1․ Որտե՞ղ է եղել հնդեվրոպական նախահայրենիքը։
Եղել է Փոքր Ասիայի արևելքը, միջագետքի հյուսիսը և Իրանի հյուսիսարևմուտքը:
2․ Բացատրե՛ք հետևյալ հասկացությունները, անուններն ու արտահայտությունները.
Լեզվաընտանիք
Լեզվաընտանիքը լեզուների ծագումնաբանական դասակարգման հիմնական միավորն է, որը ցեղակից լեզուների ամբողջություն է։
նախալեզու
Նախալեզուն միևնույն լեզվաընտանիքին (լեզվախմբին) պատկանող (ցեղակից) լեզուների հիմքում, ընկած ընդհանուր լեզուն։
հնդեվրոպական լեզվաընտանիք
Հնդեվրոպական լեզուների ընտանիքն աշխարհում ամենատարածված լեզվաընտանիքն է։ Ներկայացված է երկրագնդի բոլոր բնակեցված մայրցամաքներում։