1․Քանի՞ տառ և հնչյուն ունի հայոց այբուբենը։
Այբուբենն ունի 36 հնչյուն և 39 տառ։
2․Քանի՞ ձայնավոր և բաղաձայն հնչյուն ունի հայոց այբուբենը։
36 հնչյուն, 30 բաղաձայն և 8 ձայնավոր
3․Հայերենում ո՞ր հնչյուններն են ենթարկվում հնչյունափոխության, բեր համապատասխան օրինակներ՝ ցույց տալով կատարված հնչյունափոխությունը։
Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում:
Օրինակ՝ վեճ — վիճաբանություն, սուր — սրել, գույն — գունավոր:
4․Ի՞նչ է ուսումնասիրում բառագիտությունը:
Բառագիտությունը ուսումնասիրում է բառերը։
5․Ի՞նչ են ցույց տալիս հոմանիշ, հականիշ, համանուն բառերը․ բեր օրինակներ։
Հոմանիշները բառի նույն իմաստ ունեցող բառերն են, հականիշը բառի հակառակ իմաստ ունեցող բառն է, իսկ համանուն բառերը նույն բառերն են, ուղղակի տարբեր իմաստ ունեցող։
Հականիշներ՝ սև — սպիտակ, մութ — լուսավոր, ուրախ — տխուր
Հոմանիշներ՝ ուրախ — զվարթ, հսկայական — վիթխարի, հավաքել — ժողովել
Համանուն բառեր՝ տոն (ձայնաստիճան) — տոն (տոնախմբություն), հանդերձ (հագուստ) — հանդերձ (միասին), մարտ (կռիվ) — մարտ (ամիս)
6․Ո՞ր բառերն են կոչվում պարզ, ածանցավոր, բարդ և բարդ ածանցավոր․
յուրաքանչյուրից բեր երկուական օրինակ։
Միայն արմատից կազմված բառերը պարզ բառեր են:
Օրինակ՝ վարդ, տուն
Ածանց ունեցող բառերը կոչվում են ածանցավոր բառեր:
Օրինակ՝ ուրախություն, անխելք
Մեկից ավելի արմատներից կամ պարզ բառերից կազմված բառերը կոչվում են բարդ բառեր:
Օրինակ՝ աստղազարդ, մայրաքաղաք
Ածանց ունեցող և մեկից ավելի արմատներից կամ պարզ բառերից կազմված բառերը կոչվում են բարդ ածանցավոր բառեր։
Օրինակ՝ հեռուստատեսություն, հանրագիտարան
7․ Թվարկիր հայերենի խոսքի մասերը։
Հայերենի խոսքի մասերը տասն են` գոյական, բայ, ածական, թվական, դերանուն,
մակբայ, կապ (նախադրություն և ետադրություն), շաղկապ, վերաբերական,
ձայնարկություն:
8․Ո՞ր բառերն են կոչվում գոյականներ։
Առարկա և անձ ցույց տվող բառերը կոչվում են գոյականներ:
9․Թվարկիր գոյականի իմաստային-քերականական խմբերը։
Գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝ հասարակ և հատուկ գոյականներ, թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ, անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ։
10․Ի՞նչ է ցույց տալիս գոյականի թիվը, քանի՞ թիվ ունի գոյականը։
Գոյականի թիվը ցույց է տալիս առարկաների քանակ: Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, իսկ հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ։
11․Թվարկիր գոյականի հոլովները՝ իրենց վերջավորություններով։
Ուղղական հոլով — վերջավորություն չունի
Սեռական հոլով — -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի
Տրական հոլով — վերջավորություն չունի
Հայցական հոլով — ին
Բացառական հոլով — -ից կամ -ուց
Գործիական հոլով — ով կամ բ
Ներգոյական հոլով — ում
12․Ի՞նչ են ցույց տալիս հատուկ և հասարակ գոյականները, բեր օրինակներ։
Հատուկ գոյականներ են անձնանունները, պատմական և աշխարհագրական անունները, պետական կառավարման բարձրագույն մարմինների անունները և այլն:
Օրինակ՝ Երևան, Արարատ, Հայաստան
Միևնույն տեսակի բոլոր առարկաներին տրվող ընդհանուր անունը կոչվում է հասարակ գոյական:
Օրինակ՝ մարդ, լեռ, աթոռ
13․Ի՞նչ է ցույց տալիս ածականը։
Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը:
14․ Քանի՞ տեսակի են լինում ածականները, ինչպիսի՞ տարբերակիչ հատկանիշներ ունեն։ Յուրաքանչյուր տեսակից բեր 5-ական օրինակ։
Ածականները, ըստ իրենց արտահայտած իմաստի, բաժանվում են երկու հիմնական խմբերի` որակական և հարաբերական:
Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն` այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` անկախ ուրիշ առարկաներից։
Օրինակ՝ ամուր պատ, պայծառ աստղ, սառը ջուր, բարձր լեռ, շոգ ամառ:
Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի վերաբերությունը կամ հարաբերությունը, այսինքն` արտահայտում են առարկայի կապը ուրիշ առարկաների հետ։
Օրինակ՝ փայտե դուռ, գիշերային զովություն, բժշկական գործիքներ, միրուքավոր ծերունի, ձմեռային:
15․Ո՞ր խոսքի մասի հետ է ամենաշատը գործածվում ածականը։
Ածականը ամենաշատը գործածվում է գոյականի հետ։