշել հաղորդչով անցնող լիցքը, եթե հայտնի է հոսանքի ուժը:

q=I*t
4. Ինչպե՞ս են սահմանում լիցքի միավորը` կուլոնը:

Կուլոնը դա այն լիցքն է, որը հաղորդչով անցնում է, երբ նրա միջով հոսում է 1 ամպեր հոսանք 1 վայրկյանում․
5. Ո՞ր սարքն են անվանում ամպերաչափ:

Ամպերաչափ է կոչվում այն սարքը, որը չափում է էլեկտրական հոսանքի ուժը։
6. Ինչպե՞ս են շղթայում միացնում ամպերաչափը:

Ամպերաչափը միացնում են շղթային հաջորդաբար։

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է հոսանքի աշխատանքը:
Հոսանքի աշխատանքը կոչվում է այն էներգիան, որը հոսանքը ծախսում է հաղորդչով անցնելիս։
2. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական լարում: Գրե՛ք լարումը սահմանող բանաձևը:

Էլեկտրական լարումը ցույց է տալիս, թե որքան աշխատանք է կատարում հոսանքը, երբ միավոր լիցքը տեղափոխվում է այդ կետերի միջև։ Սահմանում՝ U=A/q
3. Ինչպե՞ս են սահմանում լարման միավորը՝ վոլտը։ Լարման ի՞նչ միավորներ են գործածական:

1V=1J/1C
Գործածական միավորներ․
միլիվոլտ (mV) = 0.001 V
կիլովոլտ (kV) = 1000 V
4. Ո՞ր էլեկտրական սարքն են անվանում վոլտաչափ:

Վոլտաչափ է կոչվում այն սարքը, որը չափում է շղթայի տեղամասի լարումը:
5. Ինչպե՞ս են վոլտաչափը միացնում շղթայի հետազոտվող տեղամասին:

Վոլտաչափը միացնում են զուգահեռաբար:

Մամյանի 9-րդ դասարանի խնդրագիրք
2.1.14․ I=q/t | I=2 Կլ/10 վ=0.2 Ա․
t=10 վ․
q=2 Կլ
I=?

2.1.15․ I=q/t | I=330 Կլ/300 վ=1.1 Ա․
t=5ր=300 վ․
q=330 Կլ
I=?

2.1.16․ I=q/t | I=360 Կլ/600 վ․=0.6 Ա․
t=10ր=600 վ․
q=360 Կլ
I=?

2.1.17․ q=I*t
| q=1.6*1200=1920 Կլ
I=1.6 Ա․
t=20ր=1200 վ․
q=?

2.1.18․ q=I*t
| q=10*10=100 Կլ
I=10 Ա․
t=10 վ․
q=?

2.1.19․q=I*t
| q=0.4*2700=1080 Կլ
I=0.4 Ա․
t=45ր=2700 վ․
q=?

Երկրաչափություն 9

Համեմատական հատվածներ․

Առաջադրանքներ․
1) Հետևյալ հատվածներից որո՞նք են համեմատական a = 4 սմ և b = 6 սմ հատվածներին.
ա) c = 2 սմ, d = 3 սմ

բ) m = 6 սմ, n = 9 սմ
գ) l = 1 դմ, p = 1,8 դմ:
2) AB և CD հատվածները համեմատական են EF և MN հատվածներին: Գտեք EF-ը, եթե AB = 5 սմ, CD = 8 սմ, MN = 10 սմ:

AB/CD=EF/MN
5/8=EF/10
EF=50/8
3) Եռանկյան a և c կողմերը համեմատական են c և b կողմերին: Գտե՛ք եռանկյան պարագիծը, եթե a = 4 սմ, b = 9 սմ:

a/c=c/b
4/c=c/9
c2=4*9=36
c=6
P=6+4+9=19
4) ABCD զուգահեռագծի անկյունագծերը հատվում են O կետում: Գտե՛ք զուգահեռագծի պարագիծը, եթե CD = 10 սմ, BC/CD = AC/OC:

BC/10=2OC/OC
BC/10=2
BC=20
P=20+20+10+10=60
5) CD-ն ABC եռանկյան կիսորդն է: Գտե՛ք այդ եռանկյան պարագիծը, եթե BD = 20 սմ, AD = 15 սմ, AC = 21 սմ:

15/20=21/BC
20*21=BC*15
420/15=BC
BC=28
P=20+15+21+28=84
6) KP և MN հատվածները DO և AL հատվածներին համեմատական են։ Գտեք AL–ը, եթե KP = 8 դմ, MN = 40 սմ, OD = 1 մ:

Հանրահաշիվ 9

ՊԱՐԱԲՈԼ

Առաջադրանքներ․
1) Տրված x-երի համար գտե՛ք y-ի այնպիսի արժեք, որ (x, y) կետը լինի y = x2 պարաբոլի վրա.
ա) x = 0

y=0
բ) x = 3

y=9
գ) x = — 3.2

y=-3.22=10.24
դ) x = 111

y=1112=12,321
ե) x = √5.5

y=5.5
զ) x = — √13

y=13
է) x = 2√3

y=12
ը) x = — 6√1.5

y=54
2) Հայտնի է, որ (x, y) կետը պատկանում է y = x2 պարաբոլին: Գտե՛ք y-ի տրված արժեքի համար x-ի բոլոր հնարավոր արժեքները: Քանի՞ այդպիսի x կա.
ա) y = 0

x=0
բ) y = 25
x=±5
գ) y = 196

x=±14
դ) y = 2.89

x=±1.7
ե) y = — 16

Գոյություն չունի
զ) y = -2

Գույություն չունի
է) y = 2

x=√2=1.41
ը) y = 45

x=√45=6.7
3) Ո՞ր կետերում է տրված ուղիղը հատում y = x2 ֆունկցիայի գրաֆիկը.
ա) y = 0

(0;0)
բ) y = 5
(5;√5)
գ) y = — 1.1

Գոյություն չունի
դ) y = 64

(64;8)
4) Կառուցե՛ք y = x2 ֆունկցիայի գրաֆիկի համաչափը x-երի առանցքի նկատմամբ:
5) Տրված է y = x2 ֆունկցիան: Ո՞ր կետերում է ֆունկցիան ընդունում ա) 9, բ) 0, գ) 15, դ)– 25 արժեքը: