Քիմիա 7

Քիմիա 11.20-24.2023

Տնային
1. Սովորի՛ր
*Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է:   
*Ատոմների յուրաքանչյուր առանձին տեսակը կոչվում է քիմիական տարր։
*Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:
*Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից: Նրանց նաև անվանում են քիմիական միացություններ:
2.Ստորև ներկայացված են որոշ քիմիական տարրերի նշանները և դրանց հայերեն անվանումները, փորձիր սովորել:

3. Տնային պայմաններում վարունգը մարինացնելու համար օգտագործում են քացախաթթվի խիտ լուծույթ, որն ունի սուր, ծակող հոտ:
ա) Տանը փորձի՛ր զգալ դա՝ պահպանելով անվտանգության կանոնները:
բ) Նկարագրի՛ր քացախաթթվի որոշ ֆիզիկական հատկություններ:

Հոտ՝ սուր ծակող հոտ
գույն՝ թափանցիկ կամ դեղնավուն
ագրեգատային վիճակ՝ հեղուկ
համը՝ թթու
լուծվում է