Անհատական ուսումնական պլան

2025-2026 ու․ տարվա անհատական ուս․ պլան

Դասացուցակ
Մարզաձև— հրաձգություն
Ընտրություն — գծանկար-գունանկար
Շտկողական պարապմունք — Հայոց լեզու քերականություն
Կենսաբանության ուսուցչուհի — Հասմիկ Ուզունյան
Ֆիզիկայի ուսուցչուհի — Գոհար Իսկանդարյան
Քիմիայի ուսուցչուհի — Էմմա Այվազյան
Դպրոցի երթուղային, որ համարն է (միակողմանի, երկկողմանի) — չեմ օգտվում
Արշավախմբային ճամփորդություն (բարձունք, Արատես, Արտանիշ․․․) — եռօրյա ռազմամարզական Արատես

Հայոց Լեզու 9

Գործնական աշխատանք կետադրությունից.26.09

1․ Կետադրել նախադասության բազմակի անդամները:

Թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում, թե՛ հեռավոր շեներում իշխում էին պարսիկները: Անակնկալ մտնում էին տները գոմ ու մարագ, պարտեզ ու հնձան, պահանջում ոսկի արծաթ ուտելիք հարս ու աղջիկ: Մեծամեծ խմբերով մտնելով այգիները` ոչ այնքան ուտում, որքան ջարդում էին, տրորում, քանդում, ավերում: Ամայություն, չարագուշակ լռություն, ահ ու սարսափ էր տիրում ամենուր:

Գուսաններն այժմ անցնում էին այգիների արանքով, լքված փողոցներով, ուր չէր երևում ոչ՛ մարդ, ոչ՛ կենդանի: Թվում էր, թե այս վայրերում կամ՛ երբևէ ոչ ոք չէր ապրել, կամ՛ մի չար շունչ դաժանաբար քշել տարել էր ամենքին և ամեն ինչ:

Երիտասարդը նայում էր անթարթ ագահ աչքերով և մարդկային ոչ մի ստվեր չէր տեսնում, ոչ՛ սյունազարդ ճեմելիքում, ոչ՛ երկար սանդուղքի վրա, ու պալատը թվում էր լքված ու ամայի:

Անժիկը մտաբերում էր քաղաքը, իրենց դպրոցը, աշակերտական, շարքերը, կինոն, տրամվայը ու էլի հազար ու մի պես-պես բաներ։

Նրա դեմքի անտարբեր արտահայտությունը, աչքերի մեջ խաղացող թեթև արհամարհանքը կատաղեցնում, հունից հանում էին Միքայելին, միաժամանակ ճնշում շփոթեցնում:

Չեմ հասկանում` ինչի համար եք այդ ասում. ես չեմ կարող ձեզ ոչ՛ ատել, ոչ՛ արհամարհել:

Շուշանիկը մերթ կարմրում էր, մերթ գունատվում, մերթ ուզում էր քայլերն արագացնել և շուտ տուն հասնել:

Վարպետն ուզում էր իմանալ` ինչ՛ հագուստներ ունի թագավորը, ինչ՛ սուր, ինչպիսի՛ թագ, ինչպիսի՛ արտաքին բնավորություն: Եվ՛ թագավորի, և՛ թագուհու, և՛ նրանց որդիների մասին, ամեն մանրուք հետաքրքրում էր վարպետին:

Այդ կոպիտ, բիրտ, գռեհիկ խանութպանը միայն ծեծով չի բավականանա. նա կծեծի, կպատժի կնոջը, կպատժի չարաչար:

Ինչո՞ւ սիրեց այդ, կնոջը ինչո՞ւ չհասկացավ, որ մարդկային կյանքում ահագին դեր են խաղում ծագումը, շրջանը, ավանդույթներն ու սովորությունները:

2. Կետադրել տրոհվող որոշիչները։

Երիտասարդն իր առջև տեսավ ծանոթ միջնաբերդը, վերից վար ծառաստանով շրջապատված և կանաչների մեջ կորած այգին ատամնավոր պարսպով ու բուրգերով գոտևորված:

Քիչ հետո երևաց Ավագ կամ, ինչպես կոչում էին, Վաղարշապատի դուռը զույգ աշտարակներով և բարձր բուրգերով, որոնց վրա ծածանվում էին պարսից դրոշներ բազմաթև արծվի զինանշանով:

Դեմ դիմաց կանգնած էր մի տղամարդ ծանոթ ժպիտով, ժամանակի ճերմակ փոշուց սպիտակած մազերով, բայց երիտասարդական առույգ կեցվածքով ու վեհատեսիլ:

Մերթընդմերթ նավթահանքերից լսվում էին ինչ-որ խշշյուններ. դա դեպի ամբարները հասնող նավթի ձայնն էր՝ միօրինակ ու տաղտկալի:

Բեկին մոտեցավ մելիք Թուրինջը, գեղջկական հագուստով, գլխաբաց ու շփոթված:
Աղոթասրահ մտան երկու քահանա, մեկը տեր Սարգիսը՝ միջահասակ, նիհար մարմնով, խորամանկ աչքերով, հազիվ քառասուն տարեկան. մյուսը՝ տեր Հովսեփը բարձրահասակ, սպիտակամորուս, բարի դեմքով ծերունի:

Քաղաքի սակավամարդ, նրբանցքներից մեկով քայլում էր մի երիտասարդ, ուսերից վար թափվող դարչնագույն զգեստով, մուգ շագանակագույն մույկերով:

Երկար քայլելուց հետո վերջապես հասան մի լեռնահովիտ՝ սառնորակ աղբյուրներով պաղ, շնկշնկան քամիներով թափանցիկ օդով ու երփներանգ ծաղիկներով և որոշեցին այլևս չշարունակել ճամփան և ապրել երկրային այդ շքեղ դրախտում:

3․Սովորական շարադասությամբ որոշիչները դարձնել հետադաս, ապա համապատասխանաբար կետադրել:
Սամվելը, նայելով մոր արդուզարդին, ասաց.
— Բոլորը գեղեցիկ է, բոլորը հրաշալի է։ Մահիկը, զարդարված խոշոր ալմաստներով, կթափե քեզ վրա բոլոր բարիքները, իսկ ադամանդները, փայլփլուն տաշվածքներով, գունավոր շողարձակումներով, մշտական ուրախություն կներշնչեն քեզ։ Թանանը, մեխակի ձևով, միշտ անուշահոտությամբ կհրապուրե քո հոտոտելիքը, իսկ փիրուզանը, նրբերանգված կապույտի բոլոր գույներով, կլիացնի քո արկղերը ոսկով և արծաթով։ Գինդերը, ոսկյա, վառվող բոլոր գույներով, կպահպանեն քո լսելիքը անախորժ ձայներից, իսկ զմրուխտները, կայծկլտացող կանաչի ցոլցլուն գույներով, միշտ ուրախալի լուրերով կզվարճացնեն քեզ։
Մանյակը, շարված խորհրդավոր հուռութքներով, կկուրացնի օձի ու վիշապի աչքերը՝ քո անձը անխոցելի պահելով թունավոր զեռունների ու միջատների խայթոցներից։ Դրա մեջ է բոլորին գայթակղեցնող քո թովիչ զորությունը։ Ապարանջանները, ոլորված օձերի նման և թանկագին քարերով, քո բազուկներին կտան հաջողություն, իսկ թևակապերը, զարդարված մարջանով և գույնզգույն հուլունքներով, քեզ հեռու կպահեն չար աչքից ու պատահարից, դևերի, քաջքերի և աներևույթ ոգիների պատրանքներից։ Մատանին, ակնազարդված կարմիր հակինթներով, մարդկանց մոտ քեզ հաճելի կդարձնի, իսկ օղը, ագուցված սուտակի քարերով, կփարատի վշտերդ։ Երրորդ մատանիդ, դրվագված վարդագույն սուտակի քարերով, կհալածի դևերին։ Չորրորդ մատանիդ, խայտաճամուկ օձաքարով, կոչնչացնի թույների ներգործությունը, իսկ հինգերորդ մատանիդ, հակիկի դեղնագույն քարերով, կոչնչացնի մարդկանց չար մտքերը։

Գրականություն 9

Ավ․ Իսահակյան, Արևի մոտ․25․09

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած, կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…

Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:

-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…

Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.

-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:
-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:

Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.

-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…
-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:

-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

Առաջադրանքներ։
1. Կարդալ պատմվածքը։
2. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։

Ցնցոտի — պատառոտված, մաշված հագուստ
Որոճել — ծամել
3. Ինչպիսի հակադրություններ կային պատմվածքում։
4. Բնութագրիր ներկայացված մարդկանց երկու աշխարհները։

Հարուստների աշխարհում բոլորի սրտերը փակ էին, նյութապես ապահով։ Բոլորը անտարբեր էին որբ երեխայի հանդեպ, կոպիտ էին վերաբերվում իրենցից ավելի ցածր մարդկանց հետ։ Արտաքինից շքեղ էին, սակայն ներսում տհաճ և չոր։ Երեխայի աշխարհում էլ ամեն ինչ ուրիշ էր։ Նրա մոտ միայն մենակություն, սով և ցուրտ էր։ Նա սովոր էր արդեն մարդկանց իր հանդեպ անտարբեր լինելուն։ Իսկ հովվի աշխարհում համեստ կյանք և իր սիրելի ընտանիքն էր։ Չնայաց նրա նյութական վիճակի, նա միևնույնն է ընդունեց անծանոթ երեխային իր ընտանիք և նրան մտերմացրեց ուրիշ անդամների հետ։

Հանրահաշիվ 9

ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԳՐԱՖԻԿՆ ՈՒ ՆՇԱՆԱՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻՋԱԿԱՅՔԵՐԸ

Առաջադրանքներ․
1) Գտե՛ք պատկերված գրաֆիկով ֆունկցիայի նշանապահպանման միջակայքերը․

ա) (-∞;-1) +, (-1;3) -, (3;∞) +
բ) (-∞;-1) -, (-1;1) +, (1;∞) +
գ) (-∞;-2) +, (-2;0) +, (0;-2) -, (-2;∞) +
դ) (-∞;-2) -, (-2;2) +, (2;3) -, (3;∞) +
ե) (-∞;-3) +, (-3;2) -, (2;∞) +
զ) (-∞;-2) -, (-2;0,5) +, (0,5;∞) +

2) Գծե՛ք ֆունկցիայի գրաֆիկ, որի նշանապահպանման միջակայքերը կլինեն․
ա) (−∞, −2), (−2, 1), (1, +∞)

բ) (−∞; −  4/5), (−  4/5; 0), (0; 3), (3; +∞)

գ) (−∞; 3), (3; +∞)

դ) (−∞, +∞)


3) Գծե՛ք ֆունկցիայի գրաֆիկ, որի նշանապահպանման միջակայքերի գծապատկերը կունենա հետևյալ տեսքը․

4) Ճարտարապետ Ռաֆայելը տարվա ընթացքում նախագծեց 25 առանձնատուն՝ 10 փոքր ու 15 մեծ։ Փոքր առանձնատներից յուրաքանչյուրի համար նա վաստակում է 240 000 դրամ, իսկ մեծի համար՝ 450 000։
ա) Մեկ պատվերից միջինում որքա՞ն գումար է աշխատում Ռաֆայելը։
բ) Շինարարության ընթացքում Ռաֆայելը փոքր առանձնատուն այցելում է 7 անգամ, իսկ մեծ առանձնատուն՝ 12։ Յուրաքանչյուր այցելության ժամանակ նա ծախսում է միջինում 1500 դրամի մեքենայի վառելիք։ Տարվա ընթացքում որքա՞ն շահույթ ստացավ Ռաֆայելը։
5) Գտնել (-5; 36) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։

39
6) Գտնել (34; 78) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։

110
7) Գտնել (23; 57] միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։

79
8) Գտնել [-3; 45) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։

47
9) Գտնել [23; 123] միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։

146

Երկրաչափություն 9

Ուղղի հավասարումը

1) Գտե՛ք 3x — 4y + 5 = 0 ուղղի և կոորդինատային առանցքների հատման կետերի կոորդինատները:
x=0
-4y+5=0
y=5/4
(0;5/4)

y=0
3x+5=0
x=5/3
(5/3;0)
2) Գտե՛ք 2x — 3y + 1 = 0 և 3x + y — 4 = 0 ուղիղների հատման կետի կոորդինատները:

2x-3(4-3x)+1=0
2x-12+9x+1=0
11x-11=0
x=1
y=1
3) Գրե՛ք A(1; 3), B(2; -3) կետերով անցնող ուղղի հավասարումը:

x-1/2-1=y-3/-3-3
x-1/1=y-3/-6
-6x+6=y-3
-6x-y+3=0
4) Գծագրեք այն ուղիղը, որը տրված է հետևյալ հավասարումով.
ա) y = 3

բ) x = — 2

գ) x — 2y = 0
(4;2), (6;3)

դ) 3x — y + 1 = 0

5) Գրե՛ք A(4; 6), B(-4; 0), C(-1; −4) գագաթներով ABC եռանկյան CM միջնագիծն
ընդգրկող ուղղի հավասարումը:
6) Գրեք M(4; 0), N(12; — 2), K(6; 8) գագաթներով MNK եռանկյան MK կողմին
զուգահեռ միջին գիծն ընդգրկող ուղղի հավասարումը: