Ներածություն
Հայերը դարեր շարունակ ենթարկվում էին ազգային, կրոնական և տնտեսական ճնշումների, չունեին հավասար իրավունքներ մահմեդականների հետ, և մշտապես կային բռնություններ ու կոտորածներ (հատկապես՝ 1894–1896թթ. Համիդյան ջարդերը)։ Առաջին համաշխարհային պատերազմն էլ շատ ծանր տրվեց հայերի համար։
Սկիզբ
1914 թվականի հունիսի 28-ին Սարաևո քաղաքում սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը սպանեց Ավստրո-Հունգարիայի ժառանգորդ արքայազն Ֆրանց Ֆերդինանդին։ Այս դեպքը դարձավ պատերազմի առիթը, թեև իրական պատճառները շատ ավելի խորքային էին։ Եվրոպական տերությունները՝ հատկապես Անգլիան, Ֆրանսիան և Գերմանիան, մրցում էին Աֆրիկայի և Ասիայի գաղութների համար։ Գերմանիան արագ զարգանում էր և ուզում էր դառնալ համաշխարհային պետություն, ինչը բախվում էր Անգլիայի ու Ֆրանսիայի շահերին։ Արդյունքում ստեղծվեցին 2 դաշինք՝ Եռակի դաշինք (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Իտալիա), և հետագայում նրանց միացան Օսմանյան կայսրությունը և Բուլղարիան։ Եվ Եռակ համաձայնություն (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան)։
Ընթացք
1914 թվականի հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային՝ սկսելով Առաջին համաշխարհային պատերազմը։ Ռուսաստանը հանդես
եկավ Սերբիայի պաշտպանությամբ և սկսեց ընդհանուր զորահավաք։ Ի պատասխան՝ Գերմանիան 1914 թ․ օգոստոսի 1–ին (հին տոմարով` հուլիսի 19– ին) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։ XX դ. սկզբին Հայաստանը բաժանված էր Ռուսաստանի, Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Այդ պատճառով հայությունը զորակոչվեց իրար դեմ հակամարտող և´ թուրքական, և´ ռուսական բանակներ։ Ռուսական և թուրքականն կողմերը հայերին առաջարկեցին կամավորական
ջոկատներ կազմել իրենց բանակներում։ Սակայն թուրքական առաջարկը մերժվեց: Մինչև 1914 թ. նոյեմբերի սկիզբը ձևավորվեցին կամավորական 4 ջոկատներ։ Կամավորական ջոկատներն իրենց մասնակցությունն ունեցան ռուսական բանակի մի շարք հաղթանակներում։
1910-1911 թթ. Սալոնիկում կայացած ժողովներում երիտթուրքերը մշակեցին հայերի ոչնչացման ծրագիրը և այն կենսագործման առիթ դարձավ Առաջին աշխարհամարտը։ Հայերին ամբողջությամբ ոչնչացնելով թուրքերը ուզում էին լուծել Հայկական հարցը և Օսմանյան կայսրության արևելան տարածքները մաքրել հայերից ու դարձնել
թուրքերով բնակեցված։ Հայերի բնաջնջման ցանկության մեջ կարևոր դեր ուներ տնտեսական գործոնը։ Օսմանյան կայսրությունում տնտեսական կյանքի հիմնական դերակատարները հույներն ու հայերն էին։ 1914 թ. վերջին թուրքերի շրջանում քրիստոնյաների դեմ սրբազան պայքարի քարոզը ուժեղացավ, և սկսվեցին սպանությունները։
Սկսվեց Հայոց ցեղասպանության գլխավոր փուլը՝ Մեծ եղեռնը։ Առաջին փուլում թիրախ դարձավ Օսմանյան կայսրության բանակում ծառայող հայ զինվորականությունը՝ հայության մարտական ուժը։ 1915 թ. փետրվարից հայերը առանձնացվում էին բանակից, օգտագործվում ծանր աշխատանքներում, ապա փոքր խմբերով տեղափոխվում հարմար վայրեր և ոչնչացվում։ Երկրորդ փուլում ձերբակալվում և սպանվում են հայության ազգային, հասարակական, քաղաքական, հոգևոր, մշակութային ոլորտների գործիչները։ 1915 թ. ապրիլի 11-ին Կ.Պոլսում սկսվում են հայ մտավորականների ձերբակալությունները։ Այս օրը դարձավ Հայոց
ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Երրորդ փուլում իրականացվեցին հայության զանգվածային տեղահանություններն ու սպանությունները։ 1915 թ․ ապրիլի 15-ին սկսվում են հայության զանգվածային տեղահանությունները դեպի Միջագետքի և Սիրիայի անապատներ։ Այսպիսով՝ 1914-1916 թթ. թուրքերի լիակատար մշակված ծրագրով իրագործվեց Արևմտյան Հայաստանի հայաթափումը, հայերը քշվեցին անապատներ և սպանվեցին։
Եզրափակում
Առաջին համաշխարհային պատերազմի տարիները հայ ժողովրդի համար դարձան ոչ միայն ծանրագույն փորձ, այլև պատմական ճակատագրական շրջադարձ․ Առաջին համաշխարհային պատերազմի հետ զուգահեռ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, որի հետևանքով հայ ազգը կորցրեց իր պատմական հայրենիքի մեծ մասը։ Սա ոչ միայն մարդկային, այլև մշակութային ահռելի կորուստ էր։ Թուրքերը լիակատար մշակել էին ծրագիր, որպեսզի ոչնչացնեին հայությունը, սակայն մենք երբեք չէինք հանձնվել։ Մենք անցանք նույնիսկ այդ սարսափելի տարիները և հիմա մենք անկախ պետություն ենք։ Կարծում եմ՝ Հայոց ցեղասպանությունը մեզ հիշեցնում է, որ մարդկության առաջադրանքը ոչ միայն հիշելն է, այլև կանխել նման հանցագործությունների կրկնությունը։ Ցեղասպանության հիշողությունը պետք է ծառայի որպես զգուշացում աշխարհին՝ որպեսզի երբեք այլ ժողովուրդ չունենա նույն ցավալի փորձը։ Հիշելով անցյալը՝ մենք պաշտպանում ենք մեր ազգային ինքնությունը և օգնում ենք մարդկությանը շարժվել դեպի ավելի մարդասիրական ապագա։