Պատմություն 7

Լազարյան ճեմարան

Հիմնադրվել է 1815 թվականին Մոսկվայում, մեծահարուստ Լազարյանների 
նախաձեռնությամբ և միջոցներով։ Սկզբում եղել է տարրական տիպի մասնավոր դպրոց և կոչվել է Հայկական Լազարյան (Ղազարյան) ուսումնարան։ Սովորել են միայն Լազարյան որդեգիրները։ 1820-ական թվականներին ուսումնական ծրագրով համապատասխանել է ռուսական գիմնազիաների մակարդակին։ Հանրակրթական առարկաների հետ դասավանդվել են ռուսերեն, հայերեն, լատիներեն, ֆրանսերեն,
գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն, արաբերեն։ Ընդունվել են տարբեր ազգերի 10-14 տարեկան հասակով երեխաներ, հիմնականում հայեր և ռուսներ։ Դիմորդներ է պատրաստել համալսարան ընդունվելու համար, ինչպես նաև պաշտոնյաներ և հայկական դպրոցների ուսուցիչներ։

1827 թվականին վերանվանվել է Արևելյան լեզուների Լազարյան Ինստիտուտ 
(հայկական աղբյուրներում ավանդաբար կոչվել է Լազարյան ճեմարան)՝ ենթարկվել է ժողովրդական կրթության նախարարությանը։ 1830-ական թվականներից ստացել է 2-րդ աստիճանի ուսումնական հաստատության իրավունք՝ 5-ամյա ուսուցմամբ։ 1841 թվականին ճեմարանին կից բացվել է հոգևոր բաժին՝ հայ եկեղեցու սպասավորներ Հոգևոր դպրոցների ուսուցիչներ պատրաստելու նպատակով։ 1848 թվականի կանոնադրությամբ Լազարյան ճեմարանը դասվել է պետական առաջին աստիճանի դպրոցների՝ լիցեյների կարգը, ութամյա ուսուցմամբ՝ գիմնազական ութ և լիցեյական երկու դասարաններով։ Վերջին երկու դասարաններում դասավանդվել են արևելյան լեզուներ։ Նոր կանոնադրությամբ ճեմարանն ընդունել է շեշտված արևելագիտական բնույթ։ Պատրաստվել են թարգմանիչներ, դիվանագիտության բնագավառի աշխատողներ, արևելյան լեզուների դասատուներ։ 1851 թվականին բացվել է նախապատրաստական բաժին, որտեղ երեխաները պատրաստվում էին ընդունվել ճեմարանի գիմնազիական բաժին։ Ուսումնական ծրագրի մեջ մտնող մեկ արևելյան լեզվից բացի, հայերը և Կովկասի այլ ազգությունների պատկանող սաները սովորել են նաև իրենց մայրենի լեզուն։ 1872 թվականի նոր կանոնադրությամբ Լազարյան ճեմարանը կազմվել է երկու ուսումնական հաստատություններից՝ դասական գիմնազիայից և եռամյա ուսուցմամբ մասնագիտական դասարաններից (արևելյան լեզուների ֆակուլտետ), որ ստեղծվել էին լիցեյական դասարանների հիման վրա։ Արևելյան լեզուների ֆակուլտետը իր ուսումնական մակարդակով համապատասխանել է բարձրագույն ուսումնական հաստատություններին։

Քիմիա 7

Ատոմ, քիմիական տարր

ՀԱՐՑԵՐ ԵՎ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Բացատրե՛ք «ատոմ» բառի իմաստը և տվե՛ք նրա սահմանումը:
Ատոմը նյութի ամենափոքր, քիմիապես անբաժանելի մասնիկն է: 
2․ Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, և դուք փոխարկում եք.
Ո՞ր դեպքում եք դուք քիմիական փոխարկում կատրել:
ա) քարը՝ ավազի
բ) թթվածինը՝ օզոնի
գ) սառույցը՝ գոլորշու
3․ Հետևյալ նյութերից որո՞նք են պարզ։ Ջուր, օզոն, պղինձ, թթվածին, ազոտ:

ջուր — բարդ նյութ
օզոն — պարզ նյութ
պղինձ — բարդ նյութ
թթվածին — պարզ նյութ
ազոտ — պարզ նյութ
4. Լրացրե՛ք բաց թողած բառը.

«Քիմիական տարրը միատեսակ հատկություններով ատոմի տեսակ է»:
5․ Ո՞ր պնդումն է վերաբերում պարզ նյութին, բարդ նյութին.
ա) ջուրը կազմված է ջրածին և թթվածին տարրերի ատոմներից — բարդ նյութ
բ) մեխը պատրաստված է երկաթից — պարզ նյութ
գ) ածխաթթու գազը կազմված է ածխածին և թթվածին տարրերի ատոմներից — բարդ նյութ
դ) մատիտի գրաձողը՝ գրաֆիտը, կազմված է ածխածին տարրի ատոմներից — պարզ նյութ
ե) շաքարը կազմված է ածխածին, թթվածին և ջրածին տարրերի ատոմներից — բարդ նյութ
6․ Գլուխկոտրուկ: Լրացրե՛ք դատարկ վանդակները համապատասխան տարրերի անվանումներով:

1․ Թթվածին
2․ Ջրածին
3․ Ածխածին