1.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի՞ իր արագությունը, թե ոչ:
Ոչ, քանի որ կողմնակի մարմին իր վրա չի ազդում։
2.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ
Օրինակ՝ կարող ենք ազդել գնդակի վրա՝ խփելով նրան մեկ այլ գնդակով, իրար վրա կարող նաև փոխազդել երկու մագնիսներ, կամ երբ գնացքի վագոնները իրարից առանձնանում են։
3.Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն
Այլ մարմինների ազդեցության բացակայության դեպքում մարմնի՝ իր արագությունը հաստատուն պահելու հատկությունը կոչվում է իներտություն։
4.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված
Մարմնի իներտության քանակական չափն անվանում են զանգված։
5.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը
Գործնականում զանգվածի չափման համար կիրառվում են նաև այլ միավորներ, օրինակ՝ տոննա, ցենտներ, կիլոգրամ, գրամ և միլիգրամ
6.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը
Ֆունտ, ցենտներ, կիլոգրամ, գրամ ,միլիգրամ, տոննա, կարատ, պուդ, ունցիա։
7.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում
ա. ծանոթացում զանգվածի չափման գործիքների հետ
բ. ծանոթացում կշռման կանոններին
գ. տարբեր մարմինների զանգվածների որոշումը լծակավոր կշեռքի և կշռաքարերի միջոցով
Լրացուցիչ առաջադրանք․ Համացանցից կամ հանրագիտարաններից փնտրտել և գտնել տարբեր երկրների զանգվածի չափման միավորները և պատրաստել նյութ:
Տարբեր երկրների զանգվածի չափման միավորները