

⋆˚༄ 。 Միջին դպրոցի 9.4 դասարան༄.°


Նյութեր
Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչները — սեպտեմբերի 14
Հռոմի թալանումը, Արևմտյան Հռոմեական կայսրության անկման մի մասը — սեպտեմբերի 28
Բյուզանդիայի ոսկեդարը — սեպտեմբերի 28
Քրիստոնեկան Եկեղեցին — սեպտեմբերի 29
Բյուզանդիան Հայկական (Մակեդոնական) հարստության օրոք — հոկտեմբերի 5
Կարոլինգյան կայսրություն — հոկտեմբերի 12
Ավատատիրական հասարակության ձևավորումը — հոկտեմբերի 19
Հայաստանի հզորացումը 10.30.2023 — հոկտեմբերի 30
Մխիթար Սեբաստացի, Մխիթարյան միաբանություն — նոյեմբերի 3
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ — նոյեմբերի 10
Նախագծեր
Մխիթար Սեբաստացի, Մխիթարյան միաբանություն
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ
1.Կազմիր տրված բառերի հոգնակին:
Ուղեբեռ — ուղեբեռներ
փունջ — փնջեր
անձրև — անձրևներ
տղամարդ — տղամարդիկ
գամփռ — գանփռեր
սպա — սպաներ
ակումբ — ակումբներ
արկղ — արկղեր
գառ — գառներ
ֆիդայի — ֆիդայիներ
օդաչու — օդաչուներ
վիպասան — վիպասաներ
հարս-հարսներ
վաճառատուն — վաճառատներ
եղնիկ — եղնիկներ
ժամացույց — ժամացույցներ
իտալացի — իտալացիներ
թի — թիեր
պատշար — պատշարեր
մատենագիր — մատենագրեր
դուռ — դռներ
սանր — սանրեր
սկյուռ — սկյուռեր
հողագործ — հողագործներ
նուռ — նռեր
գինի — գինիներ
սիրտ — սրտեր
ծառաբուն — ծառաբներ
ձու — ձվեր
պատճեն — պատճեններ
տետր — տետրեր
ծունկ — ծնկներ
զեբր — զեբրեր
2. Արտագրիր մեծատառով գրելով համապատասխան բառը:
Նոր Արեշ, Մխիթարյան միաբանություն, Հայկական լեռնաշղթա, Խաղաղ օվկիանոս, Տրդատ երրորդ, Բերինգի նեղուց, Սասունցի Դավիթ, արագածոտնի մարզ, ռուսաստանի դաշնություն, վայոց ձորի մարզ, տիգրան մեծ, սևանա լիճ, երևանի նահանգ, արտաշես բարեպաշտ, նորքի զանգված, բարձր հայք, միջին ասիա, հայաստանի հանրապետություն, նոբելյան մրցանակ, բալկանյան թերակղզի:
3. Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծիր եզակի թվով հինգ գոյական:
ա. լրաբեր, գիշակեր, աղանդեր, բուլդոզեր, տարբեր, եթեր, առընթեր, դասընկեր, դարիվեր:
բ. կայքեր, պատկեր, ավեր, լապտեր, թխահեր, թիեր, պատվեր, լվեր, ստվեր, ուլատեր:
գ. տանտեր, աներեր, գիշեր, կրտսեր, թթվասեր, անտեր, հրավեր, բնավեր, նվեր:
4. Ա և Բ շարքերից գտիր համապատասխան զույգերը:
ա. նախիր, վտառ, երամակ, երամ, նավատորմ, պարս, դեղորայք, առականի:
բ. շատ դեղեր միասին, ձիերի խումբ, մեղուների խումբ, բոլոր նավերը միասին, առակների հավաքածու, ձկների խումբ, կովերի խումբ, թռչունների խումբ:
շատ դեղեր միասին — դեղորայք
ձիերի խումբ — եղամակ
բոլոր նավերը միասին — նավատորմ
թռչունների խումբ — երամ
մեղուների խումբ — պարս
առակների հավաքածու — առականի
ձկների խումբ — վտառ
կովերի խումբ — նախիր
5․ Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:
Ա. Ուժ, տարր, ծով, նավ, կույտ, բերդ, շենք:
ուժեր, տարրեր, ծովեր, նավեր, կույտեր, բերդեր, շենքեր
Միավանկ բառերին միանու է «եր» վերջավորությունը
Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:
ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահանգիստներ
Բազմավանկ բառերին միանում է «ներ» վերջավորությունը
Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:
գառներ, դռներ, մատներ, մկներ․ թոռներ․ ձկներ․ լեռներ, բեռներ
Գրաբարում այս բառերը վերջանում էին ն-ով, դրա համար էլ այս բառերին ավելանում է «ներ» վերջավորությունը
Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:
աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր
Միավանկ բառերին ավելանում է «եր» վերջավորությունը
Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:
ծովածոցեր, սուզանավեր, դաշտավայրեր, շնագայլեր, հեռագրեր, լրագրեր
Եթե բարդ բառի երկրորդ արմատը գոյականի իմաստ ունի, ապա ավելանում է «եր» վերջավորությունը
Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:
քարտաշներ, գրագրեր, լեռնագործներ, բեռնակիրներ
Եթե բարդ բառի երկրորդ արմատը բայի իմաստ ունի, ապա ավելանում է «ներ» վերջավորությունը
Է. Մարդ, կին:
մարդիկ, կանայք
Այս բառերը բացառություններ են
6․Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:
Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերը (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժները (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր (ծովախորշ) վերածվել են ցամաքի:
7․ Բառակապակցությունն անվանել մեկ բառով:
Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի
ստրուկի մտքով — ստրկամիտ
լի և առատ — լիառատ
կյանքի հյութ — կենսահյութ
ցավից լլկված — ցավալլուկ
մոլոր մտքով — մտամոլոր
սուր ընթացող — սրընթաց
խելքը կորցրած — խելակորույս
նոր հայտնված — նորահայտ
մենակ ապրող — միայնակ
խիստ բարքով — խստաբարո
երկար ապրող — երկարակյաց
նոր եկած — նորեկ
աչքին հաճելի — ակնահաճո
Հարցազրույց ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ
— Տիար Բլեյան, ինչպե՞ս ծնվեց կրթահամալիր ունենալու գաղափարը:
— Դա մի փոքր երկար, բայց սիրելի պատմություն է: Յուրաքանչյուրը, ով ունի մանկավարժական գաղափարներ, ծրագրեր, ուզում է դրանք իրականացնել, փորձում է գտնել համախոհներ իր դպրոցը` կրթական միջավայր ստեղծելու համար։ Միջավայր, որովհետև միջավայրն ամենամեծ դպրոցն է:
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետից, որտեղ աշխատում էի, այսպիսի ծրագրով եմ անցել դպրոց: 1985 թվականին համախոհների փնտրտուքը ինձ բերեց Բանգլադեշ, թ. 183 նորաբաց դպրոցը, այն էլ` որպես տնօրեն: Եվ այս նոր յուրացվող տարածքում, որտեղ ամեն ինչ դեռ անկազմակերպ էր, իմ բախտը բերեց կամ չբերեց, որովհետև ինձ պես խելառ երկու Աշոտներ` Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանը, իմ օգնականներն էին, դպրոցի փոխտնօրենները: Եվ մենք` երեք Աշոտներով, տեսնելով, որ շատ հարմար պահ է գորբոչովյան վերակառուցումներից հետո, երբ խորհրդային ռեժիմը հոգեվարքի մեջ է, օգտվեցինք այդ ազատությունից, «թթվածնի» առկայությունից… 1989-ին Հայաստանի կառավարությանը կարողացանք համոզել ընդունել մեր կրթական նախագիծը: Ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` որպեսփորձարարական-հետազոտական միավորում, որպես անհատի հնարավորությունների, կարողությունների ու տաղանդի դրսևորման արդյունավետ միջավայր:
— Իսկ ինչո՞ւ կոչվեց հենց Մխիթար Սեբաստացու անունով:
— Կրթահամալիրի, հետազոտական-կրթական միջավայրի հոմանիշը միաբանությունն է: Գաղափարակիր, ոգևորված, ստեղծագործող ուսուցիչները մի՞թե վարդապետներ չեն: Բանգլադեշը այն ժամանակ մի տեսակ կղզի էր հիշեցնում, մեկուսացած էր մայրաքաղաք Երևանից, Հայաստանից: Սրան ավելացրեք մեծ ակնածանքը Մխիթար Սեբաստացու, նրա Միաբանության հանդեպ… նոր, կրթական միաբանություն ունենալու համար շատ էլ հարմար անուն ընտրեցինք: Խիզախել էր պետք, ինչպես հայր Մխիթարը:
— Իսկ ի՞նչ տեսք ուներ կրթահամալիրը ամենասկզբում:
— Ամենասկզբում Մայր դպրոցն էր` այն ժամանակ Երևանի թիվ 183-ը: Խելահեղ գաղափարներն անպակաս էին, բայց ցաքուցրիվ, անկազմակերպ, բավականին հախուռն: Երեխաները շատ էին, իսկ շենքը մեկն էր: Հետո մեզ միացավ մանկապարտեզը` այսօրվա Դպրոց-պարտեզը, այնուհետև Հիմնական դպրոցը` մեր Գիմնազիան, հետո` Նոր դպրոցը` մեր Նախակրթարանը, Արհեստների դպրոցը, վերջում` Մեդիակենտրոնը` մեր շախմատի և ինֆորմատիկայի դպրոցը: Այսպես կտոր-կտոր ամբողջացավ, դարձավ այն, ինչ այսօր ունենք որպես ամբողջական կրթահամալիր:
Խնդիրը, որ մեր կրթահամալիրը սովորելու համար լինի հաճելի միջավայր, որ մեր երկրի անկազմակերպ վիճակը չխանգարի սովորողին և ուսուցչին զբաղվել իրենց սիրելի գործով, դրսևորել իրենց անհատականությունը, եղել է հենց սկզբից։ 23 տարիների ընթացքում հղկվել, դարձել է ձեզ այդքան գրավիչ այսօրվա միջավայրը:
— Իսկ այս 23 տարիների ընթացքում ի՞նչ բարդություններ ու խոչընդոտներ ունեցավ կրթահամալիրը:
— Շատ, շատ բարդություններ ունեցավ: Գլխավորը, իհարկե, մեր մանկավարժության պատվիրատուին գտնելն էր: Նոր հանրապետություն էր, ազատ հանրապետություն, ուր մարդու իրավունքներ և ազատությունները հռչակված են որպես միայն լոզունգ: Իսկ որպեսզի իրոք լինեինք ազատ, մենք պետք է գտնեինք պատվիրատու, այսինքն՝ ծնող, ով ուզում է՝ իր երեխան կրթվի այս ծրագրով, որ քեզ պես է մտածում: Մենք այս 23 տարիների ընթացքում կարողացանք ձևավորել պատվիրատուների մի տպավորիչ բանակ: Եվ եթե մենք կանք, ապա շնորհիվ դրա: Որովհետև կային այնքան շատ արգելքներ, այնքան մեծ էր անդունդը, որ կարող էր մեզ տանել ու հետ չբերել: Բայց պատվիրատուն մեզ պահեց:
Մեզ օգնեց նաև ստեղծականության աշխատանքի հանդեպ մեր ունեցած պաշտամունքը: Այս երկրում, որտեղ աշխատելը, կներեք, դարձել էր «էշություն», և ծուլությունը՝ մարդու կարևոր զբաղմունքը, մենք ստեղծականության նկատմամբ պետք է պաշտամունք ստեղծեինք: Կարևոր է նաև արդիական գործիքների կիրառումը, որովհետև փոխվում են ժամանակները, և սովորողը իրավունք ունի իր ձեռքին ունենալու արդիական գործիքներ: Այսօր այդ գործիքները թվային գործիքներն են, մեդիակրթությունը, ահա թե ինչու մենք այդ գործիքները լիուլի օգտագործում ենք մեր կրթության մեջ: Եվ այդ երեք կետերի շնորհիվ` անհատի կրթական պատվեր, ստեղծականություն և արդիական գործիքների կիրառում, մենք կարողացանք հաղթահարել շատ խոչընդոտներ:
— Իսկ մեդիակրթությունը մի՞շտ է կրթական համակարգում առաջնահերթ դեր ունեցել:
— Այո, որովհետև Հայաստանում առաջին ուսումնական համակարգիչները` ճապոնական Yamaha համակարգիչներ, կային նաև մեր կրթահամալիրում: Մեզ մոտ բացվեց առաջին հանրակրթական տպարանը, առաջին ուսումնական «Շաղիկ» հրատարակչությունը մենք ունեցանք: Եվ քանի որ մեր մուտքը մանկավարժության ասպարեզ համընկավ թվային միջոցների ստեղծման ու տարածման հետ, մենք, կարելի է ասել, միասին հանդես եկանք, և այդ գործիքները սկսեցինք կիրառել կրթության մեջ: Հասկացանք, որ դրանք շատ գրավիչ են դարձնում ուսումը, ավելի արդյունավետ: Ահա թե ինչու մենք այդ գործիքները կենցաղից տեղափոխեցինք դպրոց: Իհարկե, դժվար էր, որովհետև դրանք թանկ էին, բայց մենք ցույց տվեցինք, որ կարող է մարդը տանը պրոյեկտոր կամ էլեկտրոնային գրատախտակ չունենալ, բայց երբ որ դա ունի դպրոցում, իրեն հավասար է զգում: Մեզ համար կարևոր է, որ երեխան հասկանա, որ դա ծառայում է իրեն: Ֆիզիկական վիճակի հետ զուգահեռ կա նաև առցանց աշխարհ, վիրտուալ աշխարհ, որը մեդիաաշխարհն է: Եվ կրթահամալիրը նաև այդ աշխարհում էր պետք ստեղծել, և ստեղծեցինք մեր կայքը` mskh.am-ը: Մենք ստեղծեցինք այն, որպեսզի ուսուցումը լինի անընդհատ, որպեսզի սովորողը կարողանա անընդհատ պատմել իր մասին, որովհետև չկա ավելի կարևոր բան, քան իրար մասին լիարժեք տեղեկություն ունենալը:
— Ի՞նչ նպատակներ է կրթահամալիրը դրել իր առջև:
— Այդ նպատակները ուսումնական նախագծերի ձևով ներկայացված են: Կան նախագծեր, որոնք սեբաստացիների օրերին հատուկ կներկայացվեն՝ որպես համատեղ աշխատանքի պատվերներ:
Ինձ համար թիվ մեկ նախագիծը կրթական պարտեզն է. Ինչպե՞ս անենք, որ մենք մեր առօրյայով հայտնվենք կրթական պարտեզի մեջ: Պարտեզ ասելով` նկատի ունեմ մինչև վերջ խնամված միջավայր, որտեղ մարդիկ իրար զգում են, որտեղ դու պատասխանատու ես յուրաքանչյուր ծիլի ու ծաղկի համար: Դա ամենամեծ գործն է երևի, որ մենք սկսել ենք: Եվ ես վստահ եմ, որ մոտակա 2-3 տարիները այդ առումով կլինեն վճռորոշ:
Մյուս նախագիծն այն է, որ ուսումնական առօրյան, ճանապարհորդությունները, տոները լինեն լիարժեք ուսումնական: Հայրենագիտական ճամբարները` մեկօրյա, երկօրյա, եռօրյա, կրթությունը դարձնում են ավելի մոբիլ, այսինքն՝ սովորողը, ուսուցիչը, ուսումը ամենուր է:
Բացառիկ եմ համարում նաև երաժշտական կրթությանը, երգչախմբի գործունեությունը: Ես ցանկացել եմ, որ տասներորդ, տասնմեկերորդ դասարանցին կատարի այդ ինտելեկտուալ աշխատանքը: Որովհետև Մոցարտ ունկնդրողը ինտելեկտուալ մարդ է: Առանց Մոցարտ, Բեթհովեն, Կոմիտաս ունկնդրելու՝ կրթությունը, կներեք, վայրենու վերարտադրություն է: Բացառիկ ենք համարում երաժշտական կրթությունը, այստեղից էլ՝ համերգային սրահի բացումը: Ուզում ենք, որ յուրաքանչյուրը հանդես գա որպես արվեստագետ:
Եթե 3 նախագիծը հետևողականորեն իրագործվի, ապա կարճ ժամանակում դուք կզգաք էական փոփոխություններ
— Ինչո՞ւ է կրթահամալիրի տոնը նշվում հենց նոյեմբերին:
— Դա 4 տարիներին ֆիքսվեց ու ավանդույթ դարձավ: Սեպտեմբերին չէր կարող լինել, դա հաստատ եմ ասում։ Նոյեմբերը իմ ամենասիրած ամիսն է: Սիրում եմ ուշ աշունը, երբ մի քիչ ցուրտ է, երբ թեթևսոլիկություն չկա, ծանրակշիռ մի բան կա: Տոնը նաև պատրաստություն է պահանջում, և սեպտեմբերի ու հոկտեմբերի պատրաստություններից հետո հարմար է նշել նոյեմբերին:
Гюмри
Город расположен в 126 километрах от Еревана в центральной части Ширакской котловины, окружённой с севера, востока и юго-востока Ширакским и Памбакским хребтами и отрогами горного массива Арагац.
Современный Гюмри, сохранивший в себе черты древнего города, расположен на высоте 1550 метров над уровнем моря, в северо-западной части Армении. Находится в 8—9-балльной сейсмической зоне. Гюмри пересекается ущельями Черкез, Джаджур и другими.
Рельеф — равнинный, покрытый озёрами, реками и лавовыми массивами мощностью в 350 метров. Растительность степная. В речных долинах растут акация, клён, ясень и т.д.
По данным археологов, первые поселения на территории современного Гюмри появились в бронзовом веке. Известно, что населённый пункт, где ныне расположен Гюмри, в старину называли Кумайри. Как отмечает Я. Манандян, город был, по всей видимости, центром этого союза киммерийско-скифских племён, осевших в древнеармянских областях Вананд, Ширак и Арарат, и его наименование имеет этническое происхождение.
Севан
Севан — высокогорное озеро в Армении, одно из самых больших озер на Кавказе, расположено в горной чаше на высоте почти 2 км над уровнем моря. Озеро Севан единственный крупный гарантированный источник пресной воды в Армении и крупнейший на всём Кавказе. В связи с этим с давних времён ставилась задача об эффективном использовании водных ресурсов озера.
В 1848 году была поставлена задача об использовании воды озера для орошения земель по левому берегу Раздана.
По одной из легенд озеро образовалось, когда одна из невесток забыла положить крышку, преграждающую путь роднику. Разливаясь по сторонам, вода стала затоплять дома, покидая которые жители приговаривали: «Пусть окаменеет тот, кто оставил родник открытым». Забывчивая невестка тут же превратилась в камень, который виднеется на поверхности озера под названием — Арснакар («камень невестки»).