320. Նախադասություններում ընդգծիր գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը։
1.Կետերը ջրի տակ երկար են մնում:
2.Ծովային կրիաները ջրի տակ դիմանում են երեք ժամ և ավելի:
3.Պինգվիններն ապրում են սաստիկ ցրտի պայմաններում։
4.Փղերը կնճիթով շոգ օրերին իրենց վրա ջուր են լցնում։
5.Հայտնի է, որ կոկորդիլոսը կարող է հովազի ուտել։
321․ Հետևյալ բառերից յուրաքանչյուրով կազմեք մեկական նախադասություն, որտեղ դրանք կլինեն գործողություն կատարողը և ընդգծեք նրանց կատարած գործողությունը։
Աղջիկը երեկոյան կարդում էր շատ հետաքրքիր գիրք։
Մեր բակի ծառը այսօր ծաղկել էր։
Այսօր Աննայի բերանը շատ է ցավում։
Արեգակն այսօր շատ լավ է տաքացնում։
Լիայի վարորդը իր շատ լավ է մեքենա վարում։
Իմ հորեղբոր աշակերտը ուզում է դառնալ բժիշկ։
Քամին այսօր շատ թույլ էր փչում։
Այս դանակը շատ լավ է կտրում ամենինչ։
322․ 320 առաջադրանքում ձեր կողմից նշված բառերը կոչվում են նախադասության գլխավոր անդամներ, փորձեք բացատրել, թե ինչու են դրանց այդպես անվանում։
Այդ բառերը անվանում էն նախադասության գլխավոր անդամներ, քանի որ առանց այդ բառերի նախադասություն չենք կարող կազմել։
323․ Նախադասություններրի գլխավոր անդամներն ընդգծիր, մյուս անդամներն ինչպե՞ս կանվանես։
Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել:
Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը ծիծաղի հիվանդություն է կոչվում: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել:
Ամենից թանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգն է տպագրել։ Այդ գրքի մեկ օրինակի համար 1926 թ. Մի մարդ երեսունհինգ հազար դոլար է վճարել:
324․ Նախադասության գլխավոր անդամներին լրացումներ ավելացրու։
Նապաստակը փախչում է։ Վախեցած նապաստակը արագ փախչում է գայլից։
Անտառը կանաչեց։ Գարնանը գեղեցիկ անտառը անմիջապես կանաչեց։
Եղևնին զարդարել են։ Ամանորին հարևաններս եղևնին շատ գեղեցիկ զարդարել են։
Եղնիկներն ապրում են։ Ուրախ եղնիկներն ապրում են գեղեցիկ կանաչ անտառում։
Մարդը որսաց։ Հզոր մարդը անտառում որսաց մի եղնիկ։
Բնությունն արթնանում է։ Գարնանը բնությունն անմիջապես արթնանում է։
325․ Գրիր գլխավոր անդամները․ գործողություն կատարողին նշիր դեղին, իսկ նրա կատարած գործողությունը՝ կապույտ։
Այս դեպքը Հարավային Անգլիայում է պատահել: Մի ծեր հոգևորականի աղքատիկ տանը առնետ է հայտնվում: Առնետն այնքան է ելումուտ անում, որ տանտերը սովորում է նրան. վերջը երկուսն ընկերանում են: Մի գիշեր ծեր հոգևորականը վեր է թռչում խորունկ քնից. առնետը կծել էր նրա այտը: Սկզբում մարդը զայրանում է դավաճան կենդանու վրա, բայց հետո տեսնում է վառվող վարագույրները, հասկանում, որ իր փայտե տնակը հրդեհ է ընկել: Տունն էլ ամբողջությամբ կայրվեր, եթե բարեկամ առնետը չլիներ ու այտը չկծեր: