Կենսաբանություն 7

Դեկտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

1․ Ներկայացնել ֆոտոսինթեզի գործընթացը մանրամասն։
Ֆոտոսինթեզ ածխաթթու գազից և ջրիցլույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է։ Ֆոտոսինթետիկ գունանյութերի մասնակցությամբ։ Բույսերի ժամանակակից ֆիզիոլոգիայում ֆոտոսինթեզի տակ հասկանում են նրանց ֆոտոավտոտրոֆ գործառույթը ֆոտոնի կլանման, էներգիայի փոխակերպման և օգտագործման գործառույթների համախմբությունը տարբեր էնդերգոնիկական ռեակցիաներում, այդ թվում ածխաթթու գազի փոխակերպումը օրգանական նյութերի։
2. Ո՞ր օրգանիզմներն են կատարում ֆոտոսինթեզ։
Ֆոտոսինթեզ են կատարում այն բույսերը, որոնց բջիջներում քլորոֆիլ է պարունակվում։
3. Ներկայացնել մտրակավորների ներկայացուցիչներից կանաչ էվգլենայի կառուցվածքը և բազմացումը։

Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում։ Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը սուր։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։
4. Հողաթափիկ ինֆուզորիայի արտաքին կառուցվածքը և ներքին օրգանները։

Այն ունի արտաքին ամուր բջջապլազմային և ներքին հատիկավոր շերտեր։ Բացի սննդառական վակուոլներից կան նաև կծկվող վակուոլներ։ Հողաթափիկ ինֆուզորիան հողաթափի է նման, դրա համար էլ նրան կոչում են հողաթափիկ ինֆուզորիա։ Հողաթափիկ ինֆուզորիաները կարող են ունենալ մինչև 0,33 մմ երկարություն և ծածկված են մանր մազանման օրգանոիդներով, որոնք կոչվում են թարթիչներ։ Հողաթափիկ ինֆուզորիան շարժվում է իր մարմնի վրայի թարթիչների շարժման շնորհիվ, սնունդը նույնպես հասնում է նրա բերանը այդ նույն թարթիչների շնորհիվ։
5. Ինչպե՞ս է բազմանում հողաթափիկ ինֆուզոիան։

Հողաթափիկ ինֆուզորիաները բազմանում են անսեռ եղանակով, միևնույն ժամանակ նրանց մոտ տեղի է ունենում նաև սեռական գործընթաց, որը չի հանգեցնում վերարտադրության։ Անսեռ բազմացման ժամանակ տեղի է ունենում լայնական բաժանում, որն ուղեկցվում է վերականգնման գործընթացներով։ Օրինակ, առանձնյակներից մեկի մոտ նորից է ձևավորում է բջջաբերանը՝ բերանամերձ ցիլիատուրայով, յուրաքանչյուրը վերականգնում է բացակայող կծկվող վակուոլը, տեղի է ունենում բազային մարմնիկների բազմացում, ձևավորվում են նոր թարթիչներ և այլն։
6․ Հղումներով ներկայացնել դեկտեմբեր ամսվա բլոգային աշխատանքները։

Ֆոտոսինթեզ և բջջային շնչառություն
Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը և բազմացումը, արմատոտանիների տիպ

Оставьте комментарий