Ֆիզիկա 9

Էլեկտրական երևույթներ (06.10- 12․10)

§6. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔ
Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր լիցքակիրներն են անվանում ազատ: Որոնք են ազատ լիցքակիրները` ա.մետաղներում,
բ. էլեկտրոլիտներում
Ազատ են կոչվում այն լիցքակիրները, որոնք կարողանում են ազատ տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը։ Ազատ լիցքակիրները մետաղներում այն էլեկտրոններն են, որոնք պոկվել են ատոմներից: Էլեկտրոլիտներում ազատ լիցքակիրները դրական և բացասական իոններն են:
2. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը:

Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն է։
3. Որո՞նք են էլեկտրական հոսանքի գոյության անհրաժեշտ պայմանները:

Հոսանքի գոյության համար անհրաժեշտ է ազատ լիցքակիրների և էլեկտրական դաշտի առկայություն:
4. Ինչպե՞ս են որոշում էլեկտրական հոսանքի ուղղությունը:

Որպես հոսանքի ուղղություն ընտրել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները

§7. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ: ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇՂԹԱ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԸ
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է հոսանքի աղբյուրը:

Հոսանքի աղբյուրը սարք է, որի միջոցով ապահովում են չընդհատվող էլեկտրական հոսանք:
2. Ի՞նչ մասերից է կազմված պարզագույն գալվանական տարրը:

Պարզագույն գալվանական տարրի հիմնական մասը ածխաձողերն են։
3. Նկարագրե՛ք գալվանական տարրի աշխատանքը, երբ տարրի սեղմակներին հաղորդալարերով միացված է սպառիչ:
4. էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում գալվանական տարրում:

Գալվանական տարրը սարք է, որը քիմիական էներգիան փոխակերպում է էլեկտրական էներգիայի։
5. Ի՞նչ է էլեկտրական կուտակիչը։

Կուտակիչը հոսանքի բազմակի օգտագործման գալվանական աղբյուր է:
6. Գալվանական տարրերի և կուտակիչների ի՞նչ կիրառություններ գիտեք։
7. Ի՞նչ մասերից է բաղկացած պարզագույն էլեկտրական շղթան:

Պարզագույն էլեկտրական շղթան բաղկացած է հոսանքի աղբյուրից, սպառիչներից, դրանք միացնող հաղորդա լարերից, բանալուց, չափիչ և այլ սարքերից:

Оставьте комментарий