Աշխարհագրություն 9

Հատուկ պահպանվող տարածքներ։ ՀՀ «Կարմիր գրքերը»

1․ Նշե՛լ ազգային պարկի, արգելոցի և արգելավայրի տարբերությունները։
Ազգային պարկ — լայն տարածք, բազմաֆունկցիոնալ պահպանություն և էկոտուրիզմ։
Արգելոց — խիստ պահպանվող շրջան, բացարձակապես արգելված տնտեսական գործունեությամբ։
Արգելավայր — մասնակի սահմանափակումներով պահպանվող տարածք, թույլատրվում է որոշակի գործունեություն։
2․ Քանի՞ ազգային պարկ ունենք Հայաստանում, նշե՛ք դրանց անունները և նկարագրե՛ք յուրաքանչյուրը։

Հայաստանում առանձնացված են չորս ազգային պարկեր` «Սևան», « Դիլիջան», «Արփի լիճ» և «Արևիկ»:
Նախատեսվում է ստեղծել նաև « Ջերմուկ», «Գնիշիկ» և այլ ազգային պարկեր: «Սևան» ազգային պարկը կազմակերպվել է 1978 թ. և ընդգրկում է մոտ 150 հազ. հա մակերես: Դրա 17%-ը ցամաքային է, ﬓացածը` ջրային տարածք է: «Դիլիջան» ազգային պարկը հիմնադրվել է 2002 թ. (մինչ այդ եղել է պետական արգելոց): Այն տարածվում է Գետիկ ու Աղստև գետերի ջրհավաք ավազանում՝ 1000-2300 մ բարձրությունների վրա: Պարկի տարածքը կազմում է 28 հազ. հա: «Արփի լիճ» ազգային պարկը հիմնադրվել է 2009 թ.։ Այն ընդգրկում է Եղնախա– ղի լեռների արևելյան, Ջավախքի լեռների հարավարևմտյան լանջերը և դրանց մի-ջև ընկած լեռնատափաստանային, մերձալպյան լանդշաֆտները: Պարկի տարածքը կազմում է մոտ 62 հազ. հա: «Արևիկ» ազգային պարկը հիմնադրվել է 2009 թ. Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղ– րի լեռնաբազուկի հարավային լանջերին: Այն ընդգրկում է շուրջ 34,5 հազ. հա տարածք:
3․ Քանի՞ արգելոց ունենք Հայաստանում, թվարկե՛ք դրանց անունները և նկարագրե՛ք յուրաքանչյուրը։

Հայաստանի Հանրապետության տարածքում պետական արգելոցները երեքն են` Խոսրովի, Շիկահողի և Էրեբունու:
Խոսրովի արգելոցը տարածվում է Գեղամա լեռների հարավային մասում՝ Ազատ և Վեդի գետերի ջրհավաք ավազաններում, 1000-2300 մ բարձրությունների վրա՝ զբաղեցնելով ավելի քան 29 հազ. հա մակերես: Նշանավոր է շուրջ 1800 բուսատեսակներով: Շիկահողի արգելոցը գտնվում է Ծավ գետի ջրհավաք ավազանում՝ 700-2400 մ բարձրության վրա: Արգելոցի 94%-ը անտառապատ է և ունի խիստ մասնատված ռելիեֆ: Այստեղ աճում է 1000-ից ավելի բուսատեսակ։ Էրեբունու արգելոցը կազմակերպվել է Երևանից հարավ-արևելք ընկած բլրապատ կիսաանապատային տարածքում: Նրա գլխավոր նպատակն է պահպանել հացազգիների վայրի տեսակների հարուստ գենոֆոնդը։
4․ Հայաստանում քանի արգելավայր ունենք — թվարկել մի քանիսը։

Հայաստանում գործում են ավելի քան 25 արգելավայրեր: Հայաստանի արգելավայրերից մի քանիսն են Վեդի գետի և շրջակա տարածքների արգելավայրը, Խոսրովի անտառի արգելավայրը, Մեղրիի անապատային արգելավայրը, Քամաղան կիրճի արգելավայրը, Հոռոմ գյուղի բուսաբանական արգելավայրը, Սևանի կիրճերի արգելավայրը, Արաքս գետի արգելավայրը։
5․ Բնական հուշարձանները ինչպիսի՞ նշանակություն ունեն։ Թվարկե՛ք մի քանիսը։

Բնական հուշարձանները ունեն գիտական, պատմական, մշակութային և էսթետիկական նշանակություն: Դրանք օգնում են ուսումնասիրել բնական միջավայրը, կրթական նպատակներով օգտագործվում են և պահպանում են տեսարժան ու եզակի լանդշաֆտները: Հայաստանում հայտնի են Որոտանի գետի վրայով անցնող «Սատանի ամուրջը», Վայոց Ձորի ստալակտիտներն ու Մոզրովի և Մագիլիկարսի քարանձավները, Ջերմուկի, Շաքիի և Թռչկանի ջրվեժները:
6․ Ինչի համար է նախատեսված «Կարիր» գիրքը։ Նշե՛ք «Կարմիր գրքում» գրանցված մի քանի բույս և կենդանի

«Կարմիր գիրքը» նախատեսված է վտանգված բուսական և կենդանական տեսակների պահպանության համար: Այն գրանցում է հազվագյուտ բույսեր, կենդանիներ և թռչուններ, օրինակ՝ տաքթաջյանի կաթնունին, հայկան մուֆլոնը, հայկան սո ղունը, սևանյան ձկնատեսակներ և այլն: Գիրքը կարևոր է, քանի որ օգնում է վերահսկել էկոհամակարգերի հավասարակշռությունը և պաշտպանել կենդանիների կենսական միջավայրը:

Հայոց Լեզու 9

Հնչյուն և տառ

Լեզվի նվազագույն ձայնային միավորը կոչվում է հնչյուն։ Տառը հնչյունի նշանն է։ Հայերենում կա 36 հնչյուն, 39 տառ։ Հնչյուններից 6-ը ձայնավորներ են (ա, ի, ու, ը, է (ե), օ (ո))։ Բաղաձայնները 30-ն են, նրանք լինում են․
Եռաշարք՝
բ-պ-փ
գ-կ-ք
դ-տ-թ
ձ-ծ-ց
ջ-ճ-չ
Երկշարք՝
վ-ֆ
ժ-շ
զ-ս
ղ-խ
Միաշարք՝ ր, ռ, մ, ն, յ, հ, լ

Կենսաբանություն 9

Նոյեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

1. Ի՞նչ է իրենից ներկայացնում գլիկոլիզը։
Գլիկոլիզը էներգետիկ փոխանակման առաջին փուլն է, այն տեղի է ունենում ցիտոպլազմայում և չի պահամջում թթվածնի մասնակցություն։ Գլիկոլիզի արդյունքում մեկ մոլեկուլ գլյուկոզից առաջանում է երկու մոլեկուլ պիրոխաղողաթթու և ջրածնի չորս ատոմ։ Անջատված էներգիայի հաշվին սինթեզվում է երկու մոլեկուլ ԱԵՖ։
2. Ներկայացնել ավտոտրոֆ և հետրոտրոֆ օրգանիզմների գործունեությունը։

Ավտոտրոֆ օրգանիզմները սինթեզում են օրգանական նյութեր անօրգանականներից՝ կատարելով ֆոտոսինթեզ։ Հետերոտրոֆ օրգանիզմները օգտագործում են պատրաստի օրգանական նյութեր, հետևաբար՝ չեն կատարում ֆոտոսինթեզ։
3. Նկարագրել ֆոտոսինթեզի և քեմոսինթեզի երևույթները։

Ֆոտոսինթեզը ավտոտրոֆների կողմից արևի էներգիան օգտագործելով օրգանական նյութեր կազմելու գործընթացն է։ Քեմոսինթեզը նույնպես օրգանական նյութերի առաջացման գործընթաց է, բայց առանց լույսի։ Այն իրականացվում է որոշ բակտերիաների կողմից, որոնք էներգիա են ստանում անօրգանական նյութերի օքսիդացումից։
4. Ի՞նչ է կարեոտիպը և ներկայացնել քրոմոսոմի կառուցվածքը։

Կարեոտիպը օրգանիզմի քրոմոսոմների ամբողջական հավաքածուն է (քանակը, չափը և ձևը)։ Քրոմոսոմը կազմող նյուքը կոչվում է քրոմատին։ Այն կազմված է սպիտակուցի հետ միացած ԴՆԹ-ի մեկ մոլեկուլից։
5. Ներկայացնել միթոզի ողջ գործընթացը

Բջիջների բաժանումը հիմանականում կատարվում է միտոզի ճանապարհով։ Միտոզը կազմված է չորս հաջորդական փուլերից: Այն սկսվում է պրոֆազից, որի ժամանակ կորիզը մեծանում է, կորիզակները տարրալուծվում են, քրոմոսոմները պարուրվում են, կարճանում և հաստանում, և ադարում է ՌՆԹ-ի սինթեզը։ Պրոֆազի վերջում կորիզաթաղանթն անհետանում է, և քրոմոսոմները հայտնվում են ցիտոպլազմում։ Միտոզի հաջորդ փուլում` մետաֆազում, քրոմոսոմները դասավորվում են ցիտոպլազմի հասարակածում` հավասարաչափ հեռանալով բևեռներից: Այնուհետև յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդներն առանձնանում են ցենտրոմերի հատվածում, և երկու քրոմատիդները վերածվում են ինքնուրույն դուստր քրոմոսոմների: Այս փուլում` անաֆազում, իլիկի` ցենտրոմերներին միացած թելիկները քրոմոսոմների վերածված քրոմատիդներին ձգում են դեպի բևեռները, դիտվում է նաև բևեռների իրարից հեռացում։ Միտոզի վերջին փուլում` թելոֆազում, բևեռներում հավաքված քրոմոսոմները ապապարուրվում են և միահյուսվում։ Ձևավորվում են կորիզաթաղանթը և կորիզակները, վերականգնվում են կորիզները՝ առաջացնելով նոր երկու դուստ բջիջներ։
6. Կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ
Վիրուսը ոչ բջջային ձև է՝ ժառանգական նյութով և սպիտակուցային պատյանով։ Վիրուսները կազմված են միայն սպիտակուցներից և ունեն կա՛մ ՌՆԹ կա՛մ ԴՆԹ, նրանք չունեն բջջային կառուցվածք։ Վիրուսները բազմանում են միայն կենդանի օրգանիզմներում, այն բազմանում է բջիջների ներսում ոչնչացնում է նրանց։
7. Ներկայացնել նոյեմբեր ամսվա բլոգային առաջադրանքները։

Էներգետիկ փոխանակություն
Գլիկոլիզ,Ավտոտրոֆ, հետերետրֆ օրգանիզմներ։
Կյանքի ոչ բջջային ձևեր՝վիրուսներ
Քրոմոսոմներ, գեներ, կարիոտիպ
Բջջի բաժամումը՝ միթոզ

Կենսաբանություն 9

Բջջի բաժամումը՝ միթոզ

1․ Ի՞նչ է միտոզը.
ա) Բջջի բաժանումը երկու դուստր բջիջների
բ) Սերմի աճը
գ) Սննդի սինթեզը
դ) Շնչառությունը

2․ Միտոզի արդյունքում ստացվող բջիջները լինում են․
ա) Տարբեր գենետիկ կազմով
բ) Նույն գենետիկ կազմով
գ) Առանց միջուկի
դ) Առանց քրոմոսոմների

3․ Միտոզը տեղի է ունենում․
ա) Սոմատիկ բջիջներում (մարմնի բջիջներ)

բ) Սեռական բջիջներում
գ) Միտոքոնդրիումներում
դ) Քլորոպլաստներում

4․ Միտոզի հիմնական նշանակությունը․
ա) Էներգիայի առաջացում
բ) Աճ և վերականգնում
գ) Տեղաշարժ
դ) Սննդի մարսում

5․ Միտոզի վերջում ձևավորվում են․
ա) Չորս բջիջ
բ) Երկու նույնական բջիջ
գ) Մի մեծ բջիջ
դ) Սերմաբջիջ

6․ Միտոզի ընթացքում բջջի քրոմոսոմների թիվը․

ա) Կրկնվում է
բ) Պակասում է երկու անգամ
գ) Աճում է չորս անգամ
դ) Անհետանում է

7․ Ո՞ր գործընթացն է հաջորդում միտոզին․
ա) Ցիտոկինեզ

բ) Ֆոտոսինթեզ
գ) Սերմնավորում
դ) Ֆերմենտացում

Պատմություն 9·Էսսե

Ինտեգրված Էսսե։ Թեմա՝ «Խենթը», Արամ Մանուկյան,9-րդ դասարան

Ժամանակաշրջանը և միջավայրը մեծ ազդեցություն է թողնում մարդու վրա։ Որոշ պայմաններում մարդը կգնա հսկա կորուստների, որխեսզի իր հայրենիքը պահմանվի։ Օրինակ՝ Վարդանը, Րաֆֆու «Խենթը» վեպից, ով խենթ քուրդ ծաղրածու ձևանալով շրջում և տեղեկություններ է հավաքում թշնամու բանակի մասին, ապա իր նամակը ապահով հասցնում է Տեր-Ղուկասովին։

Արամ Մանուկյանը Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկն էր։ Նա հայ-ազատագրական պայքարի կարևորագույն գործիչներից էր։ Արամ Մանուկյանը ղեկավարում էր ՀՅԴ Վանի կազմակերպությունը և մեծ դեր ունեցավ Վանի ինքնապաշտպանության կազմակերպման մեջ։ 1915 թ․ ապրիլի 5-ին նրա նախաձեռնությամբ ստեղծվեց Զինվորական մարմինը, որը ղեկավարեց Վանի ինքնապաշտպանությունը և փրկեց հազարավոր հայերի կյանքը։ Մայիսի 7-ին Արամ Մանուկյանը նշանակվեց Վանի նահանգապետ, սակայն հուլիսին, ռուսական զարքերի նահանջից հետո, Վանում ապրող հայերը ստիպված էին Վանից հեռանալ։ 1917 թ․ դեկտեմբերին Արամ Մանուկյանը գործուղվեց Երևան, որպեսզի կազմակերպի ինքնապաշտպանական և պետականաշինության աշխատանքները։ 1918 թ․ մարտի 24-ին ընտրվեց Երևանի նահանգի դիկտատոր և ղեկավարեց ռազմական ու քաղաքական գործերը։ 1918 թ․ մայիսին, երբ թուրքական զորքերը մոտենում էին Երևանին, Արամ Մանուկյանը վճռական դեր ունեցավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերի կազմակերպման գործում։ Այս հաղթանակներն ապահովեցին հայաստանի անկախությունը։

1877 թվականի սեպտեմբերին Թիֆլիսից Երևան ճանապարհվելիս Րաֆֆին Դիլիջանում հանդիպել է Բայազետի պաշտպանությանը մասնակցած վիրավոր զինվորների, որոնք էլ պատմել են, որ իրենք փրկվել են մի զինվորի շնորհիվ, ով խենթ քուրդ ձևանալով` ճեղքել է այդ տարածաշրջանում գտնվող թուրքերի ու քրդերի զինված շրջափակումը, լուր հասցրել գեներալ Արշակ Տեր-Ղուկասովին, որի օգնությամբ էլ ազատագրվել են Բայազետի պաշարված բերդում գտնվող հայ և ռուս զինվորները: Րաֆֆին այս նյութը դարձնում է արդեն ծրագրված վեպի թեմա։ Վեպը սկսվում է  Բայազետի միջնաբերդի կռվի ու շրջափակման նկարագրությամբ։ 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի տարիներին նկատելի աշխուժանում է հայ ազգային-ազատագրական շարժումը: Շատերը լիահույս են, որ ռուսների հաղթանակով Արևմտյան Հայաստանը կազատագրվի թուրքական լծից: Մոտ 1000 ահյ և ռուս զինվորներ կանգնած էին 20000 քրդական և թուրքական բանակի դեմ։ Միջնաբերդում սնունդ և ջուր չկար, վիրավորների թիվը հետզհետե աճում էր, իսկ մոտակա աղբյուրից ջուր բերելու փորձերը ավարտվում էին զոհերով։ Զինվորների ոգին ըմկճվում էր, երբ ականատես էին լինում, թե ինչպես 3 օր թուրքերը կոտորում էին շրջակա հայերին: Վեպի հերոսը՝ Վարդանը՝ նույն խենթը, այս ամենին հետևում էր ոչ թե ցավով, այլ կատաղությամբ։ Եթե թուրքերը գրավեին Բայազետի բերդը, ապա հեշությամբ կհասնեին Երևանին։ Վարդանի դիմաց առաջանում է մեկ խնդիր՝ հասցնել իր օգնություն խնդրող նամակը ռուսական բանակի հրամանատարին՝ Տեր-Ղուկասովին, որպեսզի վերջինս հասներ օգնության։ Վարդանը համաձայնվում է վերցնել մահապարտի պարտականությունը իր վրա, և ձևանալով խենթ քուրդ ծաղրածու, նա շրջում էր, տեղեկություններ հավաքելով թշնամու բանակի մասին։ Ապա իր նամակը ապահով հասցնում էր Տեր-Ղուկասովին։ Մեկ այլ խենթ էր Միքայել Դուդուկջյանը, նույն ինքը՝ Սալմանը։ Նա քայլում էր գյուղից գյուղ, փորձում էր դպրոցներ հիմնել և հիմքից ձևափոխել հայ մտածելակերպը: Պայքարին մասնակցում էր նաև Մելիք-Մանսուրը, որը չարչի ձևանալով տեղեկատվություն և զենք էր ապահովում:

Բայազետում Վարդանի հերոսական արարքից հետո, Րաֆֆին ընթերցողին ծանոթացնում է պատերազմից մի քանի տարի առաջ կատարված դեպքերին: Հայությունը խաղաղ էր, խաղաղ էր նաև տանուտեր Խաչոյի բազմանդամ նահապետական ընտանիքը։ Խաղաղությունը, սակայն հարաբերական է: Մի կողմից քրդերն իրենց Ֆաթթահ Բեկի գլխավորությամբ անընդհատ կողոպտում էին հայերին, մյուս կողմից Թովմաս Էֆենդին, հարկեր հավաքողը։ Տանուտեր Խաչոյի տանն են հյուրընկալվել Վարդանը և Պարոն Սալմանը։ Տանուտեր Խաչոյի զավակներից կրտսերը գեղեցիկ Լալան է, որին տղայի զգեստներ են հագցնում և Ստեփանիկ են անվանումէ թաքցնելով նրա աղջիկ լինելը, որպեսզի քրդերի չար նկրտումներից նրան հեռու պահեին։ Ֆաթթահ բեկը և Թովմաս էֆենդին գիտեին, որ Լալան աղջիկ է, և այն դառնում է տանուտեր Խաչոյի ընտանիքի քայքայման պատճառը։ Լալայի աղջիկ լինելը գիտեր նաև Վարդանը, նա սիրահարվել էր Լալային և պարզվում էր, որ սերը փոխադարձ էր։ Թովմաս Էֆֆենդու մեքենայությունների արդյունքում ձերբակալվեցին Խաչոյի որդիները՝ Սալմանը, և Վարդանը։ Լալան ստիպված էր լքել տունը, որպեսզի չընկնի քուրդ բեկի ձեռքերը։ Պատերազմն արդեն սկսել էր, և Վարդանը, որ բանտի փոխարեն հայտնվել է Բայազետի պաշարման թոհուբոհում, նամակը Տեր-Ղուկասովին հասցնելուց հետո, շտապում է գտնել Լալային, բայց գտնում է միայն սիրելիի սառը գերեզմանը: Լալայի շիրիմը գրկած, ցավից ցնորված Վարդանը տեսիլքների մեջ տեսնում է ապագայի իր երազանքների Հայաստանը՝ անկախ, ազատ, բարգավաճ, կրթված և ազգային բարձր ինքնագիտակցությամբ: 

