Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․
1. Որո՞նք են ծաղկավոր բույսերի գեներատիվ օրգանները
Ծածկասերմերի գեներատիվ օրգաններն են՝ ծաղիկը, պտուղը, սերմը:
2. Տերևների ին՞չ ձևեր են ձեզ հայտնի։
Լինում են պարզ և բարդ տերևներ, ամբողջաեզր և սղոցաեզր տերևներ, ցանցաջիղ, աղեղնաջիղ կամ զուգահեռաջիղ տերևներ:
3. Արմատային համակարգի ինչ տեսականեր գիտես։
Արմատային համակարգը կարող է լինել փնջաձև և առանցքային
4. Որո՞նք են միաշաքիլավոր և երկշաքիլավոր բույսերը։ Յուրաքանչյուրից բերել մի քանի օրինակ։
Գոյություն ունի ծաղկավոր բույսերի երկու դաս՝
1. Միաշաքիլավոր բույսեր
Միաշաքիլավոր բույսերի սաղմը ունի մի տերև։ Օրինակ՝ շուշանը, ցորենը, եգիպտացորենը, բրինձը, սոխը, սխտորը:
2. Երկշաքիլավոր
Երկշաքիլավոր բույսերի սաղմը ունի երկու տերև։ Օրինակ՝ լոբին, ոլոռը, կաղամբը, արևածաղիկը, խնձորենին, ելակը:
Երկշաքիլավոր բույսերի դասը երկրագնդի վրա հիմնական տարածում ունեցող, առավել լավ հարմարված և մարդկությանը հայտնի բուսատեսակների դասն է՝ խոտաբույսեր, թփեր, ծառեր:
День: 29 ноября 2023
Առաջադրանքներ գոյականից նոյեմբերի 27-30
1.Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը
բացահայտի´ր:
Օրինակ` Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:
Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծ աղկեփունջ, միջնապատ:
Դասագրքեր, հեռագրեր, արոտավայրեր, լրագրեր, ծառաբներ, մրգաջրեր, մրջնաբներ, ծաղկեփնջեր, միջնապատեր։
Նարնք ստանում են «եր» վերջավորություն, քանի որ բարդ բառերի վերջին արմատը ցույց է տալիս առարկա
Բ. Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդակագործ:
Վիպագիրներ, մեծատուններ, զինակիրներ, ժամացույցներ, կողմնացույցներ, երգահաններ, քարահատներ, պատմագիրներ, քանդակագործներ։
Նարնք ստանում են «ներ» վերջավորություն, քանի որ բարդ բառերի վերջին արմատը ցույց է տալիս գործողություն
2. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:
Ամերիկացի-վիճակագիրները (վիճակագիր) պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահները (անասնապահ) ու հողագործները (հողագործ): Երկրորդ տեղում գյուղական նամակատարներն (նամակատար) են: Հաջորդը մատուցողներն (մատուցող) ու բուժքույրերն (բուժքույր) են: Նրանցից զգալիորեն քիչ են քայլում ոստիկանները (ոստիկան), հետախույզները (հետախույզ) ու պահակները (պահակ): Ամենից քիչ քայլում են նահանգապետները (նահանգապետ) ու նախարարները (նախարար):
3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:
Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:
Բոլոր նավապետներն էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:
Մեզ ասացին, որ բոլոր ժամացույցները հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:
Ասում են, որ շնաձկներն արյան հոտն է հրապուրում:
Այդ տարածքում աշխատող կետորսները հետևում էին կետին ու վախենում էին, թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:
Ցուցադրվող հրացանները այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:
4. Փորձի´ր բացատրել, թե ի´նչ են ցույց տալիս գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները:
Ծերուկը երկաթե ձողով գրում էր կավե սալիկի վրա:
Արտում մի մարդ կար, որ խոտ էր քաղում մանգաղով:
Բահով էր փորել այդ հսկա փոսը:
Այն նկարը կարծես թութակի պոչով է նկարել:
Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով քանդե՞լ:
Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով մաքրեց:
Բառերը ցույց են տալիս, թե ինչով է կատարվում գործողությունը։
5. Փորձի´ր բացատրել, թե ին՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:
Վերջապես մոտենում ենք տաճարին:
Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին:
Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին:
Շատ տարիներ հետո հասավ փնտրած ամրոցին:
Ձեռքի բաժակը տվեց հորը:
Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին:
Բառերը ցույց են տալիս, թե ինչին կամ ում են ինչ որ բան անում։
6. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:
Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:
Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:
Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:
Միրգը հորեղբոր այգուց են բերում:
Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:
Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:
Գոյականները դրված են սեռական հոլովով։ Նրանք բոլորը պատասխանում են ո՞ւմ կամ ինչի՞ հարցերին։
7. Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ուղղական հոլովով դրված, ընդգծված բառերը:
Եղբայրը կամաց դուրս եկավ ու դուռը փակեց։ — ենթակա
-Եղբա՛յր ջան, ինձ էլ տար քեզ հետ,- խնդրեց փոքրիկը: — կոչական
Նրա եղբայր Տիգրանը ձևացրեց, թե չի լսում: — որոշիչ
Սուլելով հետևից եկողն էլ եղբայրն է: — ստորոգելի
Երկու եղբայր ունի: — ուղիղ խնդիր
Երեխան բողոքում էր, թե ինքը եղբայր շատ է սիրում, բայց չունի: — ուղիղ խնդիր
Ուղղական հոլովով դրված բառերը պատասխանում են ինչ կամ ով հարցերին։
8. Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ընդգծված, գործիական հոլովով դրված բառերը:
Մի ամսով էր գնացել, բայց տարով մնաց: — ինչքա՞ն ժամանակով հարցիին, ցույց է տալիս ժամանակի չափը
Գնացքն անցնում էր լայնատարած դաշտով: — որտեղո՞վ հարցին, ցույց է տալիս տեղը
Ամեն ինչ սիրով ու պատրաստկամությամբ է անում: — ինչպե՞ս հարցին, ցույց է տալիս գործողության ձևը
Ընկերներով հավաքվել են մեկի տանը: — ովքե՞ր հարցին, ցույց է տալիս ենթակա
Մի պատրվակով տնից դուրս եկավ: — ըստ ինչի՞ հարցին, ցույց է տալիս պատճառ
Ճանապարհը մի կիլոմետրով էլ երկարեց: — ինչքա՞ն հեռավորության հարցին, ցույց է տալիս չափ
Գործիական հոլովով դրված բառերը պատասծանում են ինչով կամ ումով հարցերին։
9. Ուշադրությու` ն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:
Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:
Ա. Փողոցում գիրք էր վաճառվում: Բ. Փողոցում գիրքը վաճառվում էր:
Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
Բ. Ծովային մ թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:
Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:
10. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և պատասխանի´ր հարցերին:
Ա. Անտառի թավուտում ծուղակ է դրված: Բ. Ծուղակն անտառի թավուտում է դրված:
Ա. Վագրի համար փորված փոսի մեջ փիղ է ընկել: Բ. Փիղն ընկել է վագրի համար փորված փոսի մեջ:
Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար: Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:
Ա. Նա ուսապարկից մի տուփ հանեց: Բ. Նա ուսապարկից հանեց տուփը:
Գոյականի ընդգծված ձևերից ո՞րն է որոշյալ առումով դրված, ո՞րը` անորոշ: Պատասխանդ փորձի՛ր պատճառաբանել:
Ինչո՞վ են տարբերվում որոշյալ և անորոշ առումները: (Ինչպե՞ս է կազմվում որոշյալ առումը):
11. Ուշադրություն դարձրո´ւ ընդգծված բառերին և գրի՛ր, թե բառին ե՛րբ է ավելանում ը, ե՛րբ` ն:
Գործը վաղվան մի´ թող: Գործն է անմահ:Գործն անմահ է:
Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին: Նավն ավելի քան հարյուր տարի սուզված մնաց:
Ուումնասիրում էր իրենց գյուղի բույսերը: Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում:
Սիրտը գործում էր օր ու գիշեր: Սիրտն օր ու գիշեր գործում է:
Հետքերը տանում էին անտառ: Հետքերն անտառ էին տանում:
Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգոռոմ: Աղեղնավորն սպառնում էր ներկաներին ու գոռգոռում:
Աղջիկը հավանաբար շտապում էր: Աղջիկն շտապում էր հավանաբար:
Գինին կարասներում էին պահում: Գինին էին պահում կարասներում:
Տղան ցանկապատի վրայով թռավ: Տղան էր ցանկապատի վրայով թռչողը:
12. Գծիկները փոխարինի´ր ը կամ ն հոդով:
Ժողովուրդներ-տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով։
Ժողովուրդներ- իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով են տարբերվում:
Աստղադիտակ-դանիացի ապակեգործներ-են ստեղծել: Աստղադիտակ- ստեղծել են դանիացի ապակեգործներ-:
Եվրոպացիներ- առաջին անգամ արևածաղիկ-տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա-: Արևածաղիկ-առաջին անգամ եվրոպացիներ-տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա: Եվրոպացիներ-մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկ-, երբ հայտնագործեցին Ամերիկա-:
Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճար- ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական): Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճար- է ստեղծվել (մ.թ. 77 թվական):
13. Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:
Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջում) շարունավում է: Դա (կասեցնել) շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ (նշաններ): Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտք), որ առանց կենդանիների իրենց (կյանք) անգույն ու անհրապույր կլինի: Այդ մասին (խոսք) կարող են ասել այն (որորդներ), որոնք (զենք) փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք (ուժեր) ու (ժամանակ) չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք) դիտելու համար:
Դաս 11։ Մաթեմատիկական ռեբուսներ

1. 1+7=8
2. 9-5=4
3. 19+6=25
4. 24-12=12
5. 3x4=12
6. 8:4=2
7. 3+4=7
2+1=3
8. 6-4=2
5+2=7
10—2=8
9. 5+4=9
10. 22+2=24
11. 7+7=14
12. 19+1=20
13. 10-1=9
14. 99+1=100
15. 98+7=105
16. 13+4=17
17. 98+8+106
18. 97+6=103
19. 57-15=42

33. 1000—999=1
34. 3372+4452=7824
35. 6977-1345=5632
36. 2728+1548=4276
37. 7612-5460=2152
38.
39.
40.
41.
42.
43.
44.