1. Որտե՞ղ են ապրում իրանցիները և Հայաստանի ո՞ր կողմի հարևաններն են։
Իրանցիները ապրում են Իրանում, նաև հայտնի է, որպես Պարսկաստան, պաշտոնապես՝ Իրանի Իսլամական Հանրապետություն: Իրանը Հայաստանի հարավային հարևանն է:
2. Հնում ե՞րբ էին հայերը տոնում Նոր տարին և ինչպե՞ս էր այն կոչվում։
Հին Նոր տարին Հայաստանում կոչվել է Նավասարդ: Նավասարդ ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է օգոստոսի 11-ին և վերջացել սեպտեմբերի 9-ին։ Հին հայերի համար Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը) եղել է ժողովրդական խրախճանքների տոն
3. Հայերի հարևան իրանցիներն ե՞րբ են տոնում Նոր տարին և ինչպե՞ս է այն կոչվում։
Իրանցիների Նոր տարին կոչվում է Նովրուզ, և տոնվում է Ֆարվարդին ամսվա առաջին օրը՝ մեր օրացույցով մարտի 21-ին
4. Հայերն ու իրանցիներն ի՞նչ ամանորյա սովորություններր ունեն։
Իրան
Նովռուզի ընթացքում սփռոցի վրա սեղան է բացվում, որը կոչվում է Հաֆթ սին: Հաֆթ պարսկերեն նշանակում է 7, իսկ սինը պարսկական այբուբենի 15-րդ տառն է: Սփռոցի վրա պետք է շարված լինեն Ս տառով սկսվող 7 իր՝ չքաղված նորածիլ կանաչի՝ ափսեում (սաբզե), ածիկ (սամանու), փշատ (սենջեդ), սխտոր (սիռ), խնձոր (սիբ), աղտոր կամ սումախ (սոմաղ) և քացախ (սեռքե): Նաև ավանդական է սփռոցին դնել այլ իրեր, ինչպիսիք են հայելի, կենդանի ոսկե ձկնիկներ ջրի մեջ, սմբուլներ, ներկած հավկիթներ, մետաղադրամներ, և Շահնամե, Հաֆեզի դիվան, Ղուրան կամ Ավեստա գրքերից մեկը և այլ իրեր: Իրանում նաև գոյություն ունի Հաջի Ֆիրուզի ավանդույթը, ըստ որի մի տղամարդ սևացնում է ձեռքերը ու երեսը, կարմիր հագուստ հագնում կարմիր գլխարկով, և փողոցներում իր հետ դափ կամ դահիրա է մանածում և հետը երգում, ասմունքում ու պարում՝ մարդկանց իր հետ երգեցնելով և ծիծաղեցնելով:
Հայաստան
Հայերի մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել։ Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել։ Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից։ Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն 16-րդ դարից։ Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ։ Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը։
5. Հայերը և իրանցիներն իրենց ամանորյա սեղանին ի՞նչ են դնում։
Հայերի տոնական սեղանները բավական առատ են եղել, սեղանին անպայման պետք է լինի տոնական գինի, գաթա, թխվածքաբլիթներ, ձուկ, միս․․․
Իրանցիները սեղանի վրա ոչ միայն կան ուտեստներ այլ նաև սեղանը զարդարող սումախ, փշատ, սխտոր, խնձոր, ածիկ և ձու, տեղադրում են նաև մոմեր և ծաղիկներ։