Ձմեռային ճամբար·Արևմտահայերեն

Կը կարդանք եւ կը թարգմանենք արեւելահայերէն

Արևմտահայերեն
Ձեզի բան մը պիտի ըսեմ – ըսաւ –
Ըսէ – ըսինք –
Ըսելիք բան չգտաւ –
– Ինչ դժբախտ բան է
ըսելիք մը չունենալ – ըսաւ –
– Հապա եթէ ըսելիք մը ունիս
եւ չկարենաս ըսել – ըսինք –
– Ճիշդ ըսիք – ըսաւ –
Ամենուն պիտի ըսեմ ասկէ վերջ –
– Բարիով ըսես – ըսինք
– Բայց ըսելէ առաջ
պէտք է խորհիմ – ըսաւ –
– Նայէ որ ըսես առանց խորհելու – ըսինք –
Քանի որ խորհիլը ընդհանրապէս արգելք է
ըսելիքդ ըսելու –
Մտածել սկսաւ –
– Աւելի լաւ է որ չըսեմ – ըսաւ – հեռացաւ

Արևելահայերեն
Քեզ մի բան պետք է ասեմ- ասաց.
–Ասա–ասեցինք–
—Ասելու բան չգտավ—
Ինչ դժբախտ բան է ասելիք չունենալը—ասաց—
—Իսկ եթե ասելիք ունես և չես կարողանում ասել– ասեցինք–
—Ճիշտ եք ասում—ասաց–
—Բոլորին պիտի ասեմ, վերջացավ—
—Բարով ասես—ասացինք:
—Բայց ասելուց առաջ պետք է մտածեմ—Ասաց
—Նայի, որ ասես առանց մտածելու—ասենք—
Քանի որ մտածելը ընդհանրապես արգելվում է ասելիք ասելու—
Մտածել սկսեց—
—Ավելի լավ է չասեմ—ասաց—հեռացավ:

Оставьте комментарий