Մաթեմատիկա 6-րդ դասարան

Դաս 7

Առաջադրանքներ (դասարանում)
1) Հետևյալ թվերից յուրաքանչյուրը մեծացրե՛ք 10 անգամ.
ա) 7,02×10=70,2
բ) 83,204×10=832,04
գ) 20×10=200
դ) 0,008×10=0,08
2) Գրե՛ք ստորակետից հետո հինգ թվանշան ունեցող տասնորդական կոտորակ, որը հավասար է 103,2 կոտորակին։
103,20000
3) Գնել են կոնֆետի 12 մեծ և փոքր տուփեր։ Մեծ տուփի կոնֆետների զանգվածը 800 գ է, իսկ փոքրինը՝ 500 գ։
Կոնֆետների ընդհանուր զանգվածը 6 կգ 900 գ է։ Քանի՞ մեծ և քանի՞ փոքր տուփ կոնֆետ են գնել։
Լուծուն՝ 3×800=2400
9×500=4500
2400+4500=6900
4) Հետևյալ թվերից յուրաքանչյուրը փոքրացրե՛ք 100 անգամ.
ա) 32,11:100=0,3211
բ) 0,005:100=0,00005
գ) 2,32:100=0,0232
դ) 1534,1:100=15,341

Լրացուցիչ (տանը)
5) Խանութ են բերել 2 տ կաղամբ և 800 կգ վարունգ։ Առաջին օրը վաճառել են կաղամբի 40 %-ը և վարունգի 20 %-ը։ Ո՞ր բանջարեղենից են ավելի շատ վաճառել և քանի՞ անգամ շատ։
Լուծուն՝ 2000:100×40=800
800:100×20=160
800:160=5
6) Գտե՛ք օրինաչափությունը և գրե՛ք բաց թողնված թիվը։

6, 8, 12, 20, 36, 68
7) Լուծե՛ք հավասարումը.
ա) x+1/3=1
X=1-1/3
X=2/3

բ) 2xX=3
X=3:2
X=1,5

գ) 5xX+2=12
X=(12-2):5
X=2

դ) 4/5+x=2
X=2-4/5
X=1 1/5

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 13.04.2023

Հինգշաբթի ( 13.04.2023թ. )

1. Նախադասությունները լրացրու՝ որքան հնարավոր է շատ նոր բառեր ավելացնելով:
Մեր շատ մեծ և սիրելի բակը կանաչել և ծաղկել է։
Բակում փոքրիկ և երջանիկ երեխաներն ուրախ իրար հետ զբոսնում, խաղում ու աղմկում են։
Մայրիկները զրուցում են իրենց մոտիկ հարևանների հետ, քննարկում թե ով ինձ է արել, իրենց տրամադրությունը, օրվա անցուդարձն ու անելիքը:
Կատուն երկայնքով, ծուլորեն փռված տաք և վառ արևի տակ՝  խաղում է իր փափուկ ու երկար պոչի հետ:
Շունը իր փափուկ պոչը տնկած ուրախ դես ու դեն է վազում, երբեմն էլ իր վրա ուշադրություն գրավելու համար բարձր հաչում է:
Արդեն երեկո է, արևը թաքնվեց սարերի հետևը, իսկ տներում ընտանիքները միասին ընթրում են:
Հայրիկները աշխատանքից հոգնած և քաղցած, իրենց օրվա վաստակն առած, վերադառնում են տուն ընտանիքի մոտ:
Արդեն իջնում է աստղալից, մուգ և հանգիստ գիշերը:
Եվ վերջապես զբաղված ու ծանր օրից հետո բոլորը վերդառնում են տուն և բակը խաղաղվում է ուրախ և երջանիկ երեխաներով և կենդանիներով:

2․ ՄԱՐԿ ՏՎԵՆԻՄ ԺԱՄԱՑՈՒՅՑԸՀԱՏՎԱԾԸ ԿԱՐԴԱ և ԿԵՏԱԴՐԻՐ։
Իմ նոր հիանալի ժամացույցը մեկ եւ կես տարի աշխատում էր, առանց ետ ընկնելու եւ առանց շտապելու։ Այդ ժամանակամիջոցում նա ոչ մի անգամ կանգ չէր առել ու չէր փչացել։ Ես սկսեցի նրան համարել մեծագույն հեղինակություն՝ ժամանակ ցույց տալու տեսակետի եւ նրա անատոմիական կառուցվածքն ու կազմությունը դիտել իբրև անխորտակելի։ Բայց մի անհամ քնելուց առաջ մոռացա ժամացույցս լարել։ Ես շատ վշտացա, քանի որ բոլորն էլ ընդունում են, որ դա վատ նշան է։ Սակայն շուտով նորից հանգստացա, ժամացույցս ուղղեցի ենթադրաբար, եւ ջանացի ամեն տեսակ վատ նախազգացումները հեռու վանել ինձանից։

Հետևյալ օրը մտա ժամացույցի լավագույն մի խանութ, որպեսզի ժամացույցս ուղղել տամ, եւ ինքը՝ ֆիրմայի պետը, վերձրեց այն ինձանից ու սկսեց զնգել։ Քար լռությունից հետո նա ասաց․

«ժամացույցը չորս րոպե ետ է մնում, անհրաժեշտ է կարգավորիչն առաջ տալ»։ Ես ուզում էի ետ պահել նրան, ասելով, որ ժամացույցը մինչեւ այժմ ճիշտ է աշխատել։ Բայց ո՜ւր․ այդ կաղամբի գլուխը չուզեց ոչինչ լսել․ նա միայն մի բան էր տեսնում՝ ժամացույցը չորս րոպե ետ է մնում եւ, հետևաբար, անհրաժեշտ է կարգավորիչն առատ տալ։ Եվ ահա, մինչդեռ ես տագնապահար կպարեի նրա շուրջը, աղաչելով ձեռք չտալ իմ ժամացույցին, նա անխռով ու դաժանորեն կատարեց այդ սեւ գործը։ Ժամացույցս սկսեց շտապել։ Օրեցօր նա ավելի ու ավելի առաջ էր գնում: Մի շաբաթ հետո նա շտապում էր ինչպես տենդով բռնված, եւ նրա զարկերակը ստվերում հասավ հարյուր հիսունի։ Երկու ամիս հետո նա հեռու ետեւում թողեց քաղաքի բոլոր ժամացույցները եւ ավելի քան տասներեք օրով առաջ անցավ օրացույցից։

Հոկտեմբարյան տերեւաթափը դեռեւս պտտվում էր օդում, իսկ նա արդեն ուրախանում էր նոյեմբերի ձյունով։ Նա շտապեցնում էր մուծելու բնակարանի վարձն ու փակելու հաշիվները, եւ դա այնպես սնանկացուցիչ էր, որ ես ի վերջո չդիմացա ու ժամացույցս տարա վարպետի մոտ։ Նա հարցրեց, թե ժամացույցը երբեւէ նորոգման գնացե՞լ է։ Ասացի ոչ, մինչեւ այժմ դրա կարիքը չի զգացվել։ Նրա աչքերը փայլատակեցին կատաղի ուրախությամբ․ նա նետվեց ժամացույցիս վրա, թափով բաց արավ, զառ խաղալու մի բաժակ ներպտուտակեց աչքին եւ սկսեց զննել մեխանիզմը։ Նա ասաց, որ նա ասաց, որ կարգավորելը քիչ է, բացի դրանից անհրաժեշտ է ժամացույցը մաքրել ու յուղել, եւ պատվիրեց անցնել մի շաբաթից։ Մաքրելուց, յուղելուց եւ բոլոր մյուս բաներից հետո ժամացույցս սկսեց այնպես դանդաղ աշխատել, որ նրա տկտկոցը հիշեցնում էր թաղման զանգահարություն։ Ես սկսեցի ուշանալ գնացքներից, բաց թողնել գործարար տեսակցությունները, անժամանակ ճաշի գալ, երեք․․․րյան տարկետումը ժամացույցս ձգում էր մինչեւ չորս օր, եւ իմ մուրհակները բողոքարկվեցին։ Աննկատելիորեն ժամանակից ետ ընկա եւ հանկարծ հայտնվեցի նախորդ շաբաթվա մեջով ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ։

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 12.04.2023

Չորեքշաբթի ( 12.04.2023թ. )


Մարկ Տվեն՝ « Հետաքրքրասեր Բեսսին» ։
Մարկ Տվեն, ծանոթություն։Ամերիկացի գրող, երգիծաբան, լրագրող, հրատարակիչ, դասախոս, հասարակական գործիչ, ամերիկյան գրականության ամենանշանավոր գրողներից մեկը։Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են «Թոմ Սոյերի արկածները» (1876) և «Հեքլբերի Ֆիննի արկածները» (1885). վերջինս հաճախ կոչվում է «Ամերիկյան մեծ վեպ»։ 20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ Տվենը ճանաչվել է որպես դասական, միաժամանակ՝ իսկական ազգային գրող, որը հայտնագործել է այն Ամերիկան, որտեղ ողբերգականը կատակերգականի կողքին է, սարսափելին՝ բանաստեղծականի:

« Հետաքրքրասեր Բեսսին»
Փոքրիկ Բեսսին շուտով երեք տարեկան կդառնա։ Նա լավ աղջնակ է, թեթևամիտ չէ, չարաճճի չէ. նա խոհական է, խորացած իր մեջ, սիրում է խորհել մեկ այս, մեկ այն բանի մասին և անընդհատ հարց է տալիս՝ ինչո՞ւ։ Աշխատում է հասկանալ՝ ինչ է կատարվում շուրջը։ Մի անգամ նա հարցրեց.
— Մա, ինչո՞ւ է շուրջը լիքը ցավ, տառապանք ու վիշտ։ Ինչի՞ համար են այդ բոլորը։
Սա դժվար հարց չէր, և մայրն առանց մտածելու պատասխանեց.
-Մեր իսկ բարօրության համար, բալիկս։ Իր անքննելի իմաստությամբ Աստված ուղարկում է մեզ այդ փորձությունները, որ մեզ ճշմարիտ ուղու վրա դնի և ավելի լավը դարձնի։
-Ուրեմն նա՞ է տառապանքն ուղարկում։
-Այո։
-Բոլո՞ր տառապանքները, մա՛մ։
-Իհարկե, թանկագինս։ Ոչինչ չի կատարվում առանց նրա կամքի։ Բայց նա դրանք ուղարկում է մեր հանդեպ սիրով լի՝ ցանկանալով մեզ ավելի լավը դարձնել։
-Շատ տարօրինակ է, մա՛մ։
-Տարօրինա՞կ է։ Ի՞նչ ես ասում, անուշի՛կս, ինձ դա տարօրինակ չի թվում։ Չեմ հիշում, թե ինչ-որ մեկը դա տարօրինակ համարած լինի։ Ես կարծում եմ, որ այդպես էլ պիտի լինի, որ դա բարեհոգի ու իմաստուն քայլ է։
— Էդ ո՞վ է առաջինը էդպես մտածել. դո՞ւ, մա՛։
-Չէ՛, ճուտիկս, ինձ դա սովորեցրել են։
-Ո՞վ է սովորեցրել։
-Արդեն չեմ հիշում։ Երևի մայրս կամ քահանան։ Ամեն դեպքում՝ բոլորն էլ գիտեն, որ դա այդպես է։
-Իսկ ինձ տարօրինակ է թվում, մա՛մ։ Ասա՛, Բիլլի Նորիսին աստվա՞ծ է տիֆ ուղարկել։
-Այո։
-Ինչո՞ւ։
-Ինչպե՞ս թե՝ ինչու։ Որ նրան ճշմարիտ ուղու վրա դնի, որ նրան լավ տղա դարձնի։
-Բայց նա տիֆից մեռավ, մա՛մ։ Նա էլ չի կարող լավ տղա դառնալ։
-Ախ, հա։ Դե, ուրեմն Աստված ուրիշ նպատակ ուներ։ Ամեն դեպքում, դա իմաստուն նպատակ է եղել։
-Էդ ի՞նչ նպատակ էր, մա՛։
-Շատ հարցեր ես տալիս։ Հնարավոր է` Աստված փորձություն է ուղարկել Բիլլիի ծնողներին։
-Բայց դա, մայրի՛կ, ազնիվ չէ։ Եթե Աստված ուզում էր փորձություն ուղարկել Բիլլիի ծնողներին, ինչո՞ւ, ուրեմն, նա սպանեց Բիլլիին։
-Ես չգիտեմ։ Ես միայն կարող եմ ասել, որ Աստծո նպատակը իմաստուն ու բարեհոգի է եղել։
-Ի՞նչ նպատակ, մա՛մ։
Նա ուզել է… նա ուզել է պատժել Բիլլիի ծնողներին։ Նրանք երևի մեղք են գործել, դրա համար էլ պատժվեցին։
-Բայց մեռնողը Բիլլին էր, մա՛մ, մի՞թե դա արդարացի է։
-Իհարկե, արդարացի է։ Աստված ոչ մի անարդարացի ու վատ բան չի անում։ Հիմա դու չես հասկանում, բայց հենց մի քիչ էլ մեծանաս, կհասկանաս, որ այն, ինչ Աստված անում է, իմաստուն է ու բարեհոգի։
Լռություն։
-Մա՛, էդ Աստվա՞ծ տանիքը փլեց էն մարդու գլխին, որ հրդեհի ժամանակ հիվանդ ծեր կնոջը դուրս էր հանում։
-Հա, ճուտիկս։ Մի վայրկյան. չհարցնես՝ ինչու։ Չգիտեմ։ Ես մի բան գիտեմ. նա դա արել է կա՛մ նրա համար, որ մեկնումեկին ճշմարիտ ուղու վրա դնի, կա՛մ՝ որ պատժի, կա՛մ՝ որ ցույց տա իր ամենակարողությունը։
-Իսկ որ խմած մարդը տիկին Ուելչի երեխային հեծանիվի տակ գցե՞ց…
-Դա ընդհանրապես քո գործը չի։ Ի վերջո, Աստված, երևի, ուզել է փորձություն ուղարկել այդ երեխային, նրան ճիշտ ուղու վրա դնել։
-Մայրի՛կ, պարոն Բերջեսը ասում է, որ միլիոնավոր մանր արարածներ հարձակվում են մեզ վրա և ստիպում հիվանդանալ խոլերայով, տիֆով ու էլի հազարավոր հիվանդություններով։ Մայրի՛կ, դրանց է՞լ է աստված ուղարկում։
-Իհարկե, պստլիկս, բա ո՞նց։
-Ինչո՞ւ է նա դրանց ուղարկում։
-Որ մեզ ճշմարիտ ուղու վրա դնի։ Հազար անգամ ասացի։
-Բայց դա սարսափելի դաժան է, մայրի՛կ։ Դա հիմարություն է։ Եթե ինձ…
-Լռի՛ր։ Հենց հիմա լռիր։ Ուզում ես՝ մեզ կայծակը զարկի՞։
-Հա, մամ, անցած շաբաթ զանգակատունը կայծակը խփեց, և եկեղեցին վառվեց։ Աստված, ի՞նչ է, ուզում էր եկեղեցին ճիշտ ուղու վրա՞ դնել։
— (Հոգնած) Չգիտեմ, հնարավոր է։
-Էդ ժամանակ կայծակը մի խոզ սպանեց, որը ոչ մի մեղք չէր գործել։ Աստված այդ խոզին ուզում էր ճշմարիտ ուղու վրա՞ դնել, մա՛մ։
-Անուշի՛կս, երևի գնաս՝ ման գաս։ Գնա, մի քիչ վազվզիր։
-Մի տե՛ս է, մա՛մ, պարոն Խոլլիստերն ասում է, որ ամեն թռչուն, ամեն ձուկ, ամեն գորտ կամ թրթուր, ամեն կենդանի էակ թշնամի ունի՝ ուղարկված նրա համար, որ կծի, հալածի, տանջի, սպանի, նրանց արյունը խմի, նրանց ճիշտ ուղու վրա դնի, որ նրանք դառնան արդարամիտ ու աստվածավախ։ Էդպե՞ս է, մա՛մ։ Ես հարցնում եմ, որովհետև պարոն Խոլլիստերը ծիծաղում էր, երբ սա ասում էր։
-Էդ Խոլլիստերը անպետք մարդ է, և ես արգելում եմ քեզ՝ լսես դրա ասածները։
-Ինչո՞ւ, մամ, նա էնքան հետաքրքիր է պատմում, և, կարծում եմ, աշխատում է արդարամիտ լինել։ Նա ասում է, որ բոռերը որսում են սարդերին ու պահում նրանց իրենց ստորգետնյա որջերում. կենդանի  սարդերին, մա՛մ։ Ու էնտեղ՝ գետնի տակ, սարդերն օրեր շարունակ տանջվում են։ Իսկ փոքրիկ սոված բոռիկները կծում-պոկում են նրանց ոտիկները ու քրքրում փորիկները, որ սարդերը արդարամիտ ու աստվածավախ լինել սովորեն, որ երկինք առաքեն ձոն առ աստված, նրա անպատմելի բարության համար։ Իմ կարծիքով, պարոն Խոլլիստերը բարի մարդ է, ուղղակի շատ լավ մարդ։ Երբ իրեն հարցրի՝ այդպես կանե՞ր սարդերին, ասաց, որ իրեն թող գրողը տանի, եթե այդպիսի բան անի, ու հետո ասաց…

-Մա՞մ, վա՞տ ես զգում։ Գնամ՝ մարդ կանչեմ օգնության։ Բա էս շոգին ո՞նց կլինի քաղաքում մնալ

Հարցեր և առաջադրանքներ

1. Բեսիի հարցերից հատկապես ո՞րը քեզ դուր եկավ և ինչո՞ւ։

Ինձ դուր եկավ այս հարցը՝

Մա, ինչո՞ւ է շուրջը լիքը ցավ, տառապանք ու վիշտ։ Ինչի՞ համար են այդ բոլորը։

Իրականում ես էլ եմ այսպիսի հարցերի մատին մտածում, և երբեք պատասխանը չեմ։ Մարդիկ իրոք իրենց կյանքից հանում են ուրախութունը։

2․Ինչպիսի՞ հարց դու կավելացնես հարցերի շարքում։

—Ինչու՞ են մարդիկ իրար ծաղրում

Մաթեմատիկա 6-րդ դասարան

Դաս 6

1) Կատարե՛ք գումարում.

ա) 3,820+41,705=45,525

բ) 0,921 + 4,800=5,721

գ) 8,903 + 152,9=161,803

դ) 0,0032 + 1119,69=1119,6932

ե) 5,51 + 6,36=11,87

զ) 0,002 + 0,00017=0,00217

է)8,903+152,900=161,803

2) Լուծե՛ք հավասարումը.

ա) x – 0,615 = 0,02

X=0,02+0,615

X=0,635

բ)x – 18,2 = 124,01

X=12,01+18,2

X=142,21

գ) 27 = x  – 10,0001

X=10,0001+27

X37,001

դ) 654,1 = x – 5037,203

X=5037,203+654,1

X=5691,303

3) Կատարե՛ք գործողությունները.

ա) (6,93 + 1,08) ⋅ 10 + (9,734 + 11,25) ⋅ 100 = 2178,5,

բ) (39,63 + 5,7) ⋅ 100 + (3,565 + 15,001) ⋅ 10։

ա)6,93 + 1,08 = 8,01

9,734 + 11,250 = 20,984

8,01×10 = 80,1

20,984 x 100 = 2098,4

80,1 + 2098,4 = 2178,5

բ) 1)39,63+5,7=45,33

2)45,33×100=4533

3)3,565+15,001=18,566

4)18,566×10=185,66

5)4533+185,66=4718,66

4) Քառակուսու կողմի երկարությունը 3,72 դմ է։ Եթե քառակուսու կողմը մեծացվի 10 անգամինչի՞ հավասար կլինի ստացված քառակուսու պարագիծը։

Լուծում 3,72×10=37,20սմ

37,20+37,20+37,20+37,20=148,80սմ

Պատ.`148,80սմ

Լրացուցիչ(տանը)

5) Կատարե՛ք գումարում.

ա)(–1,2) + (–3,4)=4,6

գ) (–0,37) + (–6,23)=6,60

ե) (–1,001) + (–2,456)=3,457

բ) (–8,75) + (–1,25)=10

դ) (–4,38) + (–2,04)=6,42

զ) (–18,203) + (–0,411)=18,614

6) Լուծե՛ք հավասարումը.

ա) x – 0,99 = 0,01

X=0,01+0,99

X=1

գ) x – 8,64 = 0

X=0+8,64

X=8,64

ե) x – 0,3 = 1

X=1+0,3

X=1,3

բ) 4,52 = x – 10,48

X=4,52+10,48

X=15

դ) 20,3 = x – 0,45

X=20,3+0,45

X=20,48

զ) 17,4 = x – 11,2

X=17,4+11,2

X=28,6

7) Ուղղանկյան երկարությունը 36,6 սմ էիսկ լայնությունը՝ 24,2 սմ։Եթե նրա երկարությունը 10 անգամ մեծացվիիսկ լայնությունը 10 անգամ փոքրացվիորքա՞ն կլինի ստացված ուղղանկյան պարագիծը։

2⋅(36,6+24,2)=121,6

2⋅(366+2,42)=736,84

English 6-th grade

If…

If I was a traveler.


I wanted to travel around the world when I was 6 years old, but not now. I’ll rather stay at home, than travel around the world. But I would like to visit some countries. I really like Koreas one city, named Busan. I am a big fan of Busan, only because its so pretty, im in love with that city. There are a lot of parks, and gorgeous places to visit. Also I like the sea near Busan. I like Thailand too, I want to visit some beautiful places in that country. I really like to look through the car window and listen to music when I travel or go somewhere by car. Thats my favourite part of traveling because you can calmly listen to music or watch a movie, I really like that vibe. Especially when its raining, the streets are so pretty at evening. Also Im a big fan of cats, I like to feed them, or pat. And when I see cats in different countries, I wanna take them home because they are different. Also I really like flowers and plants, and when I see flowers in other countries, they are much prettier than here… Flowers in Armenia are beautiful too, but I want to see the other ones.

Բնագիտություն 6-րդ դասարան

Բջիջ, Բջջի քիմիական բաղադրությունը, Բջջի կառուցվածքը, հյուսվածնքեր

Պատասխանել հարցերին
1. Ի՞նչ է բջիջը։

Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։
2. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։

Բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերն են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N): Բջիջները պարունակում են այդ տարրերից կազմված քիմիական նյութեր: Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:
3. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

 Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:
4. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

Բջջաթաղանթը սահմանազատում է բջջին շրջակա միջավայրից,
տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
5. Ի՞նչ է հյուսվածքը։

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:
6. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը։

Բուսական հյուսվածքները լինում են՝ գոյացնող, ծածկող, հիմնական, փոխադրող, մեխանիկական։
7. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։

Շարակցական, էպիթելային, մկանային, նյարդային։
8. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։
Մեխանիկական հյուսվածքը։

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 11.04.2023

Երեքշաբթի ( 11.04.2023թ)

1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա 
Առ- նախածանցը:
Առաջ, առմիշտ, առվակ, առկայծել, առէջ, առնետ, առավոտ:
Ապ- նախածանցը:
Ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:
2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
ա) Իրիկուն, երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ։
բ) Լուսաբաց, արշալույս, լուսադեմ, լուսածագ, արևածագ, առավոտ:
3.Կետերի փոխարեն տեղադրիր համապատասխան տառը:
Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել, և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:
4.Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բուն, սար, թուր, հուն, վար, բաց, կամ, պատ բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, կ, ր, յ:

Բունն
Սարն
Թուրն
Հունն
Վրան
Բացն
Կամ
Պատն
5.Տրված բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:
Սնունդ — ծնունդ
դանակ — բանակ
պարտեզ — քարտեզ
բերք — հերք
զատիկ — տատիկ, մատիկ
բառարան — վառառան
բռնակ — դռնակ
կատակ — հատակ
բյուր — հույր, քույր
ձագ — թագ
մանր — ծանր
մարագ — ճարագ, կարագ
դարձ — բարձ, վարձ
ավագ — նվագ
թախտ — բախտ
կառք — փառք
հարթ — կարթ
լրագիր — ծրագիր
հերթ — թերթ
լույս — հույս
ձյութ — հյութ
ճեղք — մեղք
շռայլ — մռայլ
նյարդ — լյարդ
նուրբ — սուրբ
թափոր — սափոր
մահակ — դահակ
ջութակ — թութակ

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 10.04.2023

Երկուշաբթի ( 10.04.2023թ)

1.Տեքստը պատմի՛ր՝ 
ա) ռեստորանում աշխատող ամստերդամցի դպրոցականի անունից
բ) ռեստորանի հաճախորդ դպրոցականի անունից
գ) քո անունից (վերաբերմունք արտահայտելով)

Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ միայն երեխաներ են. ո՛չ մի մեծահասակ: Այդ ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այնտեղ աշխատող երեխաները մյուս օրերին դպրոց են գնում:

2. Տեքստը կարդա´ և փոխադրի´ր նկարագրված բույսի մոտ պատահաբար հայտնված մի թռչնակի անունից: Տեքստը փոքրիկ պատմվածքի վերածիր՝ նկարագրելով թռչնակին, նրա խոհերը, անհանգստությունները, զարմանքը, երկխոսությունները ծաղկի հետ և այլն:

Պարագվայում մի բույս կա, որր կարող է հազալ ու փռշտալ: Բավական է, որ բույսի տերևներին մի քիչ փոշի նստի, և  տերևը նախ գունաթափվում է, ապա՝ կարմրում, հետո սկսում է ցնցվել և փռշտոց  հիշեցնող ձայներ հանել: Եթե փոշին շատ է լինում, բույսը հազից ասես խեղդվում է, և ձայնը մի քանի քայլ հեռվում հազիվ է  լսվում: Ի վերջո, նրա բոլոր ծակոտիներից մանր շիթերով ջուր է դուրս ցայտում, որն այնքան է թրջում տերևները, մինչև որ փոշուց մաքրվում են:

Մաթեմատիկա 6-րդ դասարան

Դաս 5

Առաջադրանքներ (դասարանում)

1) Մի երևակայական երկրում գիտեն գրել միայն 2 և 8 թվանշանները։ Քանի՞ միանիշերկնիշ և եռանիշ բնական թվեր կարող են գրվել այդ երկրում։

2, 8,

28, 82, 22, 88,

222, 888, 288, 282, 828, 882, 822, 228.

2) Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք թվաբանական գործողությունների նշաններից մեկը ( + , – , ⋅ , ։ ), որպեսզի ստացվի հավասարություն.

ա) 5 + 2 = 49 : 7,          գ) 6 + 7 = 24 – 11,           ե) 18 – 10 = 2 x 4,

բ) 30 – 25 = 20 : 4,      դ) 7 x 5 = 80 – 45,            զ) 55 – 11 = 44 + 0։

3) Թեյամանի և երեք բաժակների տարողությունը 1300 գ է։ Թեյամանի տարողությունը 500 գով ավելի էքան բաժակինը։ Ինչքա՞ն են թեյամանի և բաժակի տարողությունները։

3x+x+500=1300

4x=800

X=200 (բաժակ)

200+500=700 (թեյաման)

4) Հետևյալ թվերից յուրաքանչյուրը մեծացրե՛ք 10 անգամ.

ա) 7,02 = 70,2

բ) 83,204 = 832,04

գ) 20 = 200

դ) 0,008 = 0,08

Մաթեմատիկա 6-րդ դասարան

Դաս 4

Առաջադրանքներ(դասարանում)

1) Կատարե՛ք բազմապատկում.

ա) 65,103 ⋅ 10=651,03                   

բ) 0,329 ⋅ 1000=329                           

գ) 7,393 ⋅ 10000=73930

դ) 0,999 ⋅ 100=99,9

ե) –59,32 ⋅ 10=-593,2

զ) –0,00018 ⋅ 100=-0,018

2) Ճի՞շտ էոր`

ա) 75,30 = 75,3 Ճիշտ է

գ) 96 = 96,0 Ճիշտ է        

ե) 40,3 = 40,300 Ճիշտ է

բ) 1,64 = 1,6400 Ճիշտ է  

դ) 10,08 = 10,8 Սխալ է

զ) 17 = 170 Սխալ է

3) Կատարե՛ք բաժանում.

ա) 35,707 ։ 10=3,5707          

դ) 2 ։ 10=0,2                

է) –300 ։ 10000=-0,03

բ) 0,98 ։ 100=0,0098              

ե) 673,1 ։ 1000=0,6731      

ը) –0,06 ։ 10=-0,006

գ) 1,765 ։ 1000=0,001765          

զ) 829 ։ 100=8,29            

թ) 12,25 ։ 100=0,1225

4) Գործվածքի 1 մետրն արժե 8,5 հազար դրամԻ՞նչ կարժենա այդ գործվածքի 10 մետրը:

Լուծում՝ 8,5000×10=85 հազար դրամ

Լրացուցիչ(տանը)

5) Լուծե՛ք հավասարումը.

ա) 14,32 ⋅ 10 = 143,2,          

գ) 503 = 50,3 ⋅ 10      

ե) 80,45 : 10 = 8,045

բ) 0,4 ⋅ 100 = 40              

դ) 2,7 = 270 : 100          

զ) 11,03 = 110,3 : 10

6) Գրե՛ք այն թիվըորը 100 անգամ մեծ է տրված թվից.

ա) 81,2 = 8120    բ) 0,1 = 10      գ) 0,002 = 0,2     դ) 125,1 = 12510      ե) 6,29 = 629

7) Գրե՛ք այն թիվըորը 100 անգամ փոքր է տրված թվից.

ա) 36,62 = 0,3662       բ) 81,543 = 0,81543        գ) 1,7 = 0,017        դ) 22,44 = 0,2244     ե) 0,003 = 0,00003

8) 100 կգ կոնֆետի համար վճարել են 72,5 հազար դրամԻ՞նչ արժե

այդ կոնֆետի 1 կիլոգրամը:

Լուծում՝ 72,5000×100=7250 հազար դրամ