5-րդ դասարան·Հայրենագիտություն

🌻Սուրբ Հարության տոն🌻

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «… եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

5-րդ դասարան·մաթեմատիկա

Գարնանային խնդիրներ և խաչբառ🌷

Իմ կազմած խաչբառը💐

Իմ կազմած գարնանային խնդիրները🌿
🌼1․ Զամբյուղում կային 24 յասաման։ Նարեն վերցրեց 1/6 մասը, իսկ Մարիան՝ 1/3 մասը։ Քանի՞ յասաման կունենան նրանք միասին։
🌺2. Ժասմինան և Եվան միասին ունեն 17 նարգիզ, որոնք դասավորված են 3 տուփերում։ Քանի՞ նարգիզ կա 3-րդ տուփում, եթե առաջինում կա 4 նարգիզ, երկրորդում 6։
🌷3․ Աննան և Մարիան ծաղիկներ են հավաքում, Աննան հավաքեց 50 ծաղիկ, իսկ Մարիան, 60։ Քանի՞ ծաղիկ կունենան երկուսի միասին, երբ, Մարիան Աննայի փնջից վերցրեց 15 ծաղիկ։                          
🌿4․Մանկապարտեզում այգեպանը տնկեց 50 Նարգիզ և 50 Վարդ։Երեխանները տնկեցին 85 Վարդ 40 Նարգիզ։ Քանի՞ Վարդ և Նարգիզ տնկեցին երեխանները և այգեպանը միասին։
🥀5․Մարգագետնում կար 35 հատ մանուշակներ։ Մերին այդ մարգագետնից հավաքեց 15 մանուշակ։ Մյուս մարգագետնում կար 40 վարդ։ Մերին հավաքեց 25 վարդ։ Քանի՞ Վարդ և մանուշակ հավաքեց Մերին միասին։Եվ քանի՞ ծաղիկ կորցրեցին մարգագետինները։

5-րդ դասարան·Մայրենի

Հայոց Լեզու 5

315. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):
Տղան համարձակ առաջ եկավ:
Օրերը ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում:
Ծովափի ժայռերին թռել են սպիտակ թռչուն:
Ոստիկանները այդ տանը մի իսկական գազանանոց հայտնաբերեցին:
Մարդը կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ ձև կա: Այդ լճի ջուրը երբեք չի սառչում:
Մաքուր, անձրևից դեռ թաց փողոցը դատարկ էր:
Հավանաբար մարդը քնած էին:
316. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (ո՞ր դեպքում հոգնակի գրեցիր):
Փղի համար կնճիթր շատ կարևոր է: Նա դրանով է ուտում ու խմում: Ձագը մոր ետևից վազում է՝ կնճիթով նրա պոչը բռնած: Փիղ ծնողները կնճիթով «ապտակում» են չարաճճի ձագուկին, որը սովորաբար փոքր ավտոբուսի չափ է լինում:Երբ փիղն ընկնում է փոսը կամ խճճվում թակարդում, մյուս փղերը մեկնում են կնճիթներն ու նրան օգնում են: Փիղն առանց կնճիթի չի կարող ապրել, բայց աֆրիկյան սավաննաներում հանդիպել են կնճիթից զրկված փղեր: Այդպիսի փղերին ընկերներն են կերակրում: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում:
Վաղուց ի վեր Հնդկաստանում փիղն ու մարդը բարեկամություն են անում: Խելացի ու հասկացող կենդանիները ոչ միայն ծանր աշխատանք են անում ու կատարում մարդու հանձնարարությունները, այլև, որպես հոգատար դայակներ, խնամում են երեխաներին: Պապը, հայրն ու թոռը կարող են նույն փղի «սաները» լինել. չէ՞ որ փղերը երկար են ապրում՝ յոթանասունից ութսուն տարի:
317. Կետերը փոխարինի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառով, որը դեմքով ու թվով համաձայնի ստորոգյալին (բային): Դեմքով ու թվով ստորոգյալի հետ համաձայնող անդամին ի՞նչ անուն կտաս:
Արամ առայժմ մրցակից չունես:
Բայց Մհերը շուտով կհայտնվի:
Հայկը ամեն ինչ արել եմ նրա գալուստն արագացնելու համար:
Առանց արժանի մրցակցի դու չես կարող ավելի ուժեղ ու համարձակ դառնալ:
Մարկն է լինելու քո օգնականը:
Վահանն էլ, իհարկե, նրա՛ն ես օգնելու:
318. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՞ր։
 Մեր աղմկոտ, ուրախ փողոցի երեխաները երբեմն ծաղրել էին նրան: Նա ինչ-որ փորձարարական արհեստանոցում աշակերտ էր: Ես գիտեի, որ նա այնտեղից հաճախ զանազան լուծույթներ ու փոշիներ էր բերում ու ինչ-որ փորձեր անում՝ մրոտելով տատիկի տունը: Երբեմն էլ մենք խնդրում էինք, որ նա իր փորձերը մեզ էլ ցուցադրի, ցուցադրեն:
319. Ստորոգյալի հետ համաձայնող անդամն անվանում են ենթակա: Փորձի՛ր բացատրել՝ ենթական ու ստորոգյալն ինչո՞ւ են նախադասության գլխավոր անդամներ: Ինչպե՞ս կկոչվեն նախադասության մյուս անդամները:
Ենթական և ստորոգյալը համարվում են գլխավոր անդամներ, որովհետև նրանք արտահայտում են նախադասության հիմնական միտքը։Մյուս անդամները կոչվում են երկրրոդական։