Այսպիսով, Րաֆֆին փորձում էր իր վեպի օգնությամբ ժողովրդի մեջ արթնացնել ազգային ինքնագիտակցությունը, ազգի ճակատագիրը սեփական ուժերով տնօրինելու և զենքի ուժով հայրենիքն ազատագրելու գաղափարը: Արամ Մանուկյանը մեծ ջանքեր գործադրեց հայկական կանոնավոր բանակի ստեղծման համար և պայքարեց օրինականության հաստատման ուղղությամբ՝ դարձնելով իր երկիրը անկախ։ Ներկայումս Հայաստանը Վարդանի երազանքների Հայաստանն է՝ անկախ, ազատ և կրթված։ Ըստ ինձ՝ Արամ Մանուկյանը հրաշալի պետական գործիչի օրինակ է՝ հայրենասեր և հսկա ջանքեր գործադրող, որպեսզի իր հայրենիքը փրկվի։

Երկրաչափություն 9

Համեմատական հատվածներն ուղղանկյուն եռանկյան մեջ

Առաջադրանքներ․
1) O-ն ABC եռանկյան միջնագծերի հատման կետն է: Գտե՛ք AO հատվածի երկարությունը, եթե AK միջնագիծը 18 դմ է:

18/3=6
AO=6*2=12
OK=6
2) O-ն ABC եռանկյան միջնագծերի հատման կետն է: Գտե՛ք AK միջնագծի երկարությունը, եթե OK-ն 5 սմ է:

AO=5*2=10
AK=10*5=50
3) Տարված է C ուղիղ անկյունով ABC եռանկյան CH բարձրությունը: Գտե՛ք AB ներքնաձիգը, եթե AC = 6 սմ, AH = 3 սմ:

62/3=12
4) Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին տարված բարձրությունը այն բաժանում է 4 սմ և 5 սմ երկարությամբ հատվածների: Գտե՛ք եռանկյան էջերը:

AC2=5*9=45
BC2=4*9=36
AC=√45
BC=√36
5) Տարված է C ուղիղ անկյունով ABC եռանկյան CH բարձրությունը:
Գտեք AB ներքնաձիգը, եթե AH:HB=4:5, AC = 6 դմ:

AC2=AH*AB
AH=4k
HB=5k
AB=AH+HB=4+5=9
62=36=4k*9k=36k2
AB=9k=9
6) Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին տարված բարձրությունն այն բաժանում է 9 սմ և 16 սմ երկարությամբ հատվածների: Գտե՛ք այդ եռանկյան պարագիծը:

Հայոց Լեզու 9

Թելադրություն

Մի արևկեզ օր՝ հետ միջօրեին, մեղմօրոր, թափանցիկ մի քամի, բարձունքներից վար սահելով, փռվեց արմավենու՝ Նեղոսի պաղպաջուն ջրերով ողողված ոտքերի տակ։
— Իմ հրաշագե՛ղ թագուհի, — մեղմորեն շշնջաց նա, — ես՝ աշխարհի ըմբոստ ոգիս, սիրում եմ քեզ։ Երբ հորիզոնից հորիզոն էի անցնում, տեսա չնաշխարհիկ պատկերդ, և սիրտս մարեց։
— Դու ո՞վ ես, որ քեզ սիրեմ, ամբարի՛շտ քամի, — արհամարհանքով պատասխանեց արմավենին։
— Մի՞թե նա չես, որ գիշեր-ցերեկ, առավոտից իրիկուն անընդհատ վայում է ամայի ուղիների վրա, գնա՛, չքվի՛ր։

Հանրահաշիվ 9

ՌԱՑԻՈՆԱԼ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐ

Առաջադրանքներ․
1) Լուծե՛ք անհավասարումը.
ա) (x — 2)(x — 6)(x — 7) > 0

(-∞;2) -, (2;6) +, (6;7) -, (7;∞) +
x ∈ (2;6)U(7;∞)
բ) (x + 5)(x — 1)(x + 2) < 0

(-∞;-5) -, (-5;-2) +, (-2;1) —
x ∈ (-∞;-5)U(-2;1)
գ) (x + 1)(x — 4)(x + 8)2 < 0

(-∞;-8) -, (-1;4) -, (4;∞) +
x ∈ (∞;-8)U(-1;4)
դ) (x — 2)3 (x — 5)2(x + 2) < 0

(-∞;-2) -, (-2;2) +, (2;3) —
x ∈ (-∞;-2)U(2;3)

2) Լուծե՛ք անհավասարումը.

ա) (-∞;-3) +, (-3;2) +, (2;5) -, (5;∞) +
x ∈ (-∞;-3)U(5;∞)
բ)
գ) (-∞;-2) -, (-2;1) -, (1;4) -, (4;∞) +
x ∈ (-∞;-2)U(1;4)
դ) (-∞;-3) +, (-3;1) -, (1;10) -, (10;∞) +
x ∈ (-3;1)U(1;10)

3) Լուծե՛ք անհավասարումը.

ա) x ∈ [5;∞)
բ) x ∈ (9;∞)
գ) x ∈ (-∞;-15)
դ) x ∈ [4;∞)

4) Լուծե՛ք անհավասարումը.

ա) (-∞;-6) -, (-6;1) +, (1;4) -, (4;∞) +
x ∈ (-6;1)U(4;∞)
բ) (-∞;-5) +, (-5;-4) +, (-4;∞) +
x ∈ (-∞;-5)U(-4;∞)
գ) (-∞;-20) -, (-20;-6) -, (-6;9) -, (9;20) +, (20;∞) +
x ∈ (-∞;-20)U(-6;9)
դ) (-∞;-18) +, (-18;-9) +, (-9;-6) +, (-6;27) -, (27;∞) —
x ∈ (-6;27)U(27;∞)

Երկրաչափություն 9

Նման եռանկյունների գծային տարրերի հարաբերությունը

1) ABC և A1B1C1 եռանկյունները նման են, ընդ որում՝ k = 3 : Գտեք ABC եռանկյան մակերեսը, եթե A1B1C1 եռանկյան մակերեսը 16 սմ2 է:
SABC/SA1B1C1=k2
SABC=16*9=144
144/16=9
2) Նման եռանկյուններից մեկի մակերեսը 20 դմ2 է, մյուսինը`5 դմ2: Գտե՛ք այդ եռանկյունների նմանության գործակիցը:

400/25=16
k=√16=4
3) Նման եռանկյուններից մեկի կողմը 24 սմ է, իսկ մյուս եռանկյան դրան նմանակ կողմը 6 սմ է: Գտեք երկրորդ եռանկյան մակերեսը, եթե առաջինի մակերեսը 160 սմ է:

k=24/6=4
160/42=10
4) Նման եռանկյուններից մեկի կողմերը 5 անգամ փոքր են մյուսի կողմերից: Գտե՛ք դրանց մակերեսների հարաբերությունը:

k=52
5) M-ը ABCD զուգահեռագծի BC կողմը բաժանվում է 1:2 հարաբերությամբ՝ հաշված B կետից: AM և BD հատվածները հատվում են K կետում: Գտե՛ք K կետի հեռավորությունը AD-ից, եթե K կետի հեռավորությունը BC-ից 5 սմ է։
6) BC = 6 սմ և AD = 18 սմ հիմքերով ABCD սեղանի անկյունագծերը հատվում են O կետում: Գտե՛ք AOD եռանկյան OM միջնագիծը, եթե BOC եռանկյան OK միջնագիծը 8 սմ է:

k=18/6=3
8*3=24
7) BC = 4 սմ և AD = 8 սմ հիմքերով ABCD սեղանի անկյունագծերը հատվում են O կետում: M-ը և N–ը համապատասխանաբար AO և OC հատվածների միջնակետերն են: Գտե՛ք DM-ը, եթե BN = 3 սմ: