Հայոց լեզու 7

Համո Սահյան, Այս մի բուռ քարեղեն հողում, քերականական աշխատանք գոյականի շուրջ 17․11․23

Ա՜խ, ինչքան զոհեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:
Արյունի ծովեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:
Քրտինքի ծովեր ենք տվել,
Որ կորդը բուրաստան պահենք,
Տաճար ու ոստան պահենք:

Այս մի բուռ քարեղեն հողում,
Այս մի բուռ քարեղեն հողում
Դեռ ինչքան ջանք է հարկավոր,
Որ պահենք հացը հոգևոր:

Եվ պահենք մեր քայլը` այս խենթ
Քառատրոփ թռչող կյանքի հետ:
Եվ պահենք մեզանով լեցուն
Մեր հոգուն տարեկից լեզուն:

Սեփական մեր բույրը պահենք,
Եվ պահենք մեր համը սեփական,
Սեփական մեր գույնը պահենք,
Եվ ապրենք տանը սեփական:
Եվ տոհմ ու գերդաստան պահենք,
Եվ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:

Բանաստեղծությունից դուրս գրիր գոյականները, որոշիր առումը, թիվը, հոլովը, հոլովումը,բառակազմորեն վերլուծիր։
Զոհեր — Անորոշ ,հոգնակի, հայցական, պարզ բառ
Հողը — Որոշյալ, եզակի, հայցական, ի արտաքին հոլովում, պարզ
Ծովեր — Անորոշ, հոգնակի, հայցական,  պարզ բառ
Կորդը — Որոշյալ, եզակի, հայցական,ի  արտաքին հոլովում, պարզ
Տաճար — Անորոշ, եզակի, ուղղական, պարզ բառ
Ոստան — Անորոշ, եզակի, ուղղական, ուղղիղ ձև, պարզ բառ
Ջանք — Անորոշ, եզակի, ուղղական, պարզ բառ
Հացը — Որոշյալ, եզակի, հայցական, ի արտաքին հոլովում, պարզ բառ
Քայլը — Որոշյալ, եզակի, հայցական,ի արտաքին հոլովում, պարզ բառ
Լեզուն — Որոշյալ, եզակի, հայցական,  ի արտաքին հոլովում, պարզ բառ
Բույրը — Որոշյալ, եզակի, հայցական, ի արտաքին հոլովում, պարզ բառ
Համը — Որոշյալ, եզակի, հայցական, ի արտաքին հոլովում, պարզ բառ
Գույնը — Որոշյալ, եզակի, հայցական, արտաքին հոլովում, պարզ բառ
Տոհմ — Անորոշ, եզակի, հայցական պարզ բառ
Գերդաստան — Անորոշ, եզակի, հայցական, պարզ բառ

Оставьте комментарий