Կենսաբանություն 7

Դեկտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

1․ Ներկայացնել ֆոտոսինթեզի գործընթացը մանրամասն։
Ֆոտոսինթեզ ածխաթթու գազից և ջրիցլույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է։ Ֆոտոսինթետիկ գունանյութերի մասնակցությամբ։ Բույսերի ժամանակակից ֆիզիոլոգիայում ֆոտոսինթեզի տակ հասկանում են նրանց ֆոտոավտոտրոֆ գործառույթը ֆոտոնի կլանման, էներգիայի փոխակերպման և օգտագործման գործառույթների համախմբությունը տարբեր էնդերգոնիկական ռեակցիաներում, այդ թվում ածխաթթու գազի փոխակերպումը օրգանական նյութերի։
2. Ո՞ր օրգանիզմներն են կատարում ֆոտոսինթեզ։
Ֆոտոսինթեզ են կատարում այն բույսերը, որոնց բջիջներում քլորոֆիլ է պարունակվում։
3. Ներկայացնել մտրակավորների ներկայացուցիչներից կանաչ էվգլենայի կառուցվածքը և բազմացումը։

Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում։ Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը սուր։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։
4. Հողաթափիկ ինֆուզորիայի արտաքին կառուցվածքը և ներքին օրգանները։

Այն ունի արտաքին ամուր բջջապլազմային և ներքին հատիկավոր շերտեր։ Բացի սննդառական վակուոլներից կան նաև կծկվող վակուոլներ։ Հողաթափիկ ինֆուզորիան հողաթափի է նման, դրա համար էլ նրան կոչում են հողաթափիկ ինֆուզորիա։ Հողաթափիկ ինֆուզորիաները կարող են ունենալ մինչև 0,33 մմ երկարություն և ծածկված են մանր մազանման օրգանոիդներով, որոնք կոչվում են թարթիչներ։ Հողաթափիկ ինֆուզորիան շարժվում է իր մարմնի վրայի թարթիչների շարժման շնորհիվ, սնունդը նույնպես հասնում է նրա բերանը այդ նույն թարթիչների շնորհիվ։
5. Ինչպե՞ս է բազմանում հողաթափիկ ինֆուզոիան։

Հողաթափիկ ինֆուզորիաները բազմանում են անսեռ եղանակով, միևնույն ժամանակ նրանց մոտ տեղի է ունենում նաև սեռական գործընթաց, որը չի հանգեցնում վերարտադրության։ Անսեռ բազմացման ժամանակ տեղի է ունենում լայնական բաժանում, որն ուղեկցվում է վերականգնման գործընթացներով։ Օրինակ, առանձնյակներից մեկի մոտ նորից է ձևավորում է բջջաբերանը՝ բերանամերձ ցիլիատուրայով, յուրաքանչյուրը վերականգնում է բացակայող կծկվող վակուոլը, տեղի է ունենում բազային մարմնիկների բազմացում, ձևավորվում են նոր թարթիչներ և այլն։
6․ Հղումներով ներկայացնել դեկտեմբեր ամսվա բլոգային աշխատանքները։

Ֆոտոսինթեզ և բջջային շնչառություն
Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը և բազմացումը, արմատոտանիների տիպ

Կենսաբանություն 7

Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը և բազմացումը, արմատոտանիների տիպ

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

1. Ո՞ր կենդանիները չունեն մարմնի մշտական ձև:
Աղտոտ և օրգանական մնացորդներով հարուստ ջրամբարներում բնակվում են թարթիչավոր նախակենդանիները: Թարթիչավորներն ապրում են արմատամտրակավորների հետ նույն կենսամիջավայրում և, ի տարբերություն նրանց, ունեն գիշատիչ ձևեր: Հողաթափիկ ինֆուզորիան ունի ցիտոպլազմայի արտաքին խիտ շերտ, որն ապահովում է նրա մարմնի հստակ ձևը: Նա արտաքինից պատված է բազմաթիվ թարթիչներով, որոնց օգնությամբ շարժվում է՝ պտտվելով բջջի առանցքի շուրջ:
2. Ինչպե՞ս են բազմանում սովորական ամեոբան:

Բազմանում են հիմնականում անսեռ ճանապարհո։Ամեոբայի սնվելուց հետո նրա մարմինն աճում է։ Մեծացած ամեոբան պատրաստվում է բազմացման։ Բազմացումն սկսվում է կորիզի փոփոխությամբ։ Կորիզը ձգվում է, բաժանվում է երկու կեսերի, որոնք իրարից հեռանում են տարբեր կողմեր։ Սկզբում կիսվում է կորիզը, այնուհետև կիսվում է ցիտոպլազման։ Եվ ամեոբայի մարմնի վրա առաջանում է կենդանուն երկու մասի բաժանող սեղմվածք։ Յուրաքանչյուր մասի մեջ ընկնում է մեկական կորիզ։ Երկու մասերի միջև ցիտոպլազման կտրվում է, և առաջանում է երկու ամեոբա։
3. Ի՞նչ հատկանիշով է ինֆուզորիան տարբերվում մյուս միաբջիջ կենդանիներից:

Հողաթափիկ ինֆուզորիան ունի հատուկ արտազատական անցք, որով կատարվում է սննդի չմարսված մնացորդների հեռացումը։
4. Ինչպե՞ս է բազմանում հողաթափիկ ինֆուզորիան:

Հողաթափիկ ինֆուզորիաները բազմանում են անսեռ եղանակով, միևնույն ժամանակ նրանց մոտ տեղի է ունենում նաև սեռական գործընթաց, որը չի հանգեցնում վերարտադրության։ Անսեռ բազմացման ժամանակ տեղի է ունենում լայնական բաժանում, որն ուղեկցվում է վերականգնման գործընթացներով։ Օրինակ, առանձնյակներից մեկի մոտ նորից է ձևավորում է բջջաբերանը՝ բերանամերձ ցիլիատուրայով, յուրաքանչյուրը վերականգնում է բացակայող կծկվող վակուոլը, տեղի է ունենում բազային մարմնիկների բազմացում, ձևավորվում են նոր թարթիչներ և այլն։

Կենսաբանություն 7

Ֆոտոսինթեզ և բջջային շնչառություն

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

1. Ի՞նչ է տեղի ունենում ֆոտոսինթեզի ընթացքում։

Ֆոտոսինթեզ ածխաթթու գազից և ջրիցլույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է։ Ֆոտոսինթետիկ գունանյութերի մասնակցությամբ։ Բույսերի ժամանակակից ֆիզիոլոգիայում ֆոտոսինթեզի տակ հասկանում են նրանց ֆոտոավտոտրոֆ գործառույթը ֆոտոնի կլանման, էներգիայի փոխակերպման և օգտագործման գործառույթների համախմբությունը տարբեր էնդերգոնիկական ռեակցիաներում, այդ թվում ածխաթթու գազի փոխակերպումը օրգանական նյութերի։
2. Ո՞րն է բջջային շնչառության նշանակությունը։

Բջջային շնչառությունը նյութափոխանակության ռեակցիաների և գործընթացների շարք է, որոնք տեղի են ունենում օրգանիզմների բջիջներում` սննդանյութերի կենսաքիմիական էներգիան ԱԵՖ-ի վերածելու համար։
3. Բացատրել ֆոտոսինթեզի և բջջային շնչառության կապը։

Երկու գործընթացներն էլ իրականացնում են էներգիայի ձևափոփոխություն: Եթե համեմատենք երկու գործընթացները, ապա կնկատենք, որ մի գործընթացի ելանյութերը հանդիսանում են մյուսի վերջնանյութերը:

Հայոց լեզու 7

Առաջին ուսումնական շրջանի ամփոփիչ հարցեր

1․Քանի՞ տառ և հնչյուն ունի հայոց այբուբենը։
Այբուբենն ունի 36 հնչյուն և 39 տառ։
2․Քանի՞ ձայնավոր և բաղաձայն հնչյուն ունի հայոց այբուբենը։

36 հնչյուն, 30 բաղաձայն և 8 ձայնավոր
3․Հայերենում ո՞ր հնչյուններն են ենթարկվում հնչյունափոխության, բեր համապատասխան օրինակներ՝ ցույց տալով կատարված հնչյունափոխությունը։

Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում:
Օրինակ՝ վեճ — վիճաբանություն, սուր — սրել, գույն — գունավոր:
4․Ի՞նչ է ուսումնասիրում բառագիտությունը:

Բառագիտությունը ուսումնասիրում է բառերը։
5․Ի՞նչ են ցույց տալիս հոմանիշ, հականիշ, համանուն բառերը․ բեր օրինակներ։

Հոմանիշները բառի նույն իմաստ ունեցող բառերն են, հականիշը բառի հակառակ իմաստ ունեցող բառն է, իսկ համանուն բառերը նույն բառերն են, ուղղակի տարբեր իմաստ ունեցող։
Հականիշներ՝ սև — սպիտակ, մութ — լուսավոր, ուրախ — տխուր
Հոմանիշներ՝ ուրախ — զվարթ, հսկայական — վիթխարի, հավաքել — ժողովել
Համանուն բառեր՝ տոն (ձայնաստիճան) — տոն (տոնախմբություն), հանդերձ (հագուստ) — հանդերձ (միասին), մարտ (կռիվ) — մարտ (ամիս)
6․Ո՞ր բառերն են կոչվում պարզ, ածանցավոր, բարդ և բարդ ածանցավոր․

յուրաքանչյուրից բեր երկուական օրինակ։
Միայն արմատից կազմված բառերը պարզ բառեր են:
Օրինակ՝ վարդ, տուն

Ածանց ունեցող բառերը կոչվում են ածանցավոր բառեր:
Օրինակ՝ ուրախություն, անխելք

Մեկից ավելի արմատներից կամ պարզ բառերից կազմված բառերը կոչվում են բարդ բառեր:
Օրինակ՝ աստղազարդ, մայրաքաղաք

Ածանց ունեցող և մեկից ավելի արմատներից կամ պարզ բառերից կազմված բառերը կոչվում են բարդ ածանցավոր բառեր։
Օրինակ՝ հեռուստատեսություն, հանրագիտարան
7․ Թվարկիր հայերենի խոսքի մասերը։

Հայերենի խոսքի մասերը տասն են` գոյական, բայ, ածական, թվական, դերանուն, 
մակբայ, կապ (նախադրություն և ետադրություն), շաղկապ, վերաբերական, 
ձայնարկություն:
8․Ո՞ր բառերն են կոչվում գոյականներ։

Առարկա և անձ ցույց տվող բառերը կոչվում են գոյականներ:
9․Թվարկիր գոյականի իմաստային-քերականական խմբերը։

Գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝ հասարակ և հատուկ գոյականներ, թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ, անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ։
10․Ի՞նչ է ցույց տալիս գոյականի թիվը, քանի՞ թիվ ունի գոյականը։

Գոյականի թիվը  ցույց է տալիս առարկաների քանակ: Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, իսկ հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ։
11․Թվարկիր գոյականի հոլովները՝ իրենց վերջավորություններով։

Ուղղական հոլով — վերջավորություն չունի
Սեռական հոլով — -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա 
Տրական հոլով — վերջավորություն չունի
Հայցական հոլով — ին
Բացառական հոլով —  -ից  կամ -ուց 
Գործիական հոլով — ով  կամ բ
Ներգոյական հոլով — ում
12․Ի՞նչ են ցույց տալիս հատուկ և հասարակ գոյականները, բեր օրինակներ։

Հատուկ գոյականներ են անձնանունները, պատմական և աշխարհագրական անունները, պետական կառավարման բարձրագույն մարմինների անունները և այլն:
Օրինակ՝ Երևան, Արարատ, Հայաստան
Միևնույն տեսակի բոլոր առարկաներին տրվող ընդհանուր անունը կոչվում է հասարակ գոյական:
Օրինակ՝ մարդ, լեռ, աթոռ
13․Ի՞նչ է ցույց տալիս ածականը։

Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը:
14․ Քանի՞ տեսակի են լինում ածականները, ինչպիսի՞ տարբերակիչ հատկանիշներ ունեն։ Յուրաքանչյուր տեսակից բեր 5-ական օրինակ։

Ածականները, ըստ իրենց արտահայտած իմաստի, բաժանվում են երկու հիմնական խմբերի` որակական և հարաբերական:
Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն` այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` անկախ ուրիշ առարկաներից։
Օրինակ՝ ամուր պատ, պայծառ աստղ, սառը ջուր, բարձր լեռ, շոգ ամառ:
Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի վերաբերությունը կամ հարաբերությունը, այսինքն` արտահայտում են առարկայի կապը ուրիշ առարկաների հետ։
Օրինակ՝ փայտե դուռ, գիշերային զովություն, բժշկական գործիքներ, միրուքավոր ծերունի, ձմեռային:
15․Ո՞ր խոսքի մասի հետ է ամենաշատը գործածվում ածականը։

Ածականը ամենաշատը գործածվում է գոյականի հետ։

Հայոց լեզու 7·Հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանի հայոց լեզվի հաշվետվություն

Մենք ուսումնասիրել ենք խոսքի մասերը, հնչյունները, ուղղագրությունը, ուղղախոսությունը, թարգմանություններ, կատարել ենք թեստային աշխատանքներ և ստեղծագործել ենք։

Տեղադրված նյութերը՝
Սեպտեմբեր
Հայոց լեզվի առաջադրանքներ, սեպտեմբերի 4-8
Հայես լեզու 09/11/2023
Հայոց լեզու 09/15/2023
Ուղղագրություն և ուղղախոսություն
Հայոց լեզու 22․09-25․09
Հայոց լեզու 25/09/2023
Հայոց լեզու 09.27.2023
Հայոց լեզու, տեքստային աշխատանք 29․09․2023

Հոկտեմբեր
Հայոց լեզու 10.02.2023
Հայոց լեզու
Հայոց լեզու 10.06.2023
Գրաբարյան թարգմանություններ 09․10-11․10
«Արտաշես և Սաթենիկ»,13․10․23
Գրաբարյան թարգմանություն,Վահագնի ծնունդը ՝ ըստ Մովսես Խորենացու,16․10․23
Բառակազմություն, հայոց լեզու 10.18.2023
Հայոց լեզու 19.10.2023
Խոսքի մասեր 30/10/2023

Նոյեմբեր
Հայոզ լեզվի և գրականության հոկտեմբեր ամսվա հաշվետվություն
Գոյականը որպես անուն խոսքի մաս 03․11․2023
Գոյականի թիվը 06․11-08․11
Հատուկ և հասարակ գոյականներ,հատուկ անունների կազմությունն ու ուղղագրությունը 08.11.2023
Հատուկ և հասարակ գոյականներ,հատուկ անունների կազմությունն ու ուղղագրությունը 09.11.2023
Հոլով, հոլովում 15․11․23
Համո Սահյան, Այս մի բուռ քարեղեն հողում, քերականական աշխատանք գոյականի շուրջ 17․11․23
Գոյականի հոլովները.ամփոփում 22․11․23
Գոյականի հոլովումները 24.11.23
Առաջադրանքներ գոյականից նոյեմբերի 27-30

Դեկտեմբեր
Գրել ստեղծագործական պատում «Օրերից մի օր ես հյուր գնացի Գոյականին» վերնագրով 01․12․23
Թեստային աշխատանք 12.04.2023
Ստուգիչ թեստ գոյականից 06.12-08.12
Ածականի տեսակները,գործնական քերականություն 11․12․23
Ածականի գործածությունը, գործնական աշխատանք 15.12.23
Ամանորյա թանկ երազանք


Սեպտեմբերից սկսած ես տեղադրել եմ 33 նյութ։
Բաժնիս հղումը

Հաշվետվություն·Գրականություն 7

Առաջին ուսումնական շրջանի գրականության հաշվետվություն

Մենք ուսումնասիրել ենք տարբեր հեղինակների ստեղծագործությունները։ Որոշ պատմվաքների մասին ես չգիտեի, իսկ որոշները կրկին հավեսով կարդացի։

Տեխադրված նյութերը՝
Սեպտեմբեր
Վիլյամ Սարոյան,«Հինգ հասուն տանձերը»
Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա
Վիլյամ Սարոյան, «Առաջին օրը դպրոցում»,սեպտեմբերի 26-28
Հոկտեմբեր
Վահան Թոթովենց, «Մարանը» 10.03․2023
Մուշեղ Գալշոյան «Սպասում» 10.12.2023
Կոմիտասյան նախագիծ
Կարդացել ենք Մ․ Գալշոյան «Մամփրե արքան»

Նոյեմբեր
Մուշեղ Գալշոյան «Մամփրե արքան» 31․10-05․11
Կարդում ենք Մուշեղ Գալշոյան
Մուշեղ Գալշոյան, «Էս հին ու նոր օրեր․․․»
Մխիթար Սեբաստացու օրեր՝ Կրթահամալիրի տոն
Մուշեղ Գալշոյան. Գինարբ ծաղիկ, 21․11․23
Վանո Սիրադեղյան, Պարտուսի գերին 28․11․23
Բանավոր և գրավոր քննարկման հարցեր

Դեկտեմբեր
Հանս Քրիստիան Անդերսեն «Եղևնին» 05․12․23
Պաոլո Կոելյո, «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիներով ծերունին» 12․12․23
Ամանորյա թանկ երազանք
Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը 19․12․23

Նախագծերը՝
Մխիթար Սեբաստացու օրեր՝ Կրթահամալիրի տոն
Կոմիտասյան նախագիծ
Կարդում ենք Մուշեղ Գալշոյան

Սեպտեմբերից սկսած տեղադրել եմ 18 նյութ
Բաժնիս հղումը

Գրականություն 7

Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը 19․12․23

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հրեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:

Հարցեր և առաջադրանքներ
1․Կարդա պատմությունը և առանձնացրու կարևոր միտքը։

— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
2․Ի՞նչ հասկացար, ի՞նչ զգացիր և ի՞նչ տեսար՝ պատմությունը կարդալով։

Պատմությունը կարդալուց ես հասկացա, որ պետք չէ չափից շատ համես լինել։ Մի քիչ էլ պետք է ինքնավստահություն և մեր հանդեպ հարգանք ունենալ։
3․Փորձիր հակիրճ ներկայացնել բովանդակությունը /5-6 նախադասությամբ/։

4․ Ի՞նչը քեզ ամենաշատը դուր եկավ պատմության մեջ։

Ինձ դուր եկավ հրեշտակի ուշադրությունը։ Նա նկատեց համեստ եղևնուն, նկատեց, որ նա իրեն վատ էր զգում, և օգնեց։
5․Ուրիշ ի՞նչ խորհրդանիշներ են քեզ հայտնի․պատմիր դրանց մասին։

Ինձ հայտնի խորհրդանիշներից են՝ Ձմեռ Պապը, Ձյունանուշը, այդ տարվա կենդանիները և եղևնին։

Լրացուցիչ աշխատանք
Հացը` հին հայերի ամանորյա խորհրդանիշ:
Ամանորյա հայկական մաղթանքներ:
Հին հայերի Նոր տարին`  Կաղանդ, Նավասարդ, Ամանոր:

Հին հայերի տոնածառը:
Հին հայերի Ձմեռ պապը
։
Հայկական Ամանորի ավանդական խոհանոցը:
Ընտրիր վերը նշված թեմաներից մեկը և ուսումնասիրիր՝ ստեղծելով տեսաձայնագրություն կամ ռադիոնյութ դրա վերաբերյալ։

Ֆիզիկա 7

Նյութի խտություն։ Մարմնի զանգվածի և ծավալի հաշվումը

Դասարանում քննարկվող հարցեր․
Մի քանի փորձերով ներմուծել <<Նյութի խտություն>> մեծությունը

1.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն
Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծություը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը։
2.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը
Խտությունը որոշելու համար հարկավոր է զանգվածը բաժանել ծավալին։
3. Ի՞նչ միավորներով  է արտահայտվում նյութի խտությունը:
ՄՀ-ում խտությունը հավասար է 1կգ/մ3
4. Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը:
Մարմնի ծավալը հավասար է մարմնի զանգվածի և խտության հարաբերությանը։
5. Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը:
Մարմնի զանգվածը հավասար է մարմնի խտության և ծավալի հարաբերությանը։

Քիմիա 7

Քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգված

1. Որքա՞ն է երկաթ տարրի ատոմի զանգվածը (գ)։
56 x 1,66 x 10-24=9,296 x 10-23
2. Որքա՞ն է մագնեզիում տարրի ատոմի զանգվածը (գ)։

24 x 1,66 x 10-24=3,984 x 10-23
3. Որքա՞ն է ծծումբ տարրի ատոմի զանգվածը (գ)։

32 x 1,66 x 10-24=5,312 x 10-23
4. Որքա՞ն է ալյումին տարրի ատոմի զանգվածը (գ)։
27 x 1,66 x 10-24=4,482 x 10-23
5. Որքա՞ն է ածխածին տարրի ատոմի զանգվածը (գ)։

12 x 1,66 x 10-24=1,992 x 10-23
6. Որքա՞ն է ազոտ տարրի ատոմի զանգվածը (գ)։

14 x 1,66 x 10-24=2,324 x 10-23