Հայոց Լեզու 9

Թեստային աշխատանք բառակազմությունից 03․11

1․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են բարդածանցավոր։

  1. Քառակուսի, վարքագիր, հացկերույթ, բազմատեսակ
  2. Գրչատուփ, ճենապակյա, խելքահան, բնութագիր
  3. Լիցքակար, շրջանաձև, բանակատեղ, վարչակազմ
  4. Սևահոնք, խցանահան, տկարամիտ, լիալուսին

2․ Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ։

  1. Խորհրդակցություն = խորհ+(ու)րդ+ա+կ(ի)ց+ություն
  2. Ապերջանիկ = ապ+երջան+իկ
  3. Վայելչագրություն = վայել+(ու)չ+ա+գ(ի)ր+ություն
  4. Կառամատույց = կառ+ա+մատ+ույց

3․ Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ։

  1. Ունկնդրում = ունկն+դ(ի)ր+ում
  2. Ապօրինաբար = ապ+օրին(օրեն)+ա+բար
  3. Բաժանմունք = բաժան+ մունք
  4. Երկարաքղանցք = երկար+ա+ք(ու)ղ+անց+ք

4․ Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ։

  1. Խմբագրել = խ(ու)մբ+ա+գիր+ել
  2. Խճանկար = խ(ի)ճ+ա+նկար
  3. Տարորոշել = տար(ր)+որոշ+ել
  4. Հակառակորդ = հակ+առ+ակ+որդ

5․ Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ։

  1. Առաջնություն = առ+աջ+(ի)ն+ություն
  2. Հետախուզել = հետ+ա+խուզել
  3. Հետաքննչական = հետ+ա+քն(ի)ն+(ի)չ+ական
  4. Ուսուցչապետ = ուս+ու(յ)ց+(ի)չ+ա+պետ

6․ Ո՞ր բառի բաղադրիչների քանակն է սխալ նշված։

  1. Թղթակցություն = 2արմատ, 1ածանց, 1հոդակապ
  2. Երկարաքղանցք = 3արմատ, 1ածանց, 1հոդակապ
  3. Բթամտություն = 2արմատ, 1ածանց, 1հոդակապ
  4. Գերատեսչական = 2արմատ, 2ածանց, 1հոդակապ

7․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ։

  1. Անկայուն
  2. Ապերասան
  3. Տարօրինակ
  4. Չվերթ

8․ Տրված բառերից ո՞րի կազմությունն ՝ նախածանց+հոդակապ+
արմատ։

  1. Անվավեր
  2. Նախագահ
  3. Գերարագ
  4. Փոխանուն

9․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+հոդակապ+
վերջածանց։

  1. Թանկագին
  2. Ծերանոց
  3. Այգեպան
  4. Սննդարար

10․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+վերջածանց։

  1. Անընդունելի
  2. Արձակուրդ
  3. Կայունություն
  4. Առողջություն

11․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ+
վերջածանց։

  1. Ապստամբություն
  2. Անհեռատես
  3. Անարգանք
  4. Անջատում

12․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+ածանց+արմատ (առանց հոդակապի)։

  1. Շրջանավարտ
  2. Բերքահավաք
  3. Հարսնատես
  4. Հատկապես

13․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+հոդակապ+արմատ։

  1. Բնութագիր
  2. Հանրակառք
  3. Աշխարհասփյուռ
  4. Շրջանավարտ

14․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+արմատ։

  1. Կատվազգի
  2. Ավարառու
  3. Եռաստիճան
  4. Դերասան

15․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ+
արմատ (առանց հոդակապի)։

  1. Անգրագետ
  2. Աներկբա
  3. Անկողմնակալ
  4. Համընդհանուր

16․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+արմատ+
վերջածանց։

  1. Երկնակամար
  2. Ակնառու
  3. Տարեկետում
  4. Ալեհավաք

17․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+վերջածանց+
վերջածանց։

  1. Պարապմունք
  2. Սառցարան
  3. Փափկասուն
  4. Բանակային

18․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ+
հոդակապ+արմատ։

  1. Անբարբառ
  2. Առողջապահ
  3. Անհավասար
  4. Անժամանակ

19․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+հոդակապ+
արմատ+վերջածանց։

  1. Բայահիմք
  2. Պերճաշուք
  3. Դերանվանական
  4. Վերաբացում

20․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ+
արմատ+վերջածանց (առանց հոդակապի)։

  1. Նախազորակոչային
  2. Անմեղսունակ
  3. Ապադասակարգային
  4. Փոխհամաձայնություն

21․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են հապավումներ։

  1. ԵԱՀԿ, ՍիԷնԷն, ՀՀ ԿԳՆ
  2. արտգործնախարար, ժողգործիքներ, բնակվարձ
  3. ԱյԲիԷն, զինտեխնիկա, Սևանհէկ
  4. ուսմասվար, փոխտնօրեն, ՉԺՀ

22․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են հապավումներ։

  1. պետկրկես, կոմկուս, Երևանջէկ
  2. ԵԱՀԿ, բուժմիավորում, բուժակ
  3. սանհանգույց, դասղեկ, զինուժ
  4. ՈւԵՖԱ, քիմկոմբինատ, ԱՊՀ

23․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են հապավումներ։

  1. ժողդատարան, զինծառայող, ուսխորհուրդ, շինջոկատ
  2. նորընտիր, կոմկուս, քաղբանտարկյալ, պետպատվեր
  3. ուսմասվար, մարզկենտրոն, գրապահոց, սոցհարցում
  4. բանավան, շինհրապարակ, զինադադար, պետեկամուտ

24․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են հապավումներ։

  1. ժողդատարան, պետբյուջե, ԱՄՆ, զինղեկ
  2. աշխգրքույկ, Եվրասիա, բուժկենտրոն, ՈւԳԸ
  3. գիտխորհուրդ, ավտոտեսուչ, տեխզննում, կուսակից
  4. ԶԼՄ, տնտհաշվարկ, պետնախարար, պետկրկես

25․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են հապավումներ։

  1. բուժկենտրոն, զինգրքույկ, միջբուհական, երկկողմ
  2. կրթօջախ, խնայդրամարկղ, մարզպետ, շինաղբ
  3. քաղբաժին, երթուղի, դասղեկ, ծնողկոմիտե
  4. ՄԱԿ, պետհամարանիշ, քաղմաս, ֆիզֆակ

Оставить комментарий