Քիմիա 7

Քիմիա 11.20.2023

1. Ջրածին և թթվածին տարրերն այդպես է անվանել ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն: Փորձի՛ր պարզաբանել, թե ինչու:
Ջրածին — ջուր ծնող, ջուր ստեղծող
թթվածին — օքսիդացնող նյութ
2.Պարբերական համակարգից օգտվելով՝ լրացրո՛ւ աղյուսակը.

Տարրի անունը — հելիում, լիթիում, նեոն, ֆտորին, ալյումին, բրոմ, արծաթ, ուրան
Տարրի նշանը
— He, Li, Ne, F, Al, Br, Ag, U
3. Թվարկի՛ր, թե ինչ տարրերի ատոմներից են կազմված՝
ա) ջուրը՝ H20 — ջրածին, թթվածին
բ) կերակրի աղը՝ NaCI — նատրիում, քլոր
գ) ծծմբական թթուն՝ H2SO4 — ջրածին, ծծումբ, թթվածին
դ) կալիումի հիդրօքսիդը՝ KOH — կալիում, թթվածին, ջրածին
4. Թվարկի՛ր ածխածին տարր պարունակող առնվազն երեք նյութ:
H2CO3 — ածխաթթու
SiC — իլիցիումի կարբիդ
CH4 — մեթան
CO2 — ածխաթթու գազ
5. Ո՞ր տարրերի ատոմներից է բաղկացած նարնջագույն սնդիկի օքսիդը։
HgO — սնդիկ, թթվածին

Ֆիզիկա 7

Մարմինների փոխազդեցությունը, Մարմնի զանգված

1.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի՞ իր արագությունը, թե ոչ:
Ոչ, քանի որ կողմնակի մարմին իր վրա չի ազդում։
2.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ
Օրինակ՝ կարող ենք ազդել գնդակի վրա՝ խփելով նրան մեկ այլ գնդակով, իրար վրա կարող նաև փոխազդել երկու մագնիսներ, կամ երբ գնացքի վագոնները իրարից առանձնանում են։
3.Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն
Այլ մարմինների ազդեցության բացակայության դեպքում մարմնի՝ իր արագությունը հաստատուն պահելու հատկությունը կոչվում է իներտություն։
4.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված
Մարմնի իներտության քանակական չափն անվանում են զանգված։
5.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը
Գործնականում զանգվածի չափման համար կիրառվում են նաև այլ միավորներ, օրինակ՝ տոննա, ցենտներ, կիլոգրամ, գրամ և միլիգրամ
6.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը
Ֆունտ, ցենտներ, կիլոգրամ, գրամ ,միլիգրամ, տոննա, կարատ, պուդ, ունցիա։
7.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում
ա. ծանոթացում զանգվածի չափման գործիքների հետ
բ. ծանոթացում կշռման կանոններին
գ. տարբեր մարմինների զանգվածների որոշումը լծակավոր կշեռքի և կշռաքարերի միջոցով

Լրացուցիչ առաջադրանք․ Համացանցից կամ հանրագիտարաններից փնտրտել և գտնել տարբեր երկրների զանգվածի չափման միավորները և պատրաստել նյութ:
Տարբեր երկրների զանգվածի չափման միավորները

Ֆիզիկա 7

Տարբեր երկրների զանգվածի չափման միավորները

Ֆունտը
Անգլիական ֆունտը հավասար է 0,45359237 կգ.
Ավստրիական ֆունտը հավասար է 0,56001 կգ.
Ամստերդամյան ֆունտը հավասար է 0,4941 կգ.
Վենետիկյան ֆունտը հավասար է 0,477 կգ.
Դանիական ֆունտը հավասար է 0,496 կգ.
Իսպանական ֆունտը հավասար է 0,451 կգ.
Պորտուգալական ֆունտը հավասար է 0,459 կգ.
Ֆրանսիական ֆունտը հավասար է 0,489505 կգ.
Շվեդական ֆունտը հավասար է 0,425076 կգ.

Ամերիկյան
Ստոուն — 6,35029318 կգ․
ֆունտ — 453,59237 գ․
ունցիա — 28,349523125 գ․
դրահմա — 1,7718451953125 գ․
գրան — 64,79891 միլիգրամ

Ռուսական
Պուդ — 16,3804815 կգ․
Ռուսական ֆունտ — 409,5120375 գ․
բերկովեց — 164 կգ․

Եգիպտական
բակիլա — 2,34 գ․
շամունա — 0,585 գ․

Հայոց լեզու 7

Համո Սահյան, Այս մի բուռ քարեղեն հողում, քերականական աշխատանք գոյականի շուրջ 17․11․23

Ա՜խ, ինչքան զոհեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:
Արյունի ծովեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:
Քրտինքի ծովեր ենք տվել,
Որ կորդը բուրաստան պահենք,
Տաճար ու ոստան պահենք:

Այս մի բուռ քարեղեն հողում,
Այս մի բուռ քարեղեն հողում
Դեռ ինչքան ջանք է հարկավոր,
Որ պահենք հացը հոգևոր:

Եվ պահենք մեր քայլը` այս խենթ
Քառատրոփ թռչող կյանքի հետ:
Եվ պահենք մեզանով լեցուն
Մեր հոգուն տարեկից լեզուն:

Սեփական մեր բույրը պահենք,
Եվ պահենք մեր համը սեփական,
Սեփական մեր գույնը պահենք,
Եվ ապրենք տանը սեփական:
Եվ տոհմ ու գերդաստան պահենք,
Եվ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:

Բանաստեղծությունից դուրս գրիր գոյականները, որոշիր առումը, թիվը, հոլովը, հոլովումը,բառակազմորեն վերլուծիր։
Զոհեր — Անորոշ ,հոգնակի, հայցական, պարզ բառ
Հողը — Որոշյալ, եզակի, հայցական, ի արտաքին հոլովում, պարզ
Ծովեր — Անորոշ, հոգնակի, հայցական,  պարզ բառ
Կորդը — Որոշյալ, եզակի, հայցական,ի  արտաքին հոլովում, պարզ
Տաճար — Անորոշ, եզակի, ուղղական, պարզ բառ
Ոստան — Անորոշ, եզակի, ուղղական, ուղղիղ ձև, պարզ բառ
Ջանք — Անորոշ, եզակի, ուղղական, պարզ բառ
Հացը — Որոշյալ, եզակի, հայցական, ի արտաքին հոլովում, պարզ բառ
Քայլը — Որոշյալ, եզակի, հայցական,ի արտաքին հոլովում, պարզ բառ
Լեզուն — Որոշյալ, եզակի, հայցական,  ի արտաքին հոլովում, պարզ բառ
Բույրը — Որոշյալ, եզակի, հայցական, ի արտաքին հոլովում, պարզ բառ
Համը — Որոշյալ, եզակի, հայցական, ի արտաքին հոլովում, պարզ բառ
Գույնը — Որոշյալ, եզակի, հայցական, արտաքին հոլովում, պարզ բառ
Տոհմ — Անորոշ, եզակի, հայցական պարզ բառ
Գերդաստան — Անորոշ, եզակի, հայցական, պարզ բառ

Քիմիա 7

Քիմիա 11.20-24.2023

Տնային
1. Սովորի՛ր
*Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է:   
*Ատոմների յուրաքանչյուր առանձին տեսակը կոչվում է քիմիական տարր։
*Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:
*Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից: Նրանց նաև անվանում են քիմիական միացություններ:
2.Ստորև ներկայացված են որոշ քիմիական տարրերի նշանները և դրանց հայերեն անվանումները, փորձիր սովորել:

3. Տնային պայմաններում վարունգը մարինացնելու համար օգտագործում են քացախաթթվի խիտ լուծույթ, որն ունի սուր, ծակող հոտ:
ա) Տանը փորձի՛ր զգալ դա՝ պահպանելով անվտանգության կանոնները:
բ) Նկարագրի՛ր քացախաթթվի որոշ ֆիզիկական հատկություններ:

Հոտ՝ սուր ծակող հոտ
գույն՝ թափանցիկ կամ դեղնավուն
ագրեգատային վիճակ՝ հեղուկ
համը՝ թթու
լուծվում է

Աշխարհագրություն 7

Բնակչության վերարտադրություն

1. Բնակչության վերարտադրության վրա որ գործոններն են ազդում և ինչպես:
Ծնելիության և մահացության հետևանքով բնակչության սերունդների նորացման և հերթափոխման գործընթացը անվանում են բնակչության վերարտադրություն: Աշխարհի բնակչության վերարտադրության գործընթացը տեղի է ունենում բացառապես բնակչության բնական շարժի միջոցով:
2. Ուրվագծային քարտեզի վրա նշեք 15 երկիր, որտեղ բնակչության վերարտադրության առաջին տիպն է

3. Ուրվագծային քարտեզի վրանշեք 15 երկիր, որտեղ բնակչության վերարտադրության երկրորդ տիպն Է

4. Նշած երկրները առանձնացրեք ըստ վերարտադրության առաջին և երկրորդ տիպի
Ֆրանսիա, Նիգերիա, Սաուդյան Արաբիա, Պորտուգալիա, Ռուսաստան, Արգենտինա, Սիրիա, Կանադա, Ճապոնիա, Պակիստան, Հնդկաստան, Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Չինաստան, Ալժիր, Հայաստան, Ուկրաինա, Իսպանիա, Քենիա, Կամերուն, Մալթա, Ինդոնեզիա, Ավստրալիա, Չադ, Նոր Զելանդիա, Հունաստան, Եմեն

Առաջին տիպ։ Ֆրանսիա, Պորտուգալիա, Ռուսաստան, Կանադա, Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Հայաստան, Ուկրաինա, Իսպանիա, Մալթա, Ինդոնեզիա, Ավստրալիա, Չադ, Նոր Զելանդիա, Հունաստան
Երկրորդ տիպ։ Նիգերիա, Սաուդյան Արաբիա, Արգենտինա, Սիրիա, Ճապոնիա, Պակիստան, Հնդկաստան, Չինաստան, Ալժիր, Քենիա, Կամերուն, Եմեն

Նախագծեր·Գրականություն 7

Կարդում ենք Մուշեղ Գալշոյան

Մուշեղ Գալշոյան, «Մամփրե արքան»
Մուշեղ Գալշոյան, «Սպասում»
Մուշեղ Գալշոյան, «Էս հին ու նոր օրեր․․․»

Հարցեր և առաջադրանքներ

Մաս 1
1.Ուշադրություն դարձրու այն հատվածին, որտեղ ներկայից անցում է կատարվում անցյալին. ի՞նչ է հիշում Մամփրեն իր անցածից, ո՞վ էր Տեր Հարությունը, ինչպես էին այբուբենը սովորում Տեր Հարություն վարժապետի հետ: Ի՞նչ կատարվեց օրերից մի օր:
Վարժապետ Տեր Հարությունը արտասանում էր, և իրենք խմբով կրկնում էին։ Տեր Հարությունը հայոց տառերն էր ասեղնագործում ճերմակ պաստառին, հետն էլ արտասանում այբուբենը, Տեր Հարությունը մեծ ու ճերմակ պաստառը կախել էր Տիրամոր նկարի կողքին և վառ կարմիրով հյուսում էր տառերը։ Հայոց տառերը կարմիր են, բացատրում էր Տեր Հարությունը, քանի որ սուրբ Մաշտոցը իր սրտից է հանել ի լույս, թրծվել են արդար Արեգակով, սրբազան կռիվների են մասնակից եղել: Եվ ասեղնագործում էր հանդարտիկ, հեռվից ու մոտիկից ուշադիր զննելով, երբեմն այնպես վերացած, որ իրենց թվում էր, թե հայոց տառերը նոր-նոր հորինվում են, և Տեր Հարությունն է ստեղծողը։ Օրը՝ մեկ տառ։ Եվ օրեր շարունակ իրենք կրկնում, հա կրկնում ու սերտում էին այբուբենը
2.Պատերազմի լուրը ինչպիսի՞ իրարանցում առաջացրեց գյուղում.նկարագրիր գյուղացիների խորհրդածությունները այդ լուրը լսելուն պես:

Այն, ինչ ամեն օր կար, այդ առավոտ չկար, իսկ այն, ինչ չպետք է լիներ, կար՝ գյուղի շներն էին խառնվել իրար, կտուրներին կանգնած, դնչներն ի երկինք կատաղի հաչում էին։ Տեր Հարությունն իր զավակներին ասաց, որ դա կլինի իրենց վերջին դասը, քանի որ Սուլթանը պատերազմ ե սկսել։ Եվ նրանք միասին հնչեցրեցին հայոց այբուբեը։

Մաս 2

1. Երկրորդ մասի առաջին ընդգծված հատվածը խորհրդանշական պատկեր է .մեկնաբանիր այն:
Առավոտյան ինքը Մեհրեաղբյուրի ջուրը կապեց շաղգամի արտին և ապա գնաց այբուբենը սերտելու։ Իսկ ջուրը կտրվել էր։ Օսմանը տիրացավ պառավի տանը և ասում է, թե տունը գնել է. գայմագամից, այսինքն գավառապետից թուղթ ունի։ Երեկ-մյուսօր է հայտնվել, բայց գյուղի անունը արդեն աղավաղել-հարմարեցրել է իր լեզվին, իսկ Մեհրեաղբյուրը կնքել է Աթաբունար, որպես թե հին անունը, աղբյուրի նախնական անունը այդ է եղել՝ Աթաբունար։ Սուլթանը Ռուսաց ցարին պատերազմ է հայտարարել, վարժարանը փակվեց, հորը ուզում են ասկյար տանել, վարժարանը փակվեց, գյուղի շները օրը ցերեկով խառնվել են իրար, վարժարանը փակվեց։ Աղբյուրի, ջուրը Օսմանն էր կտրել։ Ջուրը շուռ էր տվել իրենց տան կողմ և նստել էր ուրթին։
2.Ի՞նչ մտահոգություններ ուներ Մամփրե արքան , ինչու՞. ներկայացրու պատճառները:

Այ, հենց դա չէր ուզում Մամփրեն։ Հայացքը գարնանագոլ դետնին, Մամփրեն մտածեց, այնուամենայնիվ, լռությունը խախտողը Ավեն չպետք է լիներ. ցավի, ուրախության և խոսքի կշիռը չիմացող Անդարդ Ավեն չպետք է լիներ խորհրդավոր լռության խախտողը։
3.Ո՞վ էր Օսմանի լակոտը, ինչո՞ւ տարիներ առաջ կատարվածը այդպես էլ հանգիստ չէր տալիս Մամփրեին:

Օսման լակոտը տարիներ առաջ եկել էր Մամփրեի գյուղը։
4.Ովքե՞ր էին պապի թոռները:Ինչպե՞ս էր թոռնուհին սովորեցնում տառերը պապին:

Թոռնուհին նույնպես պապին հարվածում էր, եթե պապը սխալ աներ։
5.Ինչո՞ւ Մամփրեն մինչև հիմա չէր սովորել հայոց այբուբենը:

Մամփրեն չեր կարողացել գրել և կարդալ սովորել դպրոցում պատերազմի պատճառով, դրա համար նա որոշեց հիմա սովորել հայոց այբուբենը։
6.Ուշադիր եղիր, թե հատկապես ինչ պատճառով էր տանջվում Մամփրեն:

Մամփրեն դժվարանում էր սկզբում սովորել հայոց այբուբենը։

Մաս 3
1.Ինչպես ընդունեցին Մամփրեի վերադարձը գյուղամիջում նրա երկար բացակայությունից հետո:
Գյուղամիջում Մամփրեի համագյուղացիները Մամփրեի վերադարձի կապակցությամբ լավ ընդունեցին 
2.Ինչպես էր Մամփրեն բնութագրում հայոց տառերը:

Մամփրեն մտածում էր, որ Մաշտոցի գրերը, զինվորներ են։ Գեղեցկադեմ, մաքուր և զուլալ և արի զինվորներ։ Զինվորներ։ Ոչ թե ասկյարներ։
3.Դու ինչպե՞ս կբնութագրես հայոց տառերը,ինչի՞ հետ կհամեմատես:

Իմ համար հայոց տառերը շատ մեծ պատմություն է։ Հայոց տառերը Հայաստանի պատմության մի մասնիկն է։

Մաս 4

1.Ինչո՞ւ է հայոց տառերն անվանում զինվորներ:
Հայոց գրերը հայոց զինվորներն են։ Իսկ թագավորը Մամփրեն է, Մամփրեն է արքան, այսինքն նա, ով այդ զինվորներն ունի իր հրամանի տակ և նրանց կռիվ է տանում հանուն հայրենիքի, հանուն արդարության, հանուն ճշմարտության, հանուն գեղեցիկի։ 
2.Մամփրեն ինչո՞ւ վրդովեց,երբ թերթի մեջ կարդաց հարևանուհու մասին:

Թերթում գրված էր, որ Ծաղիկը փոքրուց ուզում էր կթվորուհի դառնալ, բայց Ծաղիկը Մամփրեի ձախակողմյան հարևանն էր և դարձավ աջակողմյան հարևանի հարսը։ Ծաղիկն ուզւոմ էր ուսուցչուհի դառնալ, մեկ՝ բժշկուհի, մեկ՝ պարուհի։ Թռվռուն աղջիկ էր և հազար ու մեկ երազ ուներ։
3.Մաշտոցի սուրբ գրերը ինչի՞ պիտի ծառայեն. ուշադիր կարդա Մամփրեի մտորումները հարցին ճիշտ պատասխանելու համար:

Մաշտոցի սուրբ գրերով պետք գրված լինի միայն ճշմարտությունը, ոչ սուտը։
4.Ինչո՞ւ Մամփրե արքա:

Մամփրեն արքան է, իսկ հայոց գրերը հայոց զինվորներն են։
5.Հանգամանորեն նկարագրիր Մամփրեին՝ ըստ պատմվածքի՝ ստեղծելով նրան բնութագրող մի փոքրիկ պատում/ դիմանկար/:

Մամփրեն 80-անց մի պապիկ եր, որը ուզում էր սովորել հայեց գրերը, քանի որ չեր կարողացել գրել և կարդալ սովորել դպրոցում պատերազմի պատճառով: Նա ութսուն տարի հետո, թոռնիկի օգնությամբ սովորում է տառերը: Նա չէր հասկանում, թե ինչու իր սովորած այբուբենը չէր համապատասխանում գրքինի հետ, նա ասում էր թոռանը, որ նա համբերիր և նորից կարդա, թոռնիկն էլ չէր հասկանում թե ինչն է պատճառը։
6.Ի՞նչ հարցեր կտայիր Մամփրե պապին, եթե ունենայիր այդ հնարավորությունը/ նվազագույնը 3 հարց/:

1․ Ինչո՞ւ են հայոց գրերը զինվորներ Մամփրեի կարծիքով։
2․ Ինչո՞ւ նա որոշեց ութսուն տարի հետո սովորել այբուբենը։
3. Ինչո՞ւ է նա այդքան շատ սիրում հայոց այբուբենը։

Հոդվածներ և բանաստեղծություններ՝ նվիրված Գալշոյանին
Համո Սահյան, «Այս մի բուռ քարեղեն հողում»

Իմ ձայնագրությունը՝
«Այս մի բուռ քարեղեն հողում»

Հանրահաշիվ 7

Աստիճանի բարձրացման հատկությունները

Դասարանում

143․
ա) (xy)4=x4y4
բ) (10a)3=103a3=1000 x a3
գ) (3ab)3=27a3b3
դ) (xyz)3=x3y3z3
ե) (4abc)2=16 x a2 x b2 x c2)
զ) (4ab)4=265 x a4b4
է) (2ab)5=32a5 b5

144․
ա) (2y)3 x x2y=x2y9 
բ) (ab)2 x a2 b=a4 b3 
գ) a2 b4 x (ac)3=a5b4c3 
դ) (xyz)3 x 3x x y2=x6y3z

145․

ա) (ab)4 
բ) (3x)3 
գ) (-2xy)3 
դ) (3xy)4 
ե) (2y)5