1․Ի՞նչ առիթով էր հավաքվել Օվե պապի գերդաստանը։
Նրանք հավաքվել էին Նոր Տարվա առիթով։
2․Պապը ի՞նչ էր հիշում իր Էրգրից։
Պապը հիշում էր, որ իրեն գաղթեցին իրենց Երկրից:
3․Ի՞նչն էր ամենաշատը անհանգստացնում պապին։
Պապուն անհանգստացնում էր այն, որ թողել են իրենց երկիրը:
4․Քո կարծիքով, ինչպիսի՞ վերաբերմունք ունեին պապի նկատմամբ նրա տղաներն ու թոռները։
Տղաները լավ, բայց միաժամանակ խիստ էին վերաբերվում պապու նկատմամբ։
5․Համեմատիր Մամփրե արքային Օվե պապի հետ․ի՞նչ նմանություններ և տարբերություններ ունեն նրանք։
Մամփրեն և Օվեն թողել էին իրենց երկիրը: Նրանց նմանությունը այն էր, որ երկուսն էլ կարոտում էին իրենց երկիրը:
6․Ինչո՞ւ է Մ․Գալշոյանը պատմվածքն այսպես վերնագրել․մեկնաբանի՛ր։
Մ․ Գալշոյանը այսպես է անվանել պատմվածքը, որովհետև Օվեի համար լավն էին այն օրերը, որոնք ինքը անցկացնում էր իր երկրում:
День: 20 ноября 2023
Քիմիա 11.20.2023
1. Ջրածին և թթվածին տարրերն այդպես է անվանել ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն: Փորձի՛ր պարզաբանել, թե ինչու:
Ջրածին — ջուր ծնող, ջուր ստեղծող
թթվածին — օքսիդացնող նյութ
2.Պարբերական համակարգից օգտվելով՝ լրացրո՛ւ աղյուսակը.
Տարրի անունը — հելիում, լիթիում, նեոն, ֆտորին, ալյումին, բրոմ, արծաթ, ուրան
Տարրի նշանը — He, Li, Ne, F, Al, Br, Ag, U
3. Թվարկի՛ր, թե ինչ տարրերի ատոմներից են կազմված՝
ա) ջուրը՝ H20 — ջրածին, թթվածին
բ) կերակրի աղը՝ NaCI — նատրիում, քլոր
գ) ծծմբական թթուն՝ H2SO4 — ջրածին, ծծումբ, թթվածին
դ) կալիումի հիդրօքսիդը՝ KOH — կալիում, թթվածին, ջրածին
4. Թվարկի՛ր ածխածին տարր պարունակող առնվազն երեք նյութ:
H2CO3 — ածխաթթու
SiC — իլիցիումի կարբիդ
CH4 — մեթան
CO2 — ածխաթթու գազ
5. Ո՞ր տարրերի ատոմներից է բաղկացած նարնջագույն սնդիկի օքսիդը։
HgO — սնդիկ, թթվածին
Մարմինների փոխազդեցությունը, Մարմնի զանգված
1.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի՞ իր արագությունը, թե ոչ:
Ոչ, քանի որ կողմնակի մարմին իր վրա չի ազդում։
2.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ
Օրինակ՝ կարող ենք ազդել գնդակի վրա՝ խփելով նրան մեկ այլ գնդակով, իրար վրա կարող նաև փոխազդել երկու մագնիսներ, կամ երբ գնացքի վագոնները իրարից առանձնանում են։
3.Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն
Այլ մարմինների ազդեցության բացակայության դեպքում մարմնի՝ իր արագությունը հաստատուն պահելու հատկությունը կոչվում է իներտություն։
4.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված
Մարմնի իներտության քանակական չափն անվանում են զանգված։
5.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը
Գործնականում զանգվածի չափման համար կիրառվում են նաև այլ միավորներ, օրինակ՝ տոննա, ցենտներ, կիլոգրամ, գրամ և միլիգրամ
6.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը
Ֆունտ, ցենտներ, կիլոգրամ, գրամ ,միլիգրամ, տոննա, կարատ, պուդ, ունցիա։
7.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում
ա. ծանոթացում զանգվածի չափման գործիքների հետ
բ. ծանոթացում կշռման կանոններին
գ. տարբեր մարմինների զանգվածների որոշումը լծակավոր կշեռքի և կշռաքարերի միջոցով
Լրացուցիչ առաջադրանք․ Համացանցից կամ հանրագիտարաններից փնտրտել և գտնել տարբեր երկրների զանգվածի չափման միավորները և պատրաստել նյութ:
Տարբեր երկրների զանգվածի չափման միավորները
Տարբեր երկրների զանգվածի չափման միավորները
Ֆունտը
Անգլիական ֆունտը հավասար է 0,45359237 կգ.
Ավստրիական ֆունտը հավասար է 0,56001 կգ.
Ամստերդամյան ֆունտը հավասար է 0,4941 կգ.
Վենետիկյան ֆունտը հավասար է 0,477 կգ.
Դանիական ֆունտը հավասար է 0,496 կգ.
Իսպանական ֆունտը հավասար է 0,451 կգ.
Պորտուգալական ֆունտը հավասար է 0,459 կգ.
Ֆրանսիական ֆունտը հավասար է 0,489505 կգ.
Շվեդական ֆունտը հավասար է 0,425076 կգ.
Ամերիկյան
Ստոուն — 6,35029318 կգ․
ֆունտ — 453,59237 գ․
ունցիա — 28,349523125 գ․
դրահմա — 1,7718451953125 գ․
գրան — 64,79891 միլիգրամ
Ռուսական
Պուդ — 16,3804815 կգ․
Ռուսական ֆունտ — 409,5120375 գ․
բերկովեց — 164 կգ․
Եգիպտական
բակիլա — 2,34 գ․
շամունա — 0,585 գ․
Համո Սահյան, Այս մի բուռ քարեղեն հողում, քերականական աշխատանք գոյականի շուրջ 17․11․23
Ա՜խ, ինչքան զոհեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:
Արյունի ծովեր ենք տվել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:
Քրտինքի ծովեր ենք տվել,
Որ կորդը բուրաստան պահենք,
Տաճար ու ոստան պահենք:
Այս մի բուռ քարեղեն հողում,
Այս մի բուռ քարեղեն հողում
Դեռ ինչքան ջանք է հարկավոր,
Որ պահենք հացը հոգևոր:
Եվ պահենք մեր քայլը` այս խենթ
Քառատրոփ թռչող կյանքի հետ:
Եվ պահենք մեզանով լեցուն
Մեր հոգուն տարեկից լեզուն:
Սեփական մեր բույրը պահենք,
Եվ պահենք մեր համը սեփական,
Սեփական մեր գույնը պահենք,
Եվ ապրենք տանը սեփական:
Եվ տոհմ ու գերդաստան պահենք,
Եվ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:
Բանաստեղծությունից դուրս գրիր գոյականները, որոշիր առումը, թիվը, հոլովը, հոլովումը,բառակազմորեն վերլուծիր։
Զոհեր — Անորոշ ,հոգնակի, հայցական, պարզ բառ
Հողը — Որոշյալ, եզակի, հայցական, ի արտաքին հոլովում, պարզ
Ծովեր — Անորոշ, հոգնակի, հայցական, պարզ բառ
Կորդը — Որոշյալ, եզակի, հայցական,ի արտաքին հոլովում, պարզ
Տաճար — Անորոշ, եզակի, ուղղական, պարզ բառ
Ոստան — Անորոշ, եզակի, ուղղական, ուղղիղ ձև, պարզ բառ
Ջանք — Անորոշ, եզակի, ուղղական, պարզ բառ
Հացը — Որոշյալ, եզակի, հայցական, ի արտաքին հոլովում, պարզ բառ
Քայլը — Որոշյալ, եզակի, հայցական,ի արտաքին հոլովում, պարզ բառ
Լեզուն — Որոշյալ, եզակի, հայցական, ի արտաքին հոլովում, պարզ բառ
Բույրը — Որոշյալ, եզակի, հայցական, ի արտաքին հոլովում, պարզ բառ
Համը — Որոշյալ, եզակի, հայցական, ի արտաքին հոլովում, պարզ բառ
Գույնը — Որոշյալ, եզակի, հայցական, արտաքին հոլովում, պարզ բառ
Տոհմ — Անորոշ, եզակի, հայցական պարզ բառ
Գերդաստան — Անորոշ, եզակի, հայցական, պարզ բառ