1. Հետևյալ հատուկ և հասարակ գոյականներից կազմի՛ր ածականներ.
Հայաստան — հայաստանյան
Երևան - երևանյան
Շվեյցարիա — շվեյցարական
Սանկտ Պետերբուրգ — սանկտ պետերբուրգյան
Լոս Անջելես — լոս անջելեսյան
սեր — սիրային, սիրելի
քույր — քույրական, քրոջական
ընկեր — ընկերական
ծաղիկ — ծաղկային
փողոց — փողոցային
ուսուցիչ — ուսուցչական
քաղաք — քաղաքային, քաղաքական
2. Տեքստի սեռական հոլովով գոյականները փոխարինել այդ գոյականներից կազմված հարաբերական ածականներով:
Ցանկապատի երկաթի (երկաթե, երկաթյա) ճաղերը ներկված էին սև գույնով: Լուսիկը լեռան (լեռնային) ծաղիկների մի փունջ էր բերել իր հետ: Օտար երկրներում թափառելով՝ Արմենակը միշտ հոր (հայրական) տան կարոտն էր քաշում: Գյուղի (գլուղական) համայնքը իր միջոցներով վերանորոգում է դաշտի (դաշտային) ճանապարհները: Փչում էր գիշերվա (գիշերային) զով քամին: Հեռվից լսվում էր հովվի (հովվական) սրնգի ձայնը: Այստեղից սկսվում է անտառների (անտառային) գոտին: Գյուղի (գյուղական) կենտրոնում բարձրանում են կառուցվող դպրոցի շենքի քարի (քարե) պատերը:
3. Դու՛րս գրիր ածականները, որոշի՛ր դրանց տեսակը և լրացրու՛ բաց թողնված տառերը։
Հին ժամանակ ապրում էրն մի ասպետ՝ գեղեցիկ, սլացիկ ու բարի: Նրա ձիու սմբակները չէին տրորում քնքուշ ու նուրբ ծաղիկները, զմրուխտյա մարգագետինները: Մի օր էլ բարձր լեռների գոտում նկատեց մի շողշողուն լճակ: Նրա վճիտ ու ողորկ հայելու մեջ տեսավ մի չքնաղ աղջկա լուսեղեն դեմք: Ոսկյա մազերով աղջիկը նստած էր մարմարյա պատշգամբում: Խիզախ պատանին խթանեց ձին և սուզվեց մթին լճակի խորքը՝ հասնելու հեքիաթային աննման գեղեցկուհուն: