1. Ի՞նչ է իրենից ներկայացնում տրանսկրիպցիան
Տրանսկրիպցիայի ընթացքում ԴՆԹ-ի մեջ գրված գենետիկական տեղեկությունը վերագրվում է ՌՆԹ-ի մեջ։ ԴՆԹ-ի գենից սինթեզվում է տեղեկատվական ՌՆԹ-ի մոլեկուլ։
2. Ի՞նչ է տրանսլյացիան
Տրանսլյացիան այն գործընթացն է, որի ընթացքում տ-ՌՆԹ-ի մեջ գրված տեղեկության հիման վրա կառուցվում է սպիտակուց։ ՌՆԹ-ի կոդը վերածվում է ամինաթթուների հաջորդականության՝ սպիտակուցի տեսքով։
3. Ի՞նչ տարբերություն կա ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի մեջ
ԴՆԹ-ն երկշղթա է, պարունակում է թիմին և պահպանում է գենետիկական տեղեկությունը, իսկ ՌՆԹ-ն միաշղթա է, պարունակում է ուրացիլ և մասնակցում է սպիտակուցի սինթեզին։
4. Ներկայացնել նուկլեինաթթուների կազմը
Նուկլեինաթթուները (ԴՆԹ և ՌՆԹ) կազմված են նուկլեոտիդներից, որոնցից յուրաքանչյուրն ունի երեք մաս՝ ատոզային հիմք, շաքար և ֆոսֆորային խումբ։
5. Ի՞նչ գործառույթ է կատարում ՌՆԹ-ն
ՌՆԹ-ն մասնակցում է սպիտակուցի սինթեզին և ապահովում է գետետիկական տեղեկության իրականացումը։ Լինում է երեք ՌՆԹ-ի տեսակ՝ տ-ՌՆԹ (տեղեկատվական), տ-ՌՆԹ (տեղափոխող) և ռ-ՌՆԹ (ռիբոսոմային)։
6. Ի՞նչ գործառույթ է կատարում ԴՆԹ-ն
ԴՆԹ-ն պահպանում և փոխանցում է ժառանգական տեղեկությունը։ Այն պարունակում է բոլոր գեներն, որոնք որոշում են օրգանիզմի կառուցվածքը և գործունեությունը։
7. Ներկայացնել հոկտեմբեր ամսվա բլոգային աշխատանքը
Սեպտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում
Նուկլեյնաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ
Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա և տրանսլյացիա
Էներգետիկ փոխանակություն