Առաջադրանք 2
> Դասը սովորել պատմել – Ռազմաքաղաքական գործընթացները Ռուսաստանի շուրջ և հայոց պետության վերականգնման նախադրյալների հասունացումը (1917 թ. վերջ-1918 թ. մայիսի կեսեր/ /էջ 44-47,գրավոր պատասխանել հարցերին էջ 47/
ա. Ներկայացրո՛ւ: Ուրվագծիր 1917 թ. վերջի–1918 թ. մայիսի կեսերի ռազմաքաղաքական գործընթացները:
Բրեստ-Լիտովսկում բոլշևիկները փորձեցին զինադադար հաստատել, սակայն Քառյակ միությունը համաձայն չէր։ 1918 թ. հունվարի վերջին, Քառյակ միության երկրները սկսեցին ռազմական գործողությունները: Թուրքական բանակը անցավ հարձակման և փետրվար-ապրիլ ամիսներին գրավելով Էրզրումը, Վանը, Սարիղամիշը, Կարսը՝ մոտեցավ Երևանին ու Ալեքսանդրապոլին։
բ. Բացատրիր: Պարզաբանիր Բրեստ-Լիտովսկի, Տրապիզոնի ու Բաթումի խորհրդաժողովների ընթացքը: Ինչո՞ւ է սկսվում Հայաստանի պատմության նորագույն ժամանակաշրջանը:
Բրեստ-Լիտովսկիում տեղի ունեցան անջատ բանակցություններ Քառյակ միության և բոլշևիկյան Ռուսաստանի միջև, որոնք ավարտվեցին անհաշտությամբ։ Թուրքիան անցնում է հարձակման, գրավում Էրզրումը, Վանը, Սարիղամիշը, Կարսը՝ մոտենալով Երևանին ու Ալեքսանդրապոլին։
Տրապիզոնում նույնպես բանակցություններ տեղի ունեցան, որոնց ժամանակ հայտնի դարձավ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի բովանդակությունը։ Թուրքերը դրեցին այդ պայմանագիրը հիմք ընդունելու և Այսրկովկասը անկախ հռչակելու պահանջները, սակայն Անդրկովկասյան կոմիսարիատի պատվիրակությունը մերժեց անկախություն հռչակելու պահանջը, որի հետևանքով բանակցությունները դադարեցին, իսկ ռազմական գործողությունները վերսկսվեցին։
Բաթումում ստեղծվում է Անդրկովկասիան Ժողովրդավարական Դաշնային Հանրապետությունը։ Չխենկելու գլխավորությամբ կազմված նոր կառավարությունը փորձում է Բրեստ-Լիտովսկի հիմքով բանակցություններ վերսկսել, բայց թուրքերը ավելի բարձր պահանջներ են դնում՝ Ալեքսանդրապոլը գրավել, զինված ուժերը հետ քաշել և վերահսկել Ալեքսանդրապոլ-Ջուղա երկաթուղին: Մայիսի կեսին թուրքերը դեռևս պատասխան չստացած գրավում են Ալեքսանդրապոլը։
գ. Վերլուծիր: Բրեստ-Լիտովսկի պայմանագրի հայերին վերաբերող և Բաթումի պայմանագրերը: Ինչո՞ւ մինչև Երևանի նկատմամբ սպառնալիքը հայերը ուժեղ դիմադրություն չցուցաբերեցին թուրքական բանակին: