Կենսաբանություն 7

Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը և բազմացումը, արմատոտանիների տիպ

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

1. Ո՞ր կենդանիները չունեն մարմնի մշտական ձև:
Աղտոտ և օրգանական մնացորդներով հարուստ ջրամբարներում բնակվում են թարթիչավոր նախակենդանիները: Թարթիչավորներն ապրում են արմատամտրակավորների հետ նույն կենսամիջավայրում և, ի տարբերություն նրանց, ունեն գիշատիչ ձևեր: Հողաթափիկ ինֆուզորիան ունի ցիտոպլազմայի արտաքին խիտ շերտ, որն ապահովում է նրա մարմնի հստակ ձևը: Նա արտաքինից պատված է բազմաթիվ թարթիչներով, որոնց օգնությամբ շարժվում է՝ պտտվելով բջջի առանցքի շուրջ:
2. Ինչպե՞ս են բազմանում սովորական ամեոբան:

Բազմանում են հիմնականում անսեռ ճանապարհո։Ամեոբայի սնվելուց հետո նրա մարմինն աճում է։ Մեծացած ամեոբան պատրաստվում է բազմացման։ Բազմացումն սկսվում է կորիզի փոփոխությամբ։ Կորիզը ձգվում է, բաժանվում է երկու կեսերի, որոնք իրարից հեռանում են տարբեր կողմեր։ Սկզբում կիսվում է կորիզը, այնուհետև կիսվում է ցիտոպլազման։ Եվ ամեոբայի մարմնի վրա առաջանում է կենդանուն երկու մասի բաժանող սեղմվածք։ Յուրաքանչյուր մասի մեջ ընկնում է մեկական կորիզ։ Երկու մասերի միջև ցիտոպլազման կտրվում է, և առաջանում է երկու ամեոբա։
3. Ի՞նչ հատկանիշով է ինֆուզորիան տարբերվում մյուս միաբջիջ կենդանիներից:

Հողաթափիկ ինֆուզորիան ունի հատուկ արտազատական անցք, որով կատարվում է սննդի չմարսված մնացորդների հեռացումը։
4. Ինչպե՞ս է բազմանում հողաթափիկ ինֆուզորիան:

Հողաթափիկ ինֆուզորիաները բազմանում են անսեռ եղանակով, միևնույն ժամանակ նրանց մոտ տեղի է ունենում նաև սեռական գործընթաց, որը չի հանգեցնում վերարտադրության։ Անսեռ բազմացման ժամանակ տեղի է ունենում լայնական բաժանում, որն ուղեկցվում է վերականգնման գործընթացներով։ Օրինակ, առանձնյակներից մեկի մոտ նորից է ձևավորում է բջջաբերանը՝ բերանամերձ ցիլիատուրայով, յուրաքանչյուրը վերականգնում է բացակայող կծկվող վակուոլը, տեղի է ունենում բազային մարմնիկների բազմացում, ձևավորվում են նոր թարթիչներ և այլն։

Оставьте комментарий