1․ Լրացնել բաց թողնված տառերը և կետադրել։
— Տեսել եմ Ձեր նկարը: Երկար դիտել եմ։ Մեծ բավականություն եմ ստացել ու լաց եղել, — սքանչացած թմռթում էր նա, քայլելով նկարչի կողքից և ստեպ-ստեպ մայթից սալահատակ իջնելով, որպեսզի ճանապարհ տա հանդիպակաց անցորդներին։ — Մինչև հոգուս խորքը ցնցեց ինձ։ Քարանալու աստիճան։ Եվ շատ տարօրինակ ձևով եղավ դա։ Անցնում էի տաճարի կողքով։ Մեկ էլ տեսա` մոտենում են չորս կառք և կանգ առնում դռան մոտ: Դուրս են գալիս ինչ–որ պճնված տիկիններ, նրանց հետ՝ երկու հոգի քաղաքացիական հագուստով։ Գնացին տաճար: Պահապաններն էլ, պարզ է, անմիջապես վազեցին նրանց հետևից, և ես էլ այդ միջոցին հապշտապ ներս խցկվեցի: Այդ ժամանակ մի քիչ հարբած էի, ուստի և քաջ: Բախտիցս էլ չորս կողմում ոչ մի ոստիկան չկար: Մտա տաճար։ Նայեցի Ձեր որմնանկարին, և դող ընկավ մարմինս։ Սարսռացի։ Ահա, կանգնած է նա բարձունքի վրա․ կարծես ճախրում է օդում: Պայծառ ու հեզ աչքերը նայում են ինձ, շեշտակի, բայց ոչ զայրացկոտ: Իսկ ես կեղտոտ ու քրջոտ, հենց նոր էի որջիցս դուրս նետվել։
2․ Անհրաժեշտ բառերում թո՛ղ մեծատառերը։
ա․ Հինավուրց հիշատակներով հայտնի Աղթամար կղզինպպ տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում. նրա դիմաց Հայկական Տավրոս լեռնաշղթայի մաս կազմող Առնոս և Կապուտկող լեռներն են:
բ․ Առավոտյան Աատղիկը՝ Տարոնի դիցուհին, շրջապատված յոթ նաժիշտներով, իջնում էր Քարքրե լեռան բարձո ձունաքից՝ Արածանիի՝ հայոց սրբազան գետի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու։
գ․ Մայրաքաղաքից մի ճանապարհ գետառի ձորով կտրուկ դուրս է գալիս Նոր Նորք։ Այդ մայրուղուց են սկիզբ առնում Մարաշ, Նոր Արեշ և Ջրվեժ ձգվող ճանապարհները։
դ․Մեր երկիրն ունեցել է շատ մայրաքաղաքներ` Արմավիր, Դվին, Անի, Արտաշատ… վերջինը Երևանն է:
ե․ Մի քանի տարում մայրաքաղաքի շուրջն ստեղծվեցին բազմաթիվ նոր թաղամասեր՝ մեր կորցրած եզերքների պատմական անուններով՝ Նոր Բութանիա, Մալաթիա, Զեյթուն, Կիլիկիա, Արաբկիր։
3․ Կետերի փոխարեն ավելացնել յ հնչյունը այն բառերում, որոնց մեջ գրվում է.
Վերարկուի, միջօրեի, վայրկյան, Սերգեյի, կարկաչյուն(գոյ), կարկաչուն(ած.), ճյուղ, թեյի, շյուղ, Կարինեի, Կարոյի, մրջյուն, տույժ, հեռակայել, Միքայել, լռելյայն, ջղային, ատամնաբույժ, սկեսրայր, վիլայեթ, աշխույժ, հայելազարդ, Ռաֆայել, շրջագայել, Անդրեյի, երկրպագուի, երեխայի, Քրիստինեի, միակ, Իսրայել, էական, Մարոյի, հարսնացուից, հայեցակետ, միայնակ, խնայել, խոխոջյուն(գոյ.), խոխոջուն(ած.), հայելի, լեգեոն, Նաիրի, նաիրյան, հմայել, այրուձիի, դիմակայել, հարյուրյակ, սյունակ, վաշխառուի, պայուսակ, Սոնայի, Անիի, սերմնացուով, ժողովածուում, զգույշ, եղբոր, վայելուչ, մսացուից, վայելչագրություն, աղյուսակ, մարգարեություն, ձիեր, հետիոտն, տիեզերք, րոպեական, արքայորդի, գայիսոն, շառաչյուն(գոյ.), շառաչուն(ած.), բուի, անասնաբույժ, հայեցակարգ, քնքույշ, զգուշավոր: