1․ Կետադրել նախադասության բազմակի անդամները:
Թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում, թե՛ հեռավոր շեներում իշխում էին պարսիկները: Անակնկալ մտնում էին տները գոմ ու մարագ, պարտեզ ու հնձան, պահանջում ոսկի արծաթ ուտելիք հարս ու աղջիկ: Մեծամեծ խմբերով մտնելով այգիները` ոչ այնքան ուտում, որքան ջարդում էին, տրորում, քանդում, ավերում: Ամայություն, չարագուշակ լռություն, ահ ու սարսափ էր տիրում ամենուր:
Գուսաններն այժմ անցնում էին այգիների արանքով, լքված փողոցներով, ուր չէր երևում ոչ՛ մարդ, ոչ՛ կենդանի: Թվում էր, թե այս վայրերում կամ՛ երբևէ ոչ ոք չէր ապրել, կամ՛ մի չար շունչ դաժանաբար քշել տարել էր ամենքին և ամեն ինչ:
Երիտասարդը նայում էր անթարթ ագահ աչքերով և մարդկային ոչ մի ստվեր չէր տեսնում, ոչ՛ սյունազարդ ճեմելիքում, ոչ՛ երկար սանդուղքի վրա, ու պալատը թվում էր լքված ու ամայի:
Անժիկը մտաբերում էր քաղաքը, իրենց դպրոցը, աշակերտական, շարքերը, կինոն, տրամվայը ու էլի հազար ու մի պես-պես բաներ։
Նրա դեմքի անտարբեր արտահայտությունը, աչքերի մեջ խաղացող թեթև արհամարհանքը կատաղեցնում, հունից հանում էին Միքայելին, միաժամանակ ճնշում շփոթեցնում:
Չեմ հասկանում` ինչի համար եք այդ ասում. ես չեմ կարող ձեզ ոչ՛ ատել, ոչ՛ արհամարհել:
Շուշանիկը մերթ կարմրում էր, մերթ գունատվում, մերթ ուզում էր քայլերն արագացնել և շուտ տուն հասնել:
Վարպետն ուզում էր իմանալ` ինչ՛ հագուստներ ունի թագավորը, ինչ՛ սուր, ինչպիսի՛ թագ, ինչպիսի՛ արտաքին բնավորություն: Եվ՛ թագավորի, և՛ թագուհու, և՛ նրանց որդիների մասին, ամեն մանրուք հետաքրքրում էր վարպետին:
Այդ կոպիտ, բիրտ, գռեհիկ խանութպանը միայն ծեծով չի բավականանա. նա կծեծի, կպատժի կնոջը, կպատժի չարաչար:
Ինչո՞ւ սիրեց այդ, կնոջը ինչո՞ւ չհասկացավ, որ մարդկային կյանքում ահագին դեր են խաղում ծագումը, շրջանը, ավանդույթներն ու սովորությունները:
2. Կետադրել տրոհվող որոշիչները։
Երիտասարդն իր առջև տեսավ ծանոթ միջնաբերդը, վերից վար ծառաստանով շրջապատված և կանաչների մեջ կորած այգին ատամնավոր պարսպով ու բուրգերով գոտևորված:
Քիչ հետո երևաց Ավագ կամ, ինչպես կոչում էին, Վաղարշապատի դուռը զույգ աշտարակներով և բարձր բուրգերով, որոնց վրա ծածանվում էին պարսից դրոշներ բազմաթև արծվի զինանշանով:
Դեմ դիմաց կանգնած էր մի տղամարդ ծանոթ ժպիտով, ժամանակի ճերմակ փոշուց սպիտակած մազերով, բայց երիտասարդական առույգ կեցվածքով ու վեհատեսիլ:
Մերթընդմերթ նավթահանքերից լսվում էին ինչ-որ խշշյուններ. դա դեպի ամբարները հասնող նավթի ձայնն էր՝ միօրինակ ու տաղտկալի:
Բեկին մոտեցավ մելիք Թուրինջը, գեղջկական հագուստով, գլխաբաց ու շփոթված:
Աղոթասրահ մտան երկու քահանա, մեկը տեր Սարգիսը՝ միջահասակ, նիհար մարմնով, խորամանկ աչքերով, հազիվ քառասուն տարեկան. մյուսը՝ տեր Հովսեփը բարձրահասակ, սպիտակամորուս, բարի դեմքով ծերունի:
Քաղաքի սակավամարդ, նրբանցքներից մեկով քայլում էր մի երիտասարդ, ուսերից վար թափվող դարչնագույն զգեստով, մուգ շագանակագույն մույկերով:
Երկար քայլելուց հետո վերջապես հասան մի լեռնահովիտ՝ սառնորակ աղբյուրներով պաղ, շնկշնկան քամիներով թափանցիկ օդով ու երփներանգ ծաղիկներով և որոշեցին այլևս չշարունակել ճամփան և ապրել երկրային այդ շքեղ դրախտում:
3․Սովորական շարադասությամբ որոշիչները դարձնել հետադաս, ապա համապատասխանաբար կետադրել:
Սամվելը, նայելով մոր արդուզարդին, ասաց.
— Բոլորը գեղեցիկ է, բոլորը հրաշալի է։ Մահիկը, զարդարված խոշոր ալմաստներով, կթափե քեզ վրա բոլոր բարիքները, իսկ ադամանդները, փայլփլուն տաշվածքներով, գունավոր շողարձակումներով, մշտական ուրախություն կներշնչեն քեզ։ Թանանը, մեխակի ձևով, միշտ անուշահոտությամբ կհրապուրե քո հոտոտելիքը, իսկ փիրուզանը, նրբերանգված կապույտի բոլոր գույներով, կլիացնի քո արկղերը ոսկով և արծաթով։ Գինդերը, ոսկյա, վառվող բոլոր գույներով, կպահպանեն քո լսելիքը անախորժ ձայներից, իսկ զմրուխտները, կայծկլտացող կանաչի ցոլցլուն գույներով, միշտ ուրախալի լուրերով կզվարճացնեն քեզ։
Մանյակը, շարված խորհրդավոր հուռութքներով, կկուրացնի օձի ու վիշապի աչքերը՝ քո անձը անխոցելի պահելով թունավոր զեռունների ու միջատների խայթոցներից։ Դրա մեջ է բոլորին գայթակղեցնող քո թովիչ զորությունը։ Ապարանջանները, ոլորված օձերի նման և թանկագին քարերով, քո բազուկներին կտան հաջողություն, իսկ թևակապերը, զարդարված մարջանով և գույնզգույն հուլունքներով, քեզ հեռու կպահեն չար աչքից ու պատահարից, դևերի, քաջքերի և աներևույթ ոգիների պատրանքներից։ Մատանին, ակնազարդված կարմիր հակինթներով, մարդկանց մոտ քեզ հաճելի կդարձնի, իսկ օղը, ագուցված սուտակի քարերով, կփարատի վշտերդ։ Երրորդ մատանիդ, դրվագված վարդագույն սուտակի քարերով, կհալածի դևերին։ Չորրորդ մատանիդ, խայտաճամուկ օձաքարով, կոչնչացնի թույների ներգործությունը, իսկ հինգերորդ մատանիդ, հակիկի դեղնագույն քարերով, կոչնչացնի մարդկանց չար մտքերը։