1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) նիրհել, ննջել, քնել, մրափել
2) վախենալ, երկյուղել, ընկրկել, զարհուրել
3) տխմար, տգետ, բթամիտ, ողորմելի
4) փոս, վիրապ, վեմ, խրամատ
2. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։
1) ապստամբել, ընդվզել, ընդդիմանալ, ընկրկել
2) անհրապույր, տմարդի, անհաճո, տհաճ
3) շտապել, հապաղել, փութալ, աճապարել
4) դժխեմ, անագորույն, ժանտ, դաժան
3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։
1) շոգ, տոթ, տապ, տենդ
2) ճողոպրել, ճախրել, թռչել, սավառնել
3) նժույգ, հովատակ, երիվար, զամբիկ
4) ակնապիշ, սևեռուն, ակնբախ, անքթիթ
4. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։
1) աժդահա, վիթխարի, հսկա, ահավոր
2) ականավոր, տաղանդավոր, նշանավոր, ակնկոր
3) պարան, ելարան, ճոպան, թոկ
4) հրապուրել, դյութել, հմայել, գերել
5. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։
1) գովել, դրվատել, պախարակել, փառաբանել
2) բիլ, լուրթ, կապուտակ, մով
3) հեծկլտալ, փղձկալ, ործկալ, արտասվել
4) դժվար, դյուրին, բարդ, խրթին
6. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) հանդիմանել, կշտամբել, նզովել, դատապարտել
2) անվայելուչ, անպարկեշտ, լպիրշ, լկտի
3) չքնաղ, չքմեղ, աննման, չնաշխարհիկ
4) պոռթկալ, հրկիզել, բռնկվել, պայթել
7. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) պաղատել, թախանձել, խնդրել, աղաչել
2) պատատուկ, պատնեշ, պարիսպ, պատ
3) քամահրել, վատաբանել, դժգոհել, նախատել
4) չարախոսել, բամբասել, զրպարտել, կեղեքել
8. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) ոստնել, ցատկել, թռչել, գայթել
2) փոկ, գոտի, ամրան, պարան
3) մերձ, մոտ, կիպ, սերտ
4) ապաքինել, բուժել, դարմանել, սրսկել
9. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) արգելել, շանթարգել, խոչընդոտել, կաշկանդել
2) արդար, աչառու, իրավացի, անմեղ
3) դեղին, շիկավուն, դեղձանիկ, խարտյաշ
4) վարագուրել, քողարկել, թաքցնել, սքողել
10. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) շոգ, ջերմ, տոթ, տաք
2) զիջել, զեղչել, ընկրկել, նահանջել
3) հակիրճ, սեղմ, համառ, կարճ
4) կտրուկ, ստեպ-ստեպ, հաճախ, շատ
11. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ։
1) պաշտել, աստվածարել, երկրպագել
2) կասկած, վարանում, տարակուսանք
3) պչրել, ծեքծեքել, սեթևեթել
4) խոհեմ, շրջահայաց, թանձրամիտ
12. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) երկնագույն, խաժ, լուրթ
2) իջևան, հանգրվան, օթևան
3) զավեշտ, ծաղր, հեգնանք
4) ամենևին, բնավ, երբեմն
13. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:
1) երևի, գուցե, թերևս
2) ընդամենը, սոսկ, միայն
3) նախապես, վաղօրոք, կանխապես
4) կատակաբան, զազրաբան, զավեշտախոս
14. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:
1) թեթևաքայլ-թեթևաշարժ, թափուր-դատարկ
2) ըստ երևույթին֊երևի, տոհմ-գերդաստան
3) եղծել֊արատավորել, եզրահանգել-մտասևեռվել
4) ենթադրաբար֊հավանորեն, սանդուղք-ելարան
15. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:
1) դրսևորել֊հանդես բերել, բռի-անտաշ
2) գովք֊փառաբանում, զարհուրելի-սահմռկեցուցիչ
3) ստահակ֊սինլքոր, խոկալ-խոնջանալ
4) շաղակրատ֊դատարկախոս, դավադիր-դրուժան
16. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
1) առաքինի֊անպարկեշտ, անբասիր-անմաքուր
2) անաչառ-անկողմնապահ, համառ-զիջող
3) խճաքար-արահետ, հանդիմանություն-գովեստ
4) համարձակ-աներկյուղ, պարկեշտ-անազնիվ
17. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում անջատ:
1) հանել(բերել), ոտք(ոտքի), կրակ(ու)բոց, ծափ(ողջույն)
2) հիթ (շքերթ), հաշտ(ու)համերաշխ, գալ(լցվել), տնե(տուն)
3) ներս(առնել), քաջ(գիտակցել), կիսով(չափ), հավաքել(տալ)
4) աջ(ու)ահյակ, կուժ(կոտրուկ), սարն(ի)վեր, ձեռք(ձեռքի)
18. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում միասին:
1) ծուռտիկ (մուռտիկ), զին(ուժ), հետ(միջօրե), վերից(վար)
2) կարոտ(ախտ), ձեռք(բերում), ձայն(երիզ), կաթիլ(առ)կաթիլ
3) ծայր(ի)ծայր, որոտ(ընդ)ոստ, սարե(սար), առ(հավետ)
4) խաղող(օրհնեք), վաղուց(ի)վեր, գետ(անցում), ափ(հանում)
19. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում գծիկով:
1) երկու(երրորդ), Տեր(Պետրոսյան), ուշ(ուշ), գիր(գրականություն)
2) անուն(ազգանուն), ձեռք(ձեռքի), հայերեն(անգլերեն), հեն), Սայաթ(Նովա)
3) ազգային (ազատագրական), մեկ(երկու), քափ(քրտինք), քչից(շատից)
4) գոռում գոչյուն), կռել(կոփել), մեն(մենակ), դեմ(դիմաց)
20. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում գծիկով:
1) ալ(կարմիր), քաշել(մոտեցնել), ուրախ(զվարթ), տալ(առնել)
2) (Տեր)Ավագյան, քաշել(քաշքշել), քաղաք(ամրոց), փայել(փայփայել)
3) ունեցած(չունեցած), ուսանող(ուսանողուհի), վառ(նարնջագույն), ստորակետ(գիծ)
4) սուս(փուս), ջրմուղ(կոյուղի), պատեհ(անպատեհ), չորս(միլիոն)անոց
21. Ո՞ր կապակցությունը դարձվածային իմաստ չունի:
1) աստղը շողշողալ
2) աստղը խավարել
3) աստղով լինել
4) աստղ ընկնել