Քիմիա 7

Քիմիա 03.06.2023-03.10.2023

Սովորի՛ր.
Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են երևույթներ:
Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական: 
Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:
Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:
Քիմիական երևույթներն այլ կերպ կոչվում են նաև քիմիական փոխարկումներ կամ քիմիական ռեակցիաներ:

1. Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են՝
1) ջերմության կլանվելը կամ անջատվելը
2) հոտի առաջանալ 
3) գույնի փոփոխություն
4) նստվածքի առաջանալը
5) գազի անջատվելը 
6) համի փոփոխություն
2. Քիմիական Ռեակցիան սկսելու և ընթանալու պայմաններն են՝
 1. մանրացում 
2. խառնում 
3. տաքացում և այլն: 

Оставьте комментарий