1․ Ո՞ր շարքում են ճիշտ նշված բոլոր այն բառերի համարները, որոնցում ուղղագրական սխալ չկա:
Թավրիզում երեկոն իջնում էր աղոտքի(1) կանչող մոլլաների(2) ձայնին զուգընդաց(3)։ Գորշ մշուշն էր պարկում(5) քաղաքի վրա: Որքան թմրեցնող էր մշուշը, այնքան տախտկալի(6) էր ձայնը, որով Մուհամմեդի(7) զավակներին հրավիրում էին ալլահի(8) տունը, որ, ճակատները հագած (9) գետնին, խնդրեին հանդերցյալ(10) կյանքում դրախտի(11) վայելքներ(12) ու լուսեղեն փերիներ:
1) 1,3,5, 6, 9, 10, 12
2) 3, 5, 6, 7, 8, 9, 12
3) 1, 2, 4, 8, 9, 11
4) 2, 4, 7, 8, 11, 12
2․ Ո՞ր նախադասության մեջ ուղղագրական սխալ ունեցող բառ կա:
1) Հաղթող գահակալի շքախումբը քաղաքամայր հասավ, երբ գարունն արդեն արբունք էր ապրում:
2) Արքայական դրանիկ գնդի սրնգահարներն ու թմկահարները հաղթանվագով ավետում էին հաղթողի մուտքը քաղաք:
3) Տիգրանը գնում էր զորքի առջևից՝ ռազմակառքին բազմած:
4) Հեռուներում նիրհող բարձրաբերձ լեռների շարքում միայն Մասիսի վեհաշուք կատարն էր անհաղորդ տապին:
3․ Ո՞ր նախադասության մեջ ուղղագրական սխալ ունեցող բառ կա:
1) Տղամարդը անբարիացակամ վերաբերմունք դրսևորեց իր նոր հարևանների նկատմամբ:
2) Բանջար քաղող աղջիկների բույլը վետվետում էր լանջերն ի վեր:
3) Նա ամբողջ օրն անցկացնում էր թեթևաբարո կանանց և զեխ գինարբուքների մեջ:
4) Գեղջկուհու՝ արևից ու քամուց թրծված դեմքը խոսում էր նրա հոգսաշատ կյանքի մասին:
4․ Ո՞ր շարքում ուղղագրական սխալ կա:
1) ագևոր, դեգերել, հոգեբույժ, շրջագայել
2) նվագարկիչ, թանգարան, պատարաքիչ, գրգամոլ
3) արգավանդ, գեղգեղալ, գանգրահեր, գորգավաճառ
4) Գևորգ, եղեգնուտ, եգիպտական, իգական
5․ Ո՞ր շարքում ուղղագրական սխալ կա:
1) ուրագ, ձիթաճրագ, պարգև, զուգել
2) վարակ, անհոգ, թագադրում, ճգնաժամ
3) հագենալ, աքցան, մրգառատ, օգնական
4) միգապատ, Սարգիս, ոքեկոչել, սայթաքել
6․ Ո՞ր շարքի բոլոր բառերում կրկնակ բաղաձայն կա:
1) տարադրամ, տարրական, բազմատարր, տարամետ
2) հելլենական, բուդդայական, ֆիննական, այբբենական
3) տանջալլուկ, խշշալ, այբուբեն, անդորրագիր
4) բնօրրան, ընդդիմակաց, ընդարմանալ, ուղղակի
7․ Ո՞ր շարքի բոլոր բառերում կրկնակ բաղաձայն կա:
1) Աքիլես, հոգերգություն, տոննա, ուղղաբերձ
2) մշկահավ, բերրի, աբբահայր, տասներեքերորդ
3) Վիեննա, քննախույզ, հիսունիննը, Ժաննա
4) թշշոց, երրորդ, տարորոշել, աննկուն
8․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում մ:
1) ամբրոս, անպաճույճ, դրմբոց, թմբուկ
2) ըմբոշխնել, լուսամփոփ, բամբասել, շիմպանզե
3) ամբիոն, ամբոխ, բամբիռ, անբասիր
4) ճամփա, թմբլիկ, զամբիկ, անբարբառ
9․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ն:
1) բամբասել, հանպատրաստից, անբերրիություն, անփույթ
2) անպայման, անպաճույճ, շամբուտ, անպետք
3) Մանվել, զամբյուղ, անբարիշտ, անպարփակ
4) անբարյացակամ, բանբեր, անբասիր, անպարկեշտ
10․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում հ։
1) հեթեթալ, Հովհան, ընդառաջ
2) Ջրօրհնեք, ընդամենը, հեղհեղուկ
3) տարաշխարհիկ, նախագահ, ջրաշխարհ
4) աշխարհական, հայթհայթել, արհամարհել
11․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում զ:
1) մզվածք, հրկեզ, պայազատ, վարս
2) սիզախոտ, ընդելուզվածք, հոգեսարս, բզկտել
3) մզկիթ, սիրակեզ, դիտապաստ, վզկապ
4) բևեռախույզ, մշկընկույզ, երկնասույզ, վազքուղի