Հայոց Լեզու 9

Բառագիտություն 05․11

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1) դրվատել, կշտամբել, պախարակել, դատափետել
2) հմուտ, ճարտար, վարժ, զգլխիչ
3) կուտակել, շրջապատել, հավաքել, ժողովել
4) անհաստատ, խախուտ, անկայուն, խարխուլ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) դեռափթիթ, մատղաշ, մանկամիտ, պատանի
2) դժխեմ, անողորմ, ժանտ, վայրագ
3) թաքնվել, պարուրել, քողարկել, սքողել
4) մեծանուն, հանրահայտ, հռչակավոր, սնապարծ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) դանդաղ, ծանր, անշտապ, անփույթ
2) խանդաղատանք, փաղաքշանք, գորովանք, սեթևեթանք
3) ճշմարիտ, ստույգ, ուղիղ, շիտակ
4) անիմաստ, անմիտ, անկաշկանդ, անհեթեթ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) աստանդական, ասպնջական, հյուրընկալ, վանատուր
2) վայրագ, փառասեր, մեծամիտ, անհարգալից
3) համայն, ամենայն, ամբողջ, բովանդակ
4) դրացի, հարևան, կողակից, դրկից

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) հյուրընկալ, ասպնջական, վանատուր, վաղնջական
2) վտանգազերծ, ապահով, անվնաս, անաղարտ
3) ծավի, լաջվարդ, բիլ, դեղձան
4) սերել, ծնվել, ծագել, առաջանալ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) գուցե, թերևս, հավանորեն, ըստ երևույթին
2) խառնվել, միանալ, ձուլվել, անէանալ
3) հրապուրիչ, դյութիչ, հմայիչ, հուզիչ
4) անշեջ, մշտաբորբ, անմար, անխոտոր

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) թափառական, աստանդական, դյուրաշարժ, նժդեհ
2) մազ, գիսակ, հեր, ագի
3) ակնդետ, սևեռուն, անքթիթ, ուշադիր

4) ունևոր, մեծատուն, հարուստ, գծուծ

  1. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) մարմնեղ, թիկնեղ, հաղթանդամ, պարթևահասակ
2) բիրտ, դժնյա, անողոք, անագորույն
3) դյութիչ, հմայիչ, հրապուրիչ, գրավիչ
4) ակնառու, աչառու, անկողմնակալ, արդար

  1. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) անդուլ, հար, շարունակ, հանուր
2) խոտոր, զարտուղի, շեղ, ծուռ
3) կատաղի, վայրագ, դժնի, անագորույն
4) կասկածել, տարակուսել, երկբայել, երկմտել

  1. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:

1) սեղմել֊մամլել, տարտամ֊անորոշ, զտարյուն֊կորովի
2) այլազան֊տարբեր, կառչել֊թոշնել, համհարզ֊թիկնապահ
3) երեց֊ավագ, խարազան֊մտրակ, հեծել֊տանջվել
4) լայնախոհ֊նեղմիտ, շնորհազուրկ֊ապիկար, կարկառուն֊անվանի

  1. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:

1) ուշաթափվել֊նվաղել, աղոթել֊աստվածարել, հոծ֊խիտ
2) ուրույն֊բնորոշ, դավանանք֊խարդավանք, ամոքել֊սփոփել
3) պարագիծ֊շրջագիծ, գծուծ֊կծծի, ձեռնհաս֊ունակ
4) ծանուցել֊իրազեկել, մտացածին֊սնապարծ, ապավեն֊պաշտպան

  1. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:

1) տամուկ֊խոնավ, թեժ֊մարմանդ, դալուկ֊գունատ
2) միալար֊անընդհատ, ընկղմել-խորասուզել, արտառոց֊անփորձ
3) թռվռալ֊խայտալ, կարկառել֊ծանուցել, թերուս֊իմաստակ
4) երկնչել֊երկյուղել, ընձյուղ–ոստ, խաժամուժ֊խառնամբոխ

  1. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:

1) թյուր֊ճիշտ, հանգույն֊նման, ընդդեմ֊հակառակ
2) ստահոդ֊շինծու, աչառու֊կողմնակալ, անձայն֊մունջ
3) բաղձանք֊իղձ, անսայթաք֊անգայթ, աղճատել֊աղավաղել
4) հրապուրել֊զմայլել, խոհեմ֊ողջամիտ, դեռափթիթ֊նորածիլ

  1. Ո՞ր տարբերակում ընդգծված բառը մյուսներում ընդգծված բառերին հոմանիշ չէ:

1) Սենյակի ձեղունը գմբեթարդ էր, զարդարված սև ու կարմիր քարերի ծաղկաձև շարվածքներով:
2) Առաստաղից կախված արծաթե կանթեղի լույսը տկար ու դժգույն թվաց թագուհուն:
3) Թավշյա վարագույրները, անկյունների աշտանակները թախծալի հուշեր էին արթնացնում:
4) Անցորդը ուշիուշով նայում էր դեպի հարավ-արևմուտք, որտեղից երևում էին գյուղի տների կղմինդրե տանիքները:

  1. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

1) բացահայտ–թաքուն, խորդուբորդ֊ողորկ, խենթ֊խելոք
2) տամուկ֊չոր, խրթին֊դյուրին, հարթ֊ծանծաղ
3) դալար֊ստվար, լայնարձակ֊անձուկ, տկար֊վատառողջ
4) բեկբեկուն֊ուղղաձիգ, կայուն֊անզոր, անամոք֊առողջ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

1) ուսյալ֊իմաստակ, երանգավար֊տամուկ, օրինական֊ապօրինի
2) ժիր-հեղգ, համր֊անբարբառ, մեկնում֊վերադարձ
3) խոժոռվել-ժպտալ, բանուկ֊սակավագնաց, առաթուր֊անջրպետ
4) զարդարուն֊անպաճույճ, հոռետես֊լավատես, պարպել֊լիցքավորել

  1. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

1) անհողդողդ֊երերուն, քնքուշ֊վեհ, վեհանձն֊ստոր
2) ստույգ֊բացատրելի, ապառիկ֊կանխիկ, հակիրճ֊երկարաշունչ
3) ձերբակալել֊ազատել, հանգցնել֊կիզել, վհատեցնել֊քաջալերել
4) հետամտել-խուսափել, հիվանդանալ֊ապաքինվել, սիրել֊փայփայել

  1. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

1) երբեք֊միշտ, լայն֊անձուկ, հավերժ֊անընդհատ
2) գժտվել֊հաշտվել, չափավոր֊ծայրահեղ, երաշտային֊անձրևային
3) կշտամբել֊գանահարել, իրազեկ֊անտեղյակ, բացասում֊հաստատում
4) ուստր֊տղա, առատաձեռն֊ժուժկալ, բարի֊չար

  1. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

1) զարդարուն֊անպաճույճ, օրինական֊ապօրինի, ջրարբի֊անջրդի
2) շաղակրատ֊քչախոս, գժտված֊համերաշխ, կայտառ֊շենշող
3) խաղաղ֊փոթորկուն, տեղական֊մշտական, ծածուկ֊բացահայտ
4) երկչոտ֊վախկոտ, ըմբոստ֊հնազանդ, պարտավոր֊կամավոր

  1. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

1) զարդարուն֊անպաճույճ, վաստակել֊վատնել, երերուն֊անկայուն
2) աղտեղություն֊մաքրություն, սեղմ֊ճապաղ, հեղհեղուկ֊անհողդողդ
3) գովել֊դրվատել, սնապարծ֊համեստ, անպտուղ֊բարունակ
4) իրազեկ֊անտեղյակ, առինքնել֊վանել, փակել֊գոցել

  1. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

1) խոչընդոտել֊նպաստել, ստերջ֊անջրդի, հուսահատվել֊գոտեպնդվել
2) անհամեստ֊փառամոլ, ապառիկ–կանխիկ, ընդգրկուն֊ծավալուն
3) էական֊առանցքային, փութկոտ֊ծանրաշարժ, բաց֊գոց
4) վաղանցիկ֊մշտամնա, ապերջանիկ֊բախտավոր, հետամտել-խուսափել

  1. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

1) սինլքոր֊վեհանձն, պարպել֊լիցքավորել, տարտամ֊կենսախինդ
2) քչախոս֊շաղակրատ, հուռթի֊արգավանդ, հարմար֊անպատեհ
3) օրհնանք֊անեծք, երեց֊կրտսեր, կամային֊թուլամորթ
4) վեհ֊ստոր, անաչառ-արդարադատ, գիտուն–անգետ

  1. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

1) ցոփ֊ժուժկալ, լայնարձակ֊անձուկ, օրինական֊ապօրինի
2) սուր֊բութ, պարզ-պղտոր, վեհանձն֊փոքրոգի
3) խայտաբղետ֊երփներանգ, մարմանդ֊թեժ, կողմ֊դեմ
4) վրա֊ներքո, բանուկ֊սակավագնաց, պակաս֊լրիվ

Оставьте комментарий