Հանրահաշիվ 7

Բազմություններ։Թվային բազմություններ

Դասարանում

228. [Հրազդան, Կապան, Վանաձոր]
229. [2, 4, 6, 8, 10, 12, 16, 18. 20, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 36, 38, 40, 42, 44, 46, 48, 50]
230. [2, 3, 5, 7, 11, 13, 17, 19, 23, 29, 31, 37, 41, 43, 47] 15
231. [Գեղարքունիք, Կոտայք, Լոռի, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ]

Տանը

232. 7ա=[Անի, Սոնա, ․․․ Դավիթ]
[{7ա, 7բ, 7գ, 7դ]
233. [2, 3, 5, 7]
234.
ա) այո
բ) այո
գ) ոչ
դ) ոչ
ե) այո
զ) այո

English 7th grade

My mom

1. The thing I love the most about you is your patience.
2. She makes me so happy when she cares about me.
3. She is the best at making food.
4. She is 42 years old.
5. Her favorite color is purple.
6. Her favorite place to shop is Dalma Mall.
7. Her favorite food is lasagna.
8. Her favorite movie is «The Godfather».
9. When Mom was a little girl, she used to
10. Now that she is older, she can take care of me and my siblings.
11. If Mom could take a whole day and spend it with me, her and I would watch a movie.
12. My Mom is scared of rats.
13. My Mom laughs when I joke.
14. If I had a TON of money. I would buy my Mom anything she wants.
15. My Mom hugs better than my dad.
16. She is as pretty as a flower.
17. I wouldn’t trade her for all the universe.

Գրականություն 7

Եղիշե Չարենց, Տաղարան․ 05․03-08․02

1920-1921թթ․

[ էջ 49 ]

Արփիկին

Հդըս խոսի՛, մի՛ կենա խըռովի պես,
Տալղա1 տըվիր, գեմիս2 տարար ծովի պես.
Կու մեռնիմ,— չիս տեսնի Սայաթ-Նովի պես…
Սայաթ–Նովա

* * *

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

* * *

Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես, ջան,—
Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան,
Երբ խստադեմ ի՛նձ ես նայում դու հանկարծ —
Ասես սրտիս մահվան դաժան բո՛թ ես, ջան…

* * *

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։

————————

1 տալղա — ալիք, հորձանք:
2 գեմի — նավակ:

[ էջ 50 ]

Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի1, ատլաս2 ու խաս3,
Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,
Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:

Նայեց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց,
Ասավ՝ Չարենց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց.—
Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին։

Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սեր,
Երազն անցավ — դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ-Նովի սազը ձեռին:

* * *

Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ,
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր—
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես,—
Ինչ էլ ըլի էշխդ4, գոզալ5,— երգս ուրախ պիտի ասեմ։

———————————

1 հուրի — մահմեդականների հավատալիքների համաձայն` երկնային գեղեցկուհի, որ այն աշխարհում պետք է ծառայի հավատացյալի քմահաճույքներին. փխբ. գեղեցկուհի:
2 ատլաս, կերպաս — բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ, մետաքսե նուրբ գործվածք. հնց. մետաքս:
3 խաս — ընտիր տեսակի, լավորակ. գվռ. մետաքս:
4 էշխ — գվռ. եռանդ, ավյուն, ոգևորություն, սեր:
5 գոզալ, գյոզալ — գեղեցկուհի, չնխարհիկ, սիրուն:

[ էջ 51 ]

Աշխարհը մե բաղ է, գոզալ,— նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հ.ավլաբարի թաղի մեջը—
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։

Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո՛ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ,—
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ։

* * *

Ես մե անգին գոզալ տեսա — Գյուրջստանի1 քաղաքումը,—
Վզին՝ վարդեր ու խալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Կանգնել էր լեն քուչի մեջը, հագին ատլաս ու խաս ուներ,
Գլխին ոսկի ու շալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Արեգակի շողքն էր ընկել վրեն ոսկե չիքիլի2 պես՝
Շրթերը խաս ու ա՛լ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Անցա, կամաց աչքով արի, ուզի ասեմ՝ ջա՛ն ես, էլի՛,—
Դեմս կեցած մե սա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Հիմի տխուր երգ եմ ասում, էշխս կրակ ըլի ասես՝
Անմահական մե յա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

* * *

Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց:

——————————

1 Գյուրջստան — Վրաստան
2 չիքիլա — շղարշ, երեսի քող:

[ էջ 52 ]

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։

Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։

* * *

Ես մե հարբած դուքանդար2 եմ — դուքանիս մեջ բան չմնաց,
Ամենքի հետ սեղան նստա՝ սուլթան, վեզիր, խան չմնաց,
Ամենայն տեղ գովքդ արի, տաղեր ասի՛ դրախտային—
Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին՝ գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։

Թողի ամենն, ինչ ունեի՝ կյանքս դարձավ հովի նման,
Էշխդ ելավ, ճամփես կտրեց՝ Հնդստանի ծովի նման,
Հարբած՝ խալխի նոքար3 դարձա աշուղ Սայաթ-Նովի նման,
Կարոտ կեցա հրամանիդ՝ ուրիշ հրաման չմնաց։

Ես մե հարբած դուքանդար եմ — դուքանիս մեջ բան չմնաց,
Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին — գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։

* * *

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։

——————————

1 սուփրա — ժղ. սփռոց, փխբ. հացի սեղան, հացկերույթ:
2 դուքանդար — պրսկ. խանութպան (դուքան — խանութ):
3 նոքար, նոքյար — գվռ. ծառա:

[ էջ 53 ]

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։

Ուրիշ սրտի համար կթալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա։

* * *

Ամեն տեսակ երգ երգեցի — ամենից լավ տաղն է էլի,
Սայաթ-Նովի դրախտային, անմահական խա՛ղն է էլի։

Ինչքան էլ լեն դուքաններում ռանգ-ռանգ1 մրգեր ըլին շարած
Անմահական մրգերի տեղ — շահնշահի բաղն է էլի։

Բախչի միջի, ծաղիկները ինչքան էլ լավ ջրով անես՝
Ծաղիկների ջուրը ուզած— առավոտվա շաղն է էլի։

Գնա՛ կուզես Ֆռանգստան, ամենամեծ քուչեքը տես՝
Սրտիդ ուզած տեղը միակ — սիրեկանի թաղն է էլի։

Վա՜մ քեզ, Չարենց, լա՛վ իմացի, ականջ արա սիրեկանին
Սմեն բանից լավ ու անուշ սիրեկանի դաղն է էլի։

* * *

Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՛
Ի՞նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին։

Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՛ւշ է քո բառը, ասին։

————————

1 ռանգ — գվռ. երանգ, գույն. ռանգ-ռանգ — այստեղ` տեսակ-տեսակ:

[ էջ 54 ]

Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:

Եվ սրտիս ցավից հուսահատ ես մե թաս օղի խմեցի,—
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին։

Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:

Ասի թե՝ մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկուն1, համառ է, ասին։

Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ,—
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին։

* * *

Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ,
Ես չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ— ու կերթամ։

Աշուղ Սայաթ-Նովի նման ես էն գլխեն իմացա,
Որ աշխարհում փուչ է ամեն երազ ու լաց — ու կերթամ։

Էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի —
Քամուն կտամ, կմոռանամ ամեն մի հարց — ու կերթամ։

Ու գոզալի պատկերքը վառ, դեմքը մախմուր2 ու անուշ
Կմոռանամ… կառնեմ խոնավ, հողե մե բարձ ու կերթամ։

Կյանքիս նման հեռու մարդիկ, անանուն ու անծանոթ,
Ձե՛զ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ — ու կերթամ։

————————————

1 աննկուն — ոչ նկուն, չընկճվող, դիմացկուն, անպարտելի:
2 մախմուր, մախմուռ, մախմար — թավիշ. փխբ. խումար, գինով, թեթև հարբած:

[ էջ 55 ]

* * *

(ՀԱՅԱՍՏԱՆԻՆ)

Հազար ու մե վերք ես տեսել — էլի՛ կտեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել — էլի՛ կտեսնես։

Աշնան քաղած արտի նման՝ հազա՜ր զոհերի
Չհավաքած բե՛րք ես տեսել — էլի՛ կտեսնես։

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման
Հազա՛ր տարվա հերք1 ես տեսել— էլի՛ կտեսնես։

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան—
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել— էլի՛ կտեսնես:

Քո Չարենցին լեզու տվող երկի՛ր Հայաստան,
Հազար ու մե ե՛րգ ես տեսել — էլի՛ կտեսնես։

* * *

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խդճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

—————————-

1 հերք — գրբ. հոգն. մազեր:

[ էջ 55 ]

Ուր է՛լ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր—
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հ.այաստան–յարն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Հայոց լեզու 7

Ինքնաստուգիչ թեսթ. թվական անուն, դերանուն, 04.03.2024թ.

1. Ո՞ր շարքում թվական չկա։
1) հնգապատիկ, քսաներորդ, կես, միակ
2) բյուր, միլիոն, բազում, ոչ մի
3) հնգյակ, եռակի, առաջնային, միավոր
4)բազմիցս, քառակուսի, որերորդ, տասական
2. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:
1) Նրան պատասխանեց կոչնակի ձայնը, որ քանի՜ անգամ լսելի եղավ եկեղեցու բարձրությունից ու հիշեցրեց ճաշի ժամը:
2) Տասնյակ ձիավորներից առանձնացավ դրոշակակիրը, որը հանեց գոտուց քարշ ընկած շեփորը և հնչեցրեց:
3) Քսանամյա արքայազնը նստեց բազմոցին, և կրկին ջերմ արտասուքը սկսեց հեղեղի նման թափվել նրա աչքերից:
4) Ոչ հեռավոր անցյալում` քառորդ դար առաջ, այստեղ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն հինավուրց գմբեթարդ եկեղեցին:
3. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:
1) Մեզ համարներ տվեցին ու խմբերի բաժանեցին. զույգ թվակիրները մի քանի քայլ առաջ եկան
2) Ինձ խմբի ավագ նշանակեցին, ու ես տեսա, որ թեկուզ փոքրիկ, թեկուզ յոթհոգանոց խմբի գլուխ կանգնելն ինձ դուր է գալիս:
3) Դասարանների միջև անցկացվող մրցությունն ավարտվեց, և նրանք` և՛ պարտված ութերորդցիները, և հաղթած յոթերորդցիները, բարձր աղաղակեցին:
4) Ուսուցչուհին հրահանգեց, որ երկրորդ շարքը պիտի վազի մինչև աղբյուր
4. Ո՞ր նախադասության մեջ քանակական թվական կա:
1) Այդ ժողովից մի քանի օր հետո Նիկողոս աղան զարհուրելի ծաղրուծանակի ենթարկվեց:
2) Ով տանը ժամացույց ուներ, անմիջապես նայում էր և սլաքներն ուղղում յոթից քառորդ անց:
3) Երեկոյան, երբ մենք բաց էինք թողնում մեր թռուցիկները, թվում էր, թե քաղաքի վրա լողում են տասնյակ լուսիններ:
4) Անձրևի տասներորդ օրը գետի ջուրն այնքան առատ էր, որ կարող էր սայլերը քշելով տանել։
5. Ո՞ր նախադասության մեջ թվականի կազմության սխալ ձև չկա:
1) Եվ Նոյը սպասեց դարձյալ յոյ յոթը օր, և խոր գիշերվա մեջ երկիրը հանդարտ ներքաշում էր ջուրը:
2) Բոբ շունը գելխեղդ էր, բրդոտ դոտ գամփռ, ես` կարմիր թշերով, ոտից գլուխ տասչորս տարեկան:
3) Ուսուցիչը նստած էր դահլիճի տա տասներեքերրորդ շարքում:
4) Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ` Պանինը:
6. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են առարկայի հատկանիշ ցույց տալիս:
1) ամեն մի, այսչափ, որքա՞ն, ինչպիսի՞
2) ուրիշ, այդպես, ինչ-որ, այսպիսի
3) ո՞րերորդ, ոչ ոք, իրար, յուրաքանչյուր
4) ինչո՞ւ, այնքան, որոշ, այլ
7. Ո՞ր տարբերակում է ընդգծված դերանունը առարկայի հատկանիշ ցույց տալիս:
1) Ուր էլ լինեմ, չեմ մոռանա, ես ողբաձայն երգերը մեր:
2) Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
     Նենգ ու դավ եմ տեսել ես:
3) Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ
     Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
4) Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ի՜նչ տանես դու քեզ հետ…
8. Ո՞ր շարքի բոլոր բառերն են անորոշ դերանուններ:
1) որևէ, ինչ-որ, մի քանի, երբևիցե
2) այսինչ, ուր, որոշ, որևիցե
3) ոմն, երբևէ, ոչ մեկը, ողջ
4) բոլորը, այլ, ուրիշ, ամեն մի
9. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են ցուցական:
1) այս, դա, այսպես, բոլոր
2) մյուս, սույն, նույնքան, միևնույն
3) ոմն, այսպիսի, նույնպես, այնտեղ
4) այդպես, այդչափ, մի, նույն
10. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են հոլովվում:
1) ով, իրար, մենք, այսպես
2) ինչ, ուր, միմյանց, սա
3) դու, ոմանք, բոլոր, ինչու
4) նա, քանի՞սը, ոչինչ, ինքը
11. Ո՞ր շարքի բոլոր դերանունները չեն հոլովվում:
1) ովքեր, ինչ-որ, ոչինչ, որտեղ
2) ուր, ինչու, ոչ մի, այս
3) երբ, որոշ, ամեն մի, սա
4) ինքը, որևէ, այսպես, մեկմեկու
12. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են գոյականից տարբեր կերպ հոլովվում:
1) նա, ոչ ոք, երբ, իրենք
2) նրանք, բոլորը, դու, ոչինչ
3) ինքը, դուք, ով, ես
4) ամենքը, սա, ի՞նչ, ոմանք
13. Ո՞ր դերանունը առանց որոշիչ հոդի չի գործածվում:
1) ամբողջը
2)ոչ մեկը
3) մյուսը
4) յուրաքանչյուրը
14. Ո՞ր տարբերակում դերանվան սխալ հոլովաձևի գործածություն չկա:
1) Ես քո վրա վրա հույս չեմ դնում:
2) Մեր մոտից մինչև ձեզ մոտ ոտքի ճանապարհ է:
3) Նա դեռ իրեն օրում վիշտ ու տառապանք չէր տեսել:
4) Քննությունից հետո իմ մոտ ոչ մի գիրք չի մնացել:
15.Քանի՞ դերանուն կա տրված հատվածում:
Նա հիսունին մոտ մարդ էր, որ մի քանի տարի առաջ երևաց մորաքրոջս տանը և հետաքրքրվում էր հարմար սենյակով: Ձեղնահարկում վարձելով փոքրիկ սենյակը և կողքի նեղլիկ ննջախուցը՝ այդ մարդը վերադարձավ երկու ճամպրուկով ու գրքերի ծանր արկղով և ապրեց մեզ մոտ ինը կամ տասը ամիս: Ապրում էր շատ անաղմուկ, ինքն իր համար, և եթե չլիներ մեր ննջասենյակների մոտիկությունը, որի հետևանքով պատահաբար հանդիպում էինք աստիճանների վրա կամ միջանցքում, առհասարակ անծանոթ կմնայինք միմյանց:

Ֆիզիկա 7

Ուժեր, նախագիծ

Նպատակը՝ սովորողը կարողանա տանը, իր շրջապատում, կենցաղում, բնության մեջ տեղի ունեցող երևույթներում, տարբերել, որ դեպքում  է կիրառվում ծանրության ուժը, առաձգականության ուժը, շփման ուժը:

Կարողանա հաշվել ցանկացած, մարմնի վրա ազդող ծանրության ուժը: Տարբերի դեֆորմացիայի տեսակները, շփման ուժի տեսակները: Ներկայացնի շփման ուժի դերը բնության մեջ, կենցաղում, տեխնիկայում և ներկայացնի նրա օգտակար և վնասակար հետևանքները:


Տատիկ
m1=65կգ | F1=m1g=65կգ 9,8Ն/կգ=637Ն

Մայրիկ
m2=59կգ | F2=m2g=59կգ 9,8Ն/կգ=578Ն

Հայրիկ
m3=71կգ | F3=m3g=71կգ 9,8Ն/կգ=695,8Ն

Արփի (Ես)
m4=46կգ | F4=m4g=46կգ 9,8Ն/կգ=450,8Ն

Վիկտորիա (քույրս)
m5=39կգ | F5=m5g=39կգ 9,8Ն/կգ=382,2Ն

Ալեքսանդր (եղբայրս)
m6=30կգ | F6=m6g=30կգ 9,8Ն/կգ=294Ն

Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ոչ միայն տվյալ մարմնի արագությունը, այլև` ձևն ու չափերը: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել: Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն: Մարմինը դեֆորմացնելիս առաջանում է ուժ, որը ստիպում է նրան վերականգնել իր սկզբնական ձևն ու չափերը:
Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

Իրենց տեսակով դեֆորմացիաները լինում են առաձգական և պլաստիկ:
Առաձգական դեֆորմացիայի դեպքում ուժի ազդեցությունը վերացնելուց հետո մարմինները վերականգնում են իրենց սկզբնական ձևը և չափերը: Պլաստիկ ձևափոխության ենթարկված մարմինը չի վերականգնում իր նախկին ձևը և չափերը: 

Հայոց լեզու 7

Դերանունների տեսակները. 26.02-28.02

1.Դո՛ւրս գրիր հարաբերական դերանունները, բացատրի՛ր դրանց դերը նախադասության մեջ:
Ինչ աղբյուրից մարդ ջուր խմի, էն աղբյուրը քար չի գցի:
Ինչքան որ գիտուն լինես, չիմացածդ մի անգետից հարցրու:
Ով աշխատի, նա կուտի:
Որտեղ տանձ, պոչը հետն է:
Քանի լեզու գիտես, այդքան մարդ ես:
Ում բախտը ծռվեց, նրա ձին ախոռում էշ կդառնա:
2. Որոշի՛ր ընդգծված հարաբերական դերանունների հոլովն ու պաշտոնը:
Այն գեղեցկությունն է իսկապես անեղծ,
Որի սպիտակ ու կարմիր գույնը համադրված է
Բնության քնքուշ ու ճարտար ձեռքով:
Թող նա կորչի անպտուղ, ով տձև է ու կոպիտ,
Ում չի ընտրել բնությունը՝ իր սերունդը պահպանելու
Մեծությունը միշտ չարիք է դառնում,
Երբ բաժանվում է գութը նրանից:
Հիմարությունը հիմարների մոտ այնքան ցայտուն չէ,
Որքան խենթացած խելոքների մոտ:
Ով կամենում է հանգիստ ապրել, նա պետք է ապավինի սեփական ուժերին:
Ով որ քսակը գողանա, քիչ բան գողացած կլինի
Բայց ով ինձնից անունս շորթի
Մի բան կշորթի, որ բնավ նրան չի հարստացնի,
Իսկ ինձ իսկապես կաղքատացնի:
3. Կազմի՛ր նախադասություններ՝ ինչպիսի, ուր, քանի, ով դերանունները գործածելով մեկ որպես հարցական, մեկ որպես հարաբերական դերանուն
Ինչպիսի՞ պայուսակ կուզես։
Ո՞ւր է գնում Սոնան։
Քանի՞ կատու դու ունես։
Ո՞վ է իմ բաճկոնը այնտեղ կախել։

Կարևորը այն է, թե ինչպիսի որոշում կկայացնես։
Նա գնում է ուր ուզում է։
Քանի Լիան քնած է, մենք կարող ենք արագ դուրս գալ տնից։
Նա ուզում է գնտել այն մարդուն, ով կկարողանա իրեն օգնել։

ՈՐՈՇՅԱԼ ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ
Որոշյալ դերանունները ցույց են տալիս առարկաների կամ անձերի, նրանց հատկանիշների հայտնի, որոշյալ ամբողջություն՝ միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած՝ առանց դրանք անվանելու:
Որոշյալ դերանուններն են` ամբողջ(ը), ամեն(ը), ամեն ինչ(ը), ամեն մի, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլոր(ը), յուրաքանչյուր(ը), յուրաքանչյուր ոք, ողջ(ը), համայն, ամենայն:
1. Որոշյալ դերանունները գոյականի փոխարեն գործածվելիս հոլովվում են` ենթարկվելով ի հոլովման: Օրինակ՝ բոլորի, բոլորին, բոլորից…, ամեն ինչի, ամեն ինչից, ամեն ինչով և այլն:
• Որոշյալ դերանունները նախադասության մեջ լինում են ենթակա, ստորոգյալ կազմող բառ, լրացում: Օրինակներ՝ Ողջը կդառնա կրակի բաժին,

Սեղան, մահճակալ, գորգ ու տեղաշոր (Ն. Զ.): Ողջը — ենթակա:
Քո խոսքը ինձ համար ամեն ինչ է: Ամեն ինչ — ստորոգյալ կազմող բառ:
Ծաղկի՛ր, հա՛մր հող հոգնած աշխարհի,
Շռայլ կանաչով ծածկիր ամեն ինչ (Մ. Մ.): Ամեն ինչ — ստորոգյալի լրացում:
2. Հարադրական կազմություն ունեցող որոշյալ դերանունների բաղադրիչները գրվում են անջատ: Դրանք են` ամեն ինչ(ը), ամեն մեկը, ամեն մի, յուրաքանչյուր ոք, ամեն ոք:

1. ա) Գտի´ր որոշյալ դերանունները, որոշի՛ր, թե նախադասության ինչ անդամ են դրանք:
բ) Դո՛ւրս գրիր ընդգծված գոյականները՝ նշելով դրանց ձևաբանական հատկանիշները:
Սոխակի քնքուշ հոգին բոլորը գիտեն, իսկ ամենքից շատ՝ Սիցիլիա կղզու բնակիչները, որովհետև ամեն գարնան համայն աշխարհից այստեղ լցվում են անհամար սոխակներ: Ու ամբողջ տարի լալագին ու թախծոտ երգում են այդ թռչունները (Վ. U):
Ձիավորներն սկզբում գնում էին լուռ. յուրաքանչյուրն իր մտքերի մեջ էր խորասուզված: Ողջ ճանապարհին նրանք լռելյայն ձիերն էին համեմատում իրար, ու ամեն ոք աշխատում էր չխախտել լռությունը (Ակ Բ.):
2. Դո՛ւրս գրիր դերանունները, որոշի՛ր դրանց տեսակը, հոլովն ու թիվը, պաշտոնը:
Նրան այնպես թվաց, թե ֆետրե գլխարկով մարդու սպիտակ թղթերը արտացոլում են ամեն ինչ, ինչպես աղբյուրի վճիտ ջուրը:
Նա ինքն էր իրեն կամավոր դուրս դրել այն ամենից, ինչին եռանդով ձգտում էին բոլորը:
Ամբողջ գիշեր այդ հարցը խռովել է հոգիս:
Ամեն տեսակ երգ երգեցի – ամենից լավ տաղն է էլի:
Ողջ գիշերը հովը պարեց, ա՜խ, այնքա՜ն, այնքա՜ն թեթև:
Ամեն հոգի մի վիշտ ունի, ամեն մի ցավ` ամոքում:
Մենք մեկտեղ անցանք ճանապարհն այն ողջ, Ուր մահն էր սուլում իր դաժան հիմնը:
Ուզում էի մոռանալ ամենքին, ամեն ինչ:
Երջանիկ կին, համ ինքն է ապրում իր ահագին ընտանիքով, համ էլ սենյակի վարձը տալիս ամենայն ճշտությամբ:
Յուրաքանչյուրս մեր բաժին կշտամբանքն ու ապտակներն ստացանք, բայց թե ինչի համար էինք թշնամացել, չասացինք:
3. Կազմի՛ր կամ գեղարվեստական գրականությունից դո՛ւրս գրիր նախադասություններ որոշյալ դերանունների տարբեր հոլովներով:

Աշխարհագրություն 7

Մեքենաշինություն և Մետաղաձուլություն

1. Ի՞նչ դեր ունի մետաղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ: 
Մետաղաձուլությունը շատ կարևոր դեր ունի հիմա, քանի որ բոլոր փոխադրամիջոցները կազված են տարբեր տեսակներ մետաղներից, որոնք մետաղաձուլության արդյունքն են: Եթե չլինեն փոխադրամիջոցներ՝ նավեր, տրանսպորտներ, մեքենաներ մարդկանց կյանքը ավելի դժվար կլիներ։
2. Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:
Մեքենաշինության և մետաղաձուլության միջև փոխադարձ կապն այն է, որ տարբեր փախդրամիջոցներ են պատրաստվում, պատրաստում են մետաղների շնորհիվ, իսկ մետաղները արդեն մետաղաձուլության արդյունքն են:
3. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում:

4. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են Էեկտրաէներգիայի արտադրությամբ: 

5. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են երկաթաքարի արդյունահանմամբ:

Կենսաբանություն 7

Փետրվար ամսվա կենսաբանության ամփոփում

1․ Քորդավորներից՝ նշտարիկի ներքիկն կառուցվածքը և բազմացումը։
Նշտարիկը ունի 8սմ երկարությամբ մարմին։ Նրա կիսաթափանցիկ, իլիկաձև մարմինը կողքերից սեղմված է, իսկ գլխուխն ու պոչը սուր են: Պոչը երիզող մաշկածալքն ավելի լայն է և իր ձևով կենդանու պոչին տալիս է նշտարի տեսք։ Նշտարիկները բազմանում են գարնանը, ամռանը կամ աշնանը։ Մայրամուտից անմիջապես հետո էգերը սկսում են նետել հասունացած ձկնկիթներ։ Բեղմնավորումը և նշտարիկների հետագա անհատական զարգացումը տեղի է ունենում ջրում։
2․ Տափակ որդերի կառուցվածքը և բազմացումը։

Տափակ որդերի մարմինը տափակացրքծ է, նմանացնում է ժապավենին կամ թիթեղին։ Դրսից մարմինը պատված է մարմնամկանային պարկով, այն կազմված է տարբեր մկաններ շերտերից, որոնք պատված են իր արտաքին թաղանթով։
3. Կլոր որդերից ասկարիդի բազբացումը մարդու օրգանիզմում, և ինչ վնասներ է հասցնում մեր օրգանիզմին։

Ասկարիդները ապրում են աղիներում, որտեղ և տեղի է ունենում նրանց բեղմնավորումը: Էգը օրական դնում է մինչև 200 հազար ձու, որոնք կղանքի հետ ընկնում են արտաքին միջավայր: Բարենպաստ պայմաններում 2−3 շաբաթվա ընթացքում ձվերում զարգանում են թրթուռներ: Թրթուռ պարունակող ձուն կարող է ընկնել մարդու օրգանիզմ և անցնել աղիներ: Արդյունքում աղիներում թրթուռը դուրս է գալիս ձվից, անցնում աղիքի պատի միջով, թափանցում է արյան մեջ և արյան հոսքով հասնում է թոքերին: Այստեղից թրթուռը շնչառական ուղիներով անցնում է բերանի խոռոչ, որտեղից և կուլ է գնում՝ ընկնելով ստամոքս, իսկ հետո՝ աղիք: Աղիներում այն դառնում է սեռահասուն որդ և կրկին կատարվում է բազմացում:
4. Գրել մեկ մակաբույծ որդի մասին և ներկայացնել նրա բազմացումը, ինչ վնասներ են հասցնում մարդկանց։
Կլոր որդեր, ասկարիդ

Ասկարիդը ապրում է մարդու աղիներում և սնվում է կիսամարսված սննդանյութով: Ասկարիդները հասնում են մինչև 40 սմ երկարության: Նրանք չունեն հարմարանքներ աղիքի պատին ամրանալու համար և մշտապես շարժվում են սննդային զանգվածի հոսքին հակառակ՝ աղիքից դուրս չգալու համար: Ասկարիդը չունի միջանկյալ տեր, այն անցնում է իր զարգացման հիմնական փուլերը մարդու օրգանիզմում: Ասկարիդները ապրում են աղիներում, որտեղ և տեղի է ունենում նրանց բեղմնավորումը: Էգը օրական դնում է մինչև 200 հազար ձու, որոնք կղանքի հետ ընկնում են արտաքին միջավայր: Բարենպաստ պայմաններում 2−3 շաբաթվա ընթացքում ձվերում զարգանում են թրթուռներ: Թրթուռ պարունակող ձուն կարող է ընկնել մարդու օրգանիզմ և անցնել աղիներ: Արդյունքում աղիներում թրթուռը դուրս է գալիս ձվից, անցնում աղիքի պատի միջով, թափանցում է արյան մեջ և արյան հոսքով հասնում է թոքերին: Այստեղից թրթուռը շնչառական ուղիներով անցնում է բերանի խոռոչ, որտեղից և կուլ է գնում՝ ընկնելով ստամոքս, իսկ հետո՝ աղիք: Աղիներում այն դառնում է սեռահասուն որդ և կրկին կատարվում է բազմացում:
5. Օղակաձև որդերից՝ անձրևորդի բազմացումը և ներքին օրգանների կառուցավծքը։
Անձրևորդը ունի կենդանիներին բնորոշ բոլոր չորս հյուսվածքները՝ էպիթելային, շարակցական, նյարդային, մկանային: Անձրևորդի օրգան համակարգերը ավելի լավ են զարգացած, նրանց մոտ առաջին անգամ դրսևորվում է արյունատար համակարգը և մարմնի երկրորդային խոռոչը: Այն ունի փակ կառուցվածք, այսինքն` արյունը մնում է անոթների մեջ և չի թափվում մարմնի խոռոչը: Անձրևորդի մոտ շնչառական համակարգը բացակայում է: Այն հիմնականում բնորոշ չէ օղակավոր որդերին և շնչառությունն իրականացվում է մարմնի ամբողջ մակերեսով: Անձրևորդը ունի մարմնի վերականգնված մասերի ինքնավերականգնման բացառիկ ընդունակություն, որով էլ նման է աղեխորշավորներին: Անձրևորդը երկսեռ է, բազմանում է կոկոնի առաջացմամբ, որի ներսում ձվաբջիջը բեղմնավորվում է։ Կլոր որդերը համարյա ամբողջությամբ մակաբույծ են, ունեն ավելի բարդ կառուցվածք, քան տափակ որդերը:
6․ Անձրևորդը և կալիֆորնիական որդը ինչ կարևոր գործունեություն ունեն գյուղատնտեսության մեջ։
Նրանք փխրեցնում են հողը, հողի մակերևույթից տերևների և չորացած մնացորդները տանում են հողի տակ, որոնք փտելով պարարտանյութ են դառնում։
7․ Ներկայացնել փետրվար ամսվա բլոգային աշխատանքները։

Կենդանիներին բնորոշ հատկանիշները
Կենսաբանության գիտելիքի ստուգում
Աղեխորշավորների դասակարգումը
Քորդավորների բազմազանությունը
Քորդավորների ընդհանուր բնութագիրը
Ձկների ընդհանուր բնութագիրը
Տափակ որդերի բազմազանությունը և կենսակերպը
Օղակավոր որդերի ներքին օրգաններ և բազմացումը

Հայոց լեզու 7

Ստեղծագործական աշխատանք, 01. 03. 24թ.

Գրել ստեղծագործական պատում հետևյալ թեմաներից որևէ մեկով՝ Ինչո՞ւ նամակ չես գրում, Լեռներ հայրենի, Ի՞նչն է ինձ ուրախացնում, Փակ դուռ, Անտառի արահետներով, Աշխատանքի բերկրանքը, Արևի երկիր Հայաստանս: Խոսքումդ հնարավորինս գործածիր դերանուններ:

«Ի՞նչն է ինձ ուրախացնում»

Երջանկությունը զգացմունք է, որը անցնում է որոշ ժամանակում։ Երջանկությանը դժվար է սահմանել և նույնիսկ ավելի դժվար է հասնել: Յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ պատճառները, թե ինչն է իրեն երջանիկ դարձնում, և ինձ համար կան մի քանի հիմնական բաներ, որոնք ուրախություն են բերում իմ կյանք:

Նախ և առաջ, ինձ բավականին քիչ բան է ուախացնում։ Ամենաշատը ինձ այս պահին պետք է հանգիստ, լռություն և մենակություն, որպեսզի ես կարողանամ հավաքվեմ իմ մտքերի հետ և ուղղակի հանգիստ լռության մեջ իմ գործերով զբաղվեմ։ Ես չեմ սիրում աղմկոտ վայրեր, դրա համար էլ ես ավելի շատ նախընտրում եմ մենակ տանը մնալ, քան թե գնալ ինչ որ միջոցառման։ Նաև ես կուզենայի հանգիստ լռության մեջ գիրք կարդալ կամ կատվիս հետ խաղալ։ Վերջերս ես տարված եմ դասերով, ինչի պատճառով էլ վատ եմ քնում։ Եթե հնարավորություն ունենայի ամբողջ օրը քնել, ես մեծ հաճույքով կհամաձայնվեի։ Կյանքում ինձ ուրախացնում է լռությունը և հանգստությունը, երբ ամեն ինչ իր տեղն է, բոլորը հանգիստ և կազմակերպված են։ Ես քանի որ բավականին հետքրքրված եմ գրքերով, ինձ նաև գրքերն են ուրախացնում։ Ես նախընտրում են դետեկտիվները, ավելի շատ ես մենակ նստած եմ սենյակում և կարդում եմ լռության մեջ, որպեզսի լրիվ հասկանամ, թե ինչի մասին է գիրքը։ Գիրք կարդալուց հետո, հնարավոր է, որ ես սկսեմ ստեղծագործել, բայց արդեն օտար լեզուներով։ Ստեղծագործելիս ես կարողանում եմ ներկայացնել իմ մտքերը և կարծիքը այս կյանքի և երկրի մասին, բայց արդեն ավելի գեղեցիկ և գրագետ տեսքով։ Մտերիմների հետ անցկացրած ճամանակը ինձ համար նույնպես շատ կարևոր է։ Ես այդքան էլ չեմ սիրում մարդկանց հետ լինել, բայց մտերիմների հետ ես զգում եմ, որ նրանց հետ իմ կյանքը ավելի վառ և հետաքրքիր է։