Քիմիա 7

Երևույթներ

1.Հետևյալ պնդումներից որոնք են վերաբերում նյութի՝
ա) ֆիզիկական
Օզոնին բնորոշ է սուր հոտը:
Ջրածինը 14,5 անգամ թեթև է օդից։
բ) քիմիական հատկություններին.
Օզոնարարում թթվածինը փոխարկվում է օզոնի:
Ջրածնի և թթվածնի խառնուրդը պայթյունավտանգ է, կայծից բռնկվում է։
Քացախաթթուն, փոխազդելով նատրիումի հիդրօքսիդի հետ, առաջացնում է աղ:
2.Ներկայացված շարքից` երկաթի փոշի, երկաթե խողովակ, ալյումինե գդալ, պարաֆինե մոմ, ջուր, թթվածին, ալմաստի բյուրեղ, ձեթ, հախճապակե բաժակ, ընտրի՛ր.
ա) մարմինները
երկաթե խողովակ, ալյումինե գդալ, պարաֆինե մոմ, ալմաստի բյուրեղ, հախճապակե բաժակ
բ) նյութերը

երկաթի փոշի, ջուր, թթվածին, ձեթ
3.Անահիտն ու Արմենը զրուցում էին նյութերի ֆիզիկական և քիմիական հատկությունների մասին: Նրանց արտահայտություններից որոնք են վերաբերում նյութի ֆիզիկական հատկություններին: Ընտրիր ճիշտ պատասխանների շարքը։
ա) Կալիումի պերմանգանատը մանուշակագույն պինդ նյութ է: — ֆիզիկական
բ) Թթվածին ստանում են կալիումի պերմանգանատի քայքայումից: — քիմիական
գ) Պղինձն օժտված է մեծ էլեկտրահաղորդականությամբ։ — ֆիզիկական
դ) Մեթանն այրվում է կապույտ բոցով: — քիմիական
ե) Մեթանն օդից թեթև գազ է: — ֆիզիկական
զ) Ապակին լուսաթափանց նյութ է: — ֆիզիկական
4.Ներքոբերյալ արտահայտություններից որն է նկարագրում ֆիզիկական երևույթ.
ա) Ջրածինն այրվում է թթվածնում:
բ) Սնդիկի օքսիդը տաքացնելիս քայքայվում է:
գ) Երկաթե իրերը խոնավ օդում թողնելիս ժանգոտում են:
դ) Ապակե ձողը հնարավոր է ծռել տաքացնելիս:
5. Ֆիզիկական
Լույսի վառվելը
Ջրի եռումը
Քիմիական
Ձվի եփումը
Երկաթի ժանգոտումը
Սպիտակուցի յուրացումը օրգանիզմի կողմից

Оставьте комментарий