Հայոց Լեզու 9

Թեստային աշխատանք բառակազմությունից 17․10

1. Ո՞ր բառի մեջ հակ-ը նախածանց չէ։
1) հակընդդեմ
2) հակոտնյա
3) հակամետ
4) հակասություն

2. Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմված ապ- նախածանցով:
1) ապօրինի, ապարանք, ապերախտություն, ապերջանիկ
2) ապավինել, ապուխտ, ապօրինաբար, ապաթարց
3) ապերասան, ապշել, ապազգային, ապառիկ
4) ապահովություն, ապակողմնորոշում, ապաբախտ, ապաքաղաքական

3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմված մակ- նախածանցով:
1) մակերես, մակաբուծաբան, մակարդ, մակաբույս
2) մակագրություն, մակբայական, մակերևույթ, մակընթացություն
3) մակնիշ, մակերիկամ, մակաղել, մականախաղ
4) մակուղեղ, մականուն, մակդիր, մակույկ

4. Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմված ներ- նախածանցով:
1) ներգործություն, ներկայացում, ներշնչանք, ներդաշնակ
2) ներողամիտ, ներդիր, ներթափանցել, ներկուսակցական
3) ներերակային, ներծծվել, ներկանյութ, ներմուծել
4) ներուժ, ներքին, ներպետական, ներսուզում

5. Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմված փոխ- նախածանցով:

1) փոխադրություն, փոխանակում, փոխարքա, փոխհրաձգություն
2) փոխհատուցել, փոխնիփոխ, փոխարեն, փոխշահավետ
3) փոխնորդ, փոխծովակալ, փոխանցում, փոխազդեցություն
4) փոխտնօրեն, փոխակերպում, փոխայցելություն, փոխաբերական

6. Ո՞ր շարքի բոլոր բառերն են վերջածանցավոր։
1) վարձկան, ճամփորդ, ցավագին, թանկագին
2) արգելակ, կոճակ, ալյակ, պատանեկան
3) լայնակի, հայրենի, հոսանք, մարդատար
4) մրցակից, գնդակ, սփռոց, կառույց

7. Ո՞ր շարքի բոլոր բառերն են վերջածանցավոր:
1) երկաթյա, ազդու, առու, ջլուտ
2) լավություն, փեսացու, դանակ, ձեռք
3) տարեկան, բացատ, գյուղացի, նորագույն
4) հոտավետ, գործոն, գառնարած, խորոված

8. Ո՞ր բառում ֊իք վերջածանց չկա:
1) կարծիք
2) ավետիք
3) խաղալիք
4) աղիք

9. Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն -ակ վերջածանց:
1) գնդակահարել, դանակահարություն, զսպանակ, պահակային
2) արգելակում, թռչնակ, հոգյակ, խոզանակ
3) հրապարակային, գանձանակ, էակ, դիմակ
4) բանակային, լեզվական, առվակ, շրջանակ

10. Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն -ական վերջածանց:
1) հայկական, քսանական, ընտանեկան, արքայական
2) ժողովրդական, լրատվական, տարեկան, խռովկան
3) խորհրդական, հոգևորական, վարձկան, դպրոցական
4) հայցական, բանական, հոգեկան, սրտամկան

11. Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն -անոց վերջածանց:
1) պարանոց, հիվանդանոց, հովանոց, դարբնոց
2) մատնոց, արհեստանոց, գլխանոց, բանջարանոց
3) մետրանոց, գերեզմանոց, զինանոց, հյուրանոց
4) ամառանոց, բազմահազարանոց, կուսանոց, հավանոց

12. Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն -ան վերջածանց:

1) ավազան, շրջանային, հորան, զարմանալի
2) խարան, խուժան, զորակայան, սուտասան
3) փչան, բաժանորդ, անվարան, ձգան
4) դերձան, խարազան, շարան, անարժան

13. Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն -ացի վերջածանց:
1) բերանացի, իրավացի, քաղաքացիական, բառացիորեն
2) դրացի, գավառացի, եվրոպացի, փարիսեցի
3) խելացիորեն, կանացիություն, վրացական, մարսեցի
4) համագյուղացի, երևանցի, նշանացի, տառացի

14․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն -եղ վերջածանց:
1) ահեղագոչ, մարմնեղ, ուժեղանալ, շքեղաշուք
2) բաղեղ, ձվածեղ, թիկնեղ, լուսեղ
3) հյութեղ, կանթեղ, հրաշագեղ, հոնեղ
4) մարմնեղ, հնչեղ, փառահեղ, հեղեղատ

15․ Ո՞ր շարքի բոլոր բառերին ունեն -ենի վերջածանց:
1) մասրենի, մայրենի, վայրկենաբար, արծվենի
2) արժանանալ, դեղձենի, քաղքենիություն, քաղցրավենիք
3) հայրենական, վայրենանալ, նռնենի, թզենի
4) ընձենավոր, խնկենի, հավիտենական, բալենի

Оставьте комментарий