Կենսաբանություն 7

Ծածկասերմ, ծաղկավոր բույսերի կառուցվածքը

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

1. Որո՞նք են ծաղկավոր բույսերի գեներատիվ օրգանները

Ծածկասերմերի գեներատիվ օրգաններն են՝ ծաղիկը, պտուղը, սերմը:
2. Տերևների ին՞չ ձևեր են ձեզ հայտնի։

Լինում են պարզ և բարդ տերևներ, ամբողջաեզր և սղոցաեզր տերևներ, ցանցաջիղ, աղեղնաջիղ կամ զուգահեռաջիղ տերևներ:
3. Արմատային համակարգի ինչ տեսականեր գիտես։

Արմատային համակարգը կարող է լինել փնջաձև և առանցքային
4. Որո՞նք են միաշաքիլավոր և երկշաքիլավոր բույսերը։ Յուրաքանչյուրից բերել մի քանի օրինակ։

Գոյություն ունի ծաղկավոր բույսերի երկու դաս՝
1. Միաշաքիլավոր բույսեր
Միաշաքիլավոր բույսերի սաղմը ունի մի տերև։ Օրինակ՝ շուշանը, ցորենը, եգիպտացորենը, բրինձը, սոխը, սխտորը:
2. Երկշաքիլավոր 
Երկշաքիլավոր բույսերի սաղմը ունի երկու տերև։ Օրինակ՝ լոբին, ոլոռը, կաղամբը, արևածաղիկը, խնձորենին, ելակը:
Երկշաքիլավոր բույսերի դասը երկրագնդի վրա հիմնական տարածում ունեցող, առավել լավ հարմարված և մարդկությանը հայտնի բուսատեսակների դասն է՝ խոտաբույսեր, թփեր, ծառեր:

Оставьте комментарий