Եթե մարմինը գտնվում է դադարի վիճակում, ապա այն կշարժվի, եթե նրա վրա մեխանիկական ազդեցուցթյուն ներգործենք: Օրինակ, դադարի վիճակում գտնվող սեղանը կշարժվի, եթե այն քաշենք կամ հրենք: Առօրյա դիտումները ցույց են տալիս նաև, որ եթե շարժվող մարմնի վրա մեխանիկական ազդեցություն չներգործենք, ապա այն վաղ թե ուշ կկանգնի:
Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա: Իներցիան Նյուտոնի առաջին օրենքն է։
Իներցիայի երևույթին ականատես ենք լինում բոլոր այն դեպքերում, երբ փորձում ենք շարժման մեջ դնել որևէ մարմին, կանգնեցնել շարժվող մարմինը, փոխել մարմնի արագության մեծությունը կամ ուղղությունը: