Հայոց պատմություն
Հայ մշակույթի ոսկեդարը
Արշակունյաց թագավորության 387 թ. բաժանումը Հռոմեական և Սասանյան կայսրությունների միջև մեծ վտանգ էր առաջացրել հայ ժողովուրդի առաջ․ ազգը կանգնած էր ոչ միայն պետականության կորստի, այլև ֆիզիկական ձուլման սպառնալիքի առաջ։ Եկեղեցիներում և դպրոցներում տիրում էին հունարենն ու ասորերենը, իսկ քրիստոնեական ուսմունքը հասկանալի դարձնելու համար անհրաժեշտ էին հայերեն գրեր։ Այս խնդիրը մտահոգում էր ոչ միայն Հայոց եկեղեցուն, նաև արքունիին, որովհետև երկուսն էլ հասկանում էին, որ իշխանությունը պահպանելու լավագույն միջոցը մնում էր հայոց լեզուն։ Հայերեն գրեր ստեղծելու գործը հանձն առավ Մեսրոպ Մաշտոցը, ով հասկանում էր, որ առանց Սուրբ գրքի հայերեն թարգմանության քարոզն անարդյունավետ է։ Նա կաթողիկոս Սահակ Պարթևի հետ հանդիպում է Վռամշապուհ արքային և ներկայացնում հայ գրերի ստեղծման իր նախագիծը։ Արքան տեղեկացնում է, որ ինքը Միջագետքում Դանիել Ասորի անունով մի եպիսկոպոսի մոտ տեսել է հայկական գրեր, սակայն պարզվում է, որ դրանք բավարար չեն։ Մեսրոպ Մաշտոցը սկսում է աշխատել բոլորովին նոր գրեր ստեղծելու վրա։ Լինում է Ասորիքում, Եդեսիայում, Ամիդում։ Աշխատանքներն ավարտվում են 405 թ.։ Նոր ստեղծված այբուբենով Սամոսատում էլ Մաշտոցն ու իր աշակերտները կատարում են առաջին թարգմանությունը։ Հայերեն թարգմանված առաջին նախադասությունը լինում է Սուրբ գրքից՝ Սողոմոնի առակներից. «Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը»։ Այն դառնում է նաև հայ նոր քաղաքակրթության նշանաբանը։ Առաջին վարդապետարանը՝ բարձրագույն դպրոցը, հիմնվում է Վաղարշապատում։ Իսկ հետագայում դպրոցներ են բացվում թե՛ Արևելյան և թե՛ Արևմտյան Հայաստաններում։ Սասանյանները շահագրգռված էին հայկական դպրոցների գործունեությամբ, քանի որ դրանում տեսնում էին հայերի տարանջատումը քրիստոնյա արևմուտքից՝ Բյուզանդիայից, և նրա ազդեցությունից։ Բյուզանդիան ևս համաձայնում է, քանի որ մերժելու դեպքում կարող էր կորցնել Արևելյան Հայաստանի նկատմամբ իր հավակնությունները։
Վաղ միջնադարյան հայ դպրության մեջ առաջնակարգ տեղ է զբաղեցնում պատմագրությունը։ Ամենավաղ հայալեզու հեղինակը Մեսրոպ Մաշտոցի աշակերտ Կորյունն է։ Այնուհետև հանյտնի են դառնում հայ պատմիչներ Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդն ու Ղազար Փարպեցին, ովքեր միմյանց շարունակելով և լրացնելով, շարադրել են III-IV դդ. հայոց պատմությունը։ Այդ շրջանի պատմագրության գլուխգործոցը համարվում է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»։ Այն ընդգրկում է Հայաստանի ամբողջական պատմությունը՝ նախապատմական ժամանակներից մինչև հեղինակի դարաշրջանը՝ V դ. կեսերը, հիմնված է բազմաթիվ օտարալեզու աղբյուրների վրա։
Խորենացուց հետո մոտ 150 տարի պատմագրական աշխատանքներ չեն լինում։ Եվ միայն VII դ. կեսերին հանդես է գալիս նոր պատմիչ՝ Սեբեոսն իր «Պատմություն» աշխատությամբ՝ բյուզանդական Հերակլ կայսրի և նրա
ժամանակների մասին։ VIII դ. պատմագիր է Ղևոնդը, որն իր «Պատմություն» երկում ներկայացնում է օտար արշավանքների և արաբական տիրապետության շրջանի իրադարձությունները։
Վաղ միջնադարյան ժամանակաշրջանի հայ փիլիսոփաներից հայտնի են Եզնիկ Կողբացին ու Դավիթ Անհաղթը։
Պայքար ինքնավարության համար
428 թ․ Արշակունյաց թագավորության բաժանումից հետո Պարսկաստանի հսկողության տակ անցավ Արևելյան Հայաստանը և վերածվեց Սասանյան պետության։ Հաջորդ երկու դարերի ընթացքում պարսկական Հայաստանը կառավարում էին մարզպանները, որոնք նշանակվում էին Սասանյան տիրակալների կողմից։ Հայաստանն օժտված էր ավելի մեծ իրավունքներով, քան մյուս մարզպանությունները։ Սակայն Հազկերտ II-ը տեսնելով հայերի ներքին կազմակերպվածությունը, ցանկանում է այն թուլացնել և դրա համար հայ նախարարներին ներգրավում է իր կայսրության արևելյան սահմաններում անվերջ պատերազմների մեջ՝ ընդդեմ հոների։ Այնուհետև 449 թ․ Հազկերտ 2-րդը հատուկ հրամանով պահանջում է, որ հայերը ընդունեն զրադաշտականությունը։ Հայերին ինքնուրույնությունից զրկելու լուրջ խոչընդոտ էր նաև Հայոց եկեղեցին, որը Արշակունիների անկումից հետո մարմնավորում էր երկրի պետականությունը։ Պարսիկ ավագանուն հանձնվեցին երկրի գործակալությունները՝ բացի սպարապետությունից։ Հայերի ձեռքում էր նաև մարզպանությունը։ Մարզպանը Վասակ Սյունին էր, սպարապետը՝ Վարդան Մամիկոնյանը։ Վասակ Սյունին հույս ուներ Պարսկաստանի հետ բանակցությունների միջոցով հասնել փոխզիջման՝ պահպանելով հայկական ինքնավարությունն ու դավանանքի ազատությունը։ Այդպես հնարավոր կլիներ նաև խուսափել պատերազմական գործողություններից և հաշվեհարդաներից։ Դրան հակառակ՝
Վարդան Մամիկոնյանը գտնում էր, որ հարկավոր է գնալ վճռական ռազմական գործողությունների և ամեն գնով հասնել հաղթանակի։ 451 թ. մայիսի 26-ին Տղմուտ գետի ափին՝ Ավարայրի դաշտում, տեղի է ունենում վճռական ճակատամարտը։ Հայերը պարտություն են կրում, զոհվում է սպարապետ Վարդան Մամիկոնյանը։ Իսկ Վասակ Սյունին զրկվում է մարզպանի պաշտոնից, ձերբակալվում է և մահանում բանտում։ 451 թ. մայիսի 26-ին Տղմուտ գետի ափին՝ Ավարայրի դաշտում, տեղի է ունենում վճռական ճակատամարտը։ Վարդանանց պատերազմը ավարտվեց հայերի պարտությամբ, բայց միևնույն է հայերը շարունակում էին պարտիզանական պատերազմը։ Դա նշանակում էմ որ հայերի ոգին չէր կոտրվել, նրանք պատրաստ էին պայքարել իրենց կրոնի և լեզվի, ինքնուրույնության համար։ Դա հող նախապատրաստեց Վահանանց պատերազմի համար, որը տեղի է ունեցել Ներսեհապատ գյուղի մոտ 482 թ․ և հաղթանակ բերել հայերին։
Բնական գիտություններն ու արվեստը 5-9-րդ դարերում
Վաղ միջնադարում հայ գրականությանը զուգահեռ զարգացան նաև բնական գիտությունները, արվեստն ու
ճարտարապետությունը։ Բնական և ճշգրիտ գիտությունների հիմնադիրը VII դ. աշխարհահռչակ գիտնական
Անանիա Շիրակացին է։ Նա նշանակալի ներդրում է ունեցել մաթեմատիկայի, ֆիզիկայի, աշխարհագրության,
աստղագիտության, օդերևութաբանության և օրացույցի ուսումնասիրության մեջ։
Կազմել է բնագիտության դասագրքեր։ Աշխարհագրության ու քարտեզագրության մեջ հայտնի են Մովսես Խորենացու և Անանիա Շիրակացու հեղինակած «Աշխարհացույց»ները։ Բժշկության ոլորտում մեծ համբավ ունեին Հայկական լեռնաշխարհի դեղաբույսերը, որոնք արտահանվում էին Արևելքի և Արևմուտքի մի շարք երկրներ։ Հայոց եկեղեցու կայացման համար շատ մեծ դեր է ունենում տոմարագիտությունը։ 554 թ. Դվինի երկրորդ ժողովում սահմանվեց Հայոց մեծ թվականը, որի սկիզբը համարվում է 552 թ. հուլիսի 11-ը։ Ստեղծելով իր թվականությունը՝ Հայոց եկեղեցին զատվեց հարևան եկեղեցիներից և նրանց ազդեցություններից եկեղեցական տոների, ժամանակի հաշվման և այլ հարցերում։
Վաղ միջնադարյան Հայաստանի արվեստում առաջատարը ճարտարապետությունն էր։ Այս շրջանում ձևավորվեց հայկական ազգային ճարտարապետությունը, որը մեծ չափով կապված էր քրիստոնեության հետ։ Կառուցվում էին ւ՝ գմբեթավոր բազիլիկ և կենտրոնագմբեթ տեսակները։ Հայկական ճարտարապետության մեզ հասած գլուխգործոցներից են Սուրբ Հռիփսիմեի տաճարը և Զվարթնոցի տաճարը, որի ավերակները գտնվում են Երևանից
Էջմիածին տանող ճանապարհին։
Զարգացում են ապրել նաև քանդակագործությունը և նկարչությունը, ստեղծվել են բազմաթիվ խաչքարեր, որոնք խորհրդանշում են Քրիստոսի փրկագործությունը։ Խճանկարներով և որմնանկաներով զարդարել են եկեղեցիներն ու տաճարները։
Վաղ միջնադարյան Հայաստանում լայն տարածում ունեին նաև թատերական ներկայացումներն ու զվարճալիքները։ Կային թատերախմբեր, որոնք բաղկացած էին պարուհիներից, լարախաղացներից և ծաղրածուներից, նրանք թափառում էին երկրով մեկ և ներկայացումներ տալիս։ Զարգացում է ապրում նաև ժողովրդական և աշխարհիկ
երաժշտությունը, տարածված էին գուսանական երգերը։ Զարգացավ նաև հոգևոր երգը՝ օրհներգը, որը հետագայում կոչվեց շարական։
Համաշխարհային պատմություն
Բյուզանդիայի ոսկեդարը
Հռոմի անկումից հետո Բյուզանդիան իրեն համարում էր նախկին միասնական Հռոմեական կայսրության ժառանգորդը: Իր գոյության ընթացքում Բյուզանդիան պաշտոնապես կոչվել է Արևելյան հռոմեական կայսրություն: Բյուզանդիա անվանումը ծագել է Բոսֆորի նեղուցի ափին գտնվող՝ նախկին մեգարական գաղութ Բյուզանդիոնի
անունից։ Բյուզանդիայի մայրաքաղաքը Կոստանդնուպոլիսն էր, ներկայիս Ստամբուլը։ Բյուզանդական կայսր Հուստինիանոս I–ը (527–565) որոշում է վերականգնել միասնական Հռոմեական կայսրությունը: Նա ծնվել է Մակեդոնիայում, աղքատ ընտանիքում։ Կայսր է դարձել իր հորեղբոր մահից հետո, ով եղել է Բյուզանդիայի կայսր։ Հուստինիանոսն ամուսնացել է պարուհու հետ, ում անունն էր Թեոդորա։ Երկուսն էլ ագահ էին ու իշխանատենչ։ Կայսրին ընտրում էր Ծերակույտը և զորքը, իսկ նրա իշխանությունը սրբացված էր։
Կայսրությունը վերականգնելու նպատակով Հուստինիանոս I–ը սկսում է պատերազմել և գրավում է Հյուսիսային Աֆրիկայում գտնվող վանդալների թագավորությունը, հետո Իտալիան, Իսպանիայի հարավ–արևելքը: Միջերկրական ծովն անցել էր Բյուզանդիայի վերահսկողության տակ: Հուստինիանոսը գրեթե վերականգնել էր
Հռոմեական կայսրության սահմանները: Պատահական չէ, որ նրան անվանել են «վերջին հռոմեացի կայսր»: Հուստինիանոսը շատ մեծ ծախսեր էր անում ի օրոք կուտակված վիթխարի հարստությունները հիմնականում տաճարների, եկեղեցիների,պալատների և ամրոցների կառուցման վրա: Դրանցից ամենահայտնի կառույցը
Կոստանդնուպոլսի Ս. Սոֆիայի տաճարն է (537 թ.)։ Սակայն կայսրության հզորությունը կարճ տևեց:
VII դարում արաբները հսկայական տարածքներ են գրավել կայսրությունից, ինչի արդյունքում Բյուզանդիայի տարածքը կրճատվեց չորս անգամ: Բյուզանդական կայսրությունն այլևս իր նախկին սահմանները չվերականգնեց:
Քրիստոնեկան Եկեղեցին
Քրիստոնեությունը համաշխարհային երեք խոշորագույն կրոններից մեկն է: Այն ունի մոտ 2,1 մլրդ հետևորդ աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Հուդայականություն և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ։ Քրիստոնեությունն առաջացել է մ. թ. I դարի սկզբին՝ Պաղեստինում, հրեական միջավայրում։ 301 թ․ հայերն առաջինը ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն։ 381 թ. Կոստանդնուպոլսի Տիեզերական ժողովում քրիստոնեությունը հռչակվեց Հռոմեական կայսրության պետական կրոն: Քրիստոնեությունը տարածող Սուրբ Գիրքը Աստվածաշունչն է, որը կազմված է երկու մասից՝ Հին Կտակարան և Նոր Կտակարան։ Քրիստոնեությունն ընդունում է Հին կտակարանի ավանդությունը՝ միակ Աստծո մասին, բայց դրա հետ մեկտեղ այն նաև բերում է Սուրբ Երրորդության գաղափարը, ըստ որի՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգին մի ամբողջական բնություն են։ Քրիստոնեության ներսում կային գաղափարական խոր տարաձայնություններ: Եկեղեցին պայքարում էր բոլոր նրանց դեմ, ովքեր փորձում էին շեղվել ընդունված կանոններից: Եկեղեցին նրանց անվանում էր հերետիկոսներ (աղանդավորներ) և պայքարում դրանց դեմ:
Քրիստոնեության տարածմանը զուգահեռ ձևավորվում էին նաև համաքրիստոնեական կառույցներ, որտեղ ժողովներ էին անցկացնում: Դրանցից կարևոր նշանակություն ունեին տիեզերական ժողովները և առաքյալների հիմնադրած եկեղեցական աթոռները: Հռոմի աթոռը հիմնադրել էր Հիսուսի սիրելի աշակերտ Պետրոս առաքյալը: Այն
հավակնում էր գլխավորը լինելու: Սակայն Արևելքում Հռոմի աթոռի առաջնությունը չընդունվեց: Նրան իրենց հավասար էին համարում Ալեքսանդրիան, Անտիոքը, Երուսաղեմը և Կոստանդնուպոլիսը: Հռոմի եպիսկոպոսներն իրենց կարգը բարձր համարելու համար սկսեցին իրենց անվանել Պապ։ Այժմ գործում են քրիստոնեական Կաթոլիկ (ԱՄՆ, Կանադա, Եվրոպա), Առաքելական (Հայկական) և Ողղափառ եկեղեցիներ (Սլավոնական երկրներ և Վրաստան)։ Կա նաև հունական Օրթոդոքս եկեղեցի։
Արաբական Խալիֆայությունը
Արաբական խալիֆայություն իսլամ դավանող արաբական պետություն է, որն ստեղծվեոլ է միջնադարում (632-1258) իսլամական նվաճումների արդյունքում։ Ղեկավարում էին իսլամի հիմնադիր Մուհամմադ մարգարեի հաջորդները։ 762 թվականին հիմնադրվում է մայրաքաղաք Բաղդադը, որի անունով պետությունը կոչվում էր նաև Բաղդադի խալիֆայություն։ Արաբական խալիֆայությունը ունեցել է երեք հիմնական շրջան՝ Բարեպաշտ խալիֆների պետություն, Օմայյան խալիֆայություն և Աբբասյան խալիֆայություն։ Այն ներառում էր հսկայական մի տարածք՝ Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը, Միջին Ասիան, Արևմտյան Հնդկաստանը, Արաբական թերակղզին, Հյուսիսային Աֆրիկան և մասամբ՝ Հարավային Եվրոպան։ Այսօր այդ տարածքներում կա մոտ 40 պետություն։
Արաբական խալիֆայության պատմությունը սկսում է Մադինայում։ Այստեղից 610 թ․ Մուհամմադն սկսում է իսլամի իր քարոզը, բայց ենթարկվում է ճնշումների և ստիպված է լինում փախչել Մեքքայից և հաստատվում Մադինայում։ Մադինայական համայնքը դարձավ իսլամական պետության կորիզը, որտեղից Մուհամմադ մարգարեն տարածում է իր ազդեցությունը Արաբական թերակղզում։ Մարգարեի մահից ետո նրան փոխարիում է առաջին բարեպաշտ խալիֆը՝ իր զինակից Աբու Բաքրը, որն էլ հետագայում հիմնում է Բարեպաշտ խալիֆների ժամանակաշրջանը։
8-9 դարերում խալիֆայությունների միջև սկսվում են տարաձայնություններ, ապստամբություններ, ինչի արդյունքում որոշ համայնքներ անկախանում են, Արաբական խալիֆայությունը տրոհվում է և թուլանում։ Արաբական խալիֆայությունը վերջնական անկում է ապրում 13-րդ դարում, երբ մոնղոլները հարձակվում և այրում են մայրաքաղաք Բաղդադը